Սիլվա Բունաթյան

հայ դաշնակահարուհի

Սիլվա Արտաշեսի Բունաթյան (փետրվարի 12, 1917(1917-02-12), Վլադիկավկազ, Ռուսական կայսրություն - 2010, Երևան, Հայաստան), դաշնակահարուհի։ Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1974)։

Սիլվա Բունաթյան
Ծնվել էփետրվարի 12, 1917(1917-02-12)
Վլադիկավկազ, Ռուսական կայսրություն
Մահացել է2010
Երևան, Հայաստան
ՄասնագիտությունԴաշնակահարուհի
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
Պարգևներ
Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Սկզբնական երաժշտական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1931 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆրունզե (այժմ՝ Բիշքեկ՝ Ղրղզստան), ուսումը շարունակել արվեստի դպրոցի դաշնամուրի բաժնում։ Ավարտել է Դոնի Ռոստովի երաժշտական տեխնիկումը (1935), Լենինգրադի կոնսերվատորիան (1940, Նադեժդա Գոլուբովսկայայի դասարան)։

1938–1940 թվականներին դասավանդել է Լենինգրադի մասնագիտական երաժշտական դպրոցում (մեծահասակների համար), 1946 թվականից՝ Երևանի պետական կոնսերվատորայի դաշնամուրի բաժնում (ամբիոնի վարիչ՝ 1975–1993 թվականներին, պրոֆեսոր՝ 1978 թվականից)։

1940–1946 թվականներին՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի դաշնակահար, մասնակցել է բազմաթիվ ներկայացումների և սիմֆոնիկ համերգների, այդ թվում՝ Դմիտրի Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիայի կատարմանը (1942 թվական, դիրիժոր՝ Միքայել Թավրիզյան), 1944 թվականին՝ Կովկասյան հանրապետությունների երաժշտական փառատոնին (Թբիլիսի

1940–1970-ական թվականներին հանդես է եկել մենահամարգներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։