Սիլովան Կակաբաձե (վրացերեն՝ სილოვან კაკაბაძე, 31 հուլիսի (12 օգոստոսի), 1895, Խոնի - 1993), վրացի քանդակագործ, Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։ Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1941

Սիլովան Կակաբաձե
Ծնվել էհուլիսի 31 (օգոստոսի 12), 1895
ԾննդավայրԽոնի, Խոնի շրջան, Իմերեթի մարզ, Վրաստան
Մահացել էհունիսի 10, 1993(1993-06-10) (97 տարեկան)
Վախճանի վայրըԹբիլիսի, Վրաստան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ և նկարիչ
ԱշխատավայրԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Ստալինյան մրցանակ, Ժողովուրդների բարեկամության շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն

ԿենսագրությունԽմբագրել

Սիլովան Կակաբաձեն ծնվել է 1895 թվականի հուլիսի 31-ին (օգոստոսի 12) Խոնիում։ Եղել է բանվոր-մեխանիկ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հաճախել է Մոիսեյ Տոիձեի ստուդիա։ 1922-1930 թվականներին սովորել է նախ Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի կերպարվեստի, ապա նույն ակադեմիայի քանդակագործության ֆակուլտետներում, Յակով Նիկոլաձեի մոտ։ 1932 թվականից դասավանդել է նույն ակադեմիայում։ Ստեղծել է հուշարձաններ ու կիսանդրիներ։

Հավանաբար մահացել է 1993 թվականի հունիսի 10-ին Թբիլիսիում։

ԱրվեստԽմբագրել

  • Իոսիֆ Ստալինի հուշարձանը Թբիլիսիում (1939)
  • Ալեքսանդր Ցուլուկիձեի հուշարձանը (1949)
  • «Պարտիզաններ» քանդակների շարք
    • կիսանդրիներ
  • Սուլխան-Սաբա Օրբելիանի (1947)
  • Գալակտիոն Տաբիձե (1947)
  • ակադեմիկոս Իվան Բերիթաշվիլի (1955)
  • գեներալ Նիկոլայ Տավարտկիլաձե (1964)
  • Թինաթին (1966)
  • Նեստոր Կալանդարիշվիլի (1961, գիպս, 1967, մարմար)
  • Գեորգի Շուկով
  • օդաչու Սերգեյ Պանկրատով
  • Խորհրդային Միության հերոս, ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ Կոնստանտին Լեսելիձե (1974)

1975 թվականին Լեսելիձե գյուղում տեղադրվել է Կոնստանտին Լեսելիձեի կիսանդրին, որի հեղինակն է Սիլովան Կակաբաձեն։ Աբխազիայի պատերազմի ժամանակ՝ 1992 թվականի սեպտեմբերին, երբ աբխազները գրավեցին Գագրա քաղաքը, հուշարձանը ոչնչացվել է։

ՄրցանակներԽմբագրել

  • Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակ (1941) - Իոսիֆ Ստալինի՝ Թբիլիսիում տեղադրված հուշարձանի համար (1939)
  • Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

ԱղբյուրներԽմբագրել