Սիլբո Գոմերյո, (իսպ.՝ silbo gomero, [ˈsilβo ɣoˈmeɾo], անգլ.՝ Gomeran whistle, (Գոմերան նշանակում է սուլել)), իսպաներենի բարբառ, սուլող լեզվի տեսակ։ Հանդիսանում է Կանարյան կղզիների Լա Գոմերյա կղզու բնակիչների լեզուն։ Սիլբո Գոմերոն իր բարձր հնչեղության շնորհիվ հնարավորություն է տալիս խոսքը փոխանցել մինչև 5 կիլոմետր հեռավորությամբ[1]՝ խորը ձորերի և նեղ կիրճերի երկայնքով, և այն հիմնականում օգտագործում են հասարակական շփումների ընթացքում։ Լեզվի տեսակ, որում խոսքին փոխարինում է սուլոցը։ Այն բանվոր խոսքի տեսակ է, որի հնչյունային համակարգը ներառում է իսպաներենի հնչյունային համակարգի սեղմ, կրճատված տարբերակը։

2009 թվականին այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոողմից ճանաչվել է բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց[2]։

ՊատմությունԽմբագրել

 
Լա Գոմերայի հովիտները

Գուանչե կամ Կանարյան կղզիների լեզուների ծագման մասին շատ քիչ բան է հայտնի, բայց ենթադրվում է, որ ունեն բավականաչափ պարզ հնչյունային համակարգ, որը թույլ է տալիս արդյունավետ հաղորդակցվել սուլոցի միջոցով[3]։ Այս լեզվով խոսում են կղզու տեղաբնակները՝ Գուանչեսները։ Սուլող լեզուն գոյություն է ունեցել մինչև կղզին իսպանացիների կողմից բնակեցվելը, դրանով նաև հաղորդակցվում են էլ Հիերոյում, Տեներիֆեյում, Գրան Կանարիայում։ Սիլբոն Իսպանացիների կողմից ադապտացվել է 16-րդ դարի ընթացքում և աստիճանաբար լայնորեն տարածվեց հաջորդող 17-րդ դարի ընթացքում։ 1976 թվականին, երբ այն գրեթե չէր խոսվում Հիերոյում, դեռևս 19-րդ դարի ընթացքում լայնորեն տարածվել էր ու բարգավաճել[4]։

Սիլբո Գոմերոյի օգտագործումը նվազեց 1950-ական թվականներին, երբ էկոնոմիկայի անկման պատճառով շատերը հեռացան այս տարածաշրջանից՝ ավելի լավ աշխատանք գտնելու հույսով[5]։ Տեխնիկական զարգացումը, ինչպես օրինակ, հեռախոսը պատճառ հանդիսացավ այս լեզվի գործնական կիրառման և օգտակարության անկմանը։ Լեզվի ավելի վաղ գոյատևմանը նպաստել է հեռավորության և տեղանքի հաղթահարման գործոնը, ինչպես նաև այն սովորելու հեշտությունը[4]։ 1960-1980-ական թվականներին մարդկանց մեծ մասը հեռացել էր գյուղատնտեսական աշխատանքից։ Միջին խավի մարդկանց մեծ մասը չէր ցանկանում, որ երեխաները սովորեին այս լեզուն ,որը ասոցացվում էր ցածր խավի գյուղական լեզվի հետ։ 1990-ական թվականների վերջին սկսվեցին լեզվի վերակենդանացման ջանքերը, և համայնքի ներսում նախաձեռնություն սկսվեց։ Մինչև 1999 թվականը Սիլբո Գոմերոյի վերակենդանացումը խթանվեց կրթական քաղաքականության և այլ օրենսդրական միջոցների հաշվին։ Այն այժմ գտնվում է պաշտոնական հովանու ներքո' որպես ոչ նյութական ժառանգություն։

ԼեզվակիրներԽմբագրել

Շատերը Լա Գոմերոյում խոսում են Սիլբո Գոմերոյով, բայց լեզվի արտահայտման ձևերը տարբեր են, որը կապված է լեզվակիրներրի ծագման տարբերությունների հետ։ 2009 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաղորդմամբ 1950 թվականից վաղ ծնվածները և երիտասարդ սերունդը, ովքեր դպրոց են հաճախել 1999 թվականից, տիրապետում են այս լեզվին[6]։ 1950 թվականից վաղ ծնվածները լեզուն ընդօրինակել են տարեցների միջոցով, իսկ 1990-ական թվականներից սկսած դպրոց հաճախողները լեզուն սովորել են դպրոցում։ 1950-1980-ական թվականներին ծնվածներ լեզուն հասկանում են, բայց անկարող են կիրառել, խոսել լեզվով, քանի որ լեզուն գրեթե չի օգտագործվել և դիտվել է բացասաբար լեզվի յուրացման ընթացքում[6]։

ՎերակենդանացումԽմբագրել

20-րդ դարիի ընթացքում, երբ Սիլբո Գոմերոն վերացման եզրին էր, համայնքի և իշխանության նախաձեռնությամբ վերականգնման ջանքեր սկսվեցին, որի շնորհիվ Գոմերոն վերածնվեց։ Համայնքային ներկայացուցիչները, ձգտելով պահպանել Սիլբո Գոմերոն, ներառեցին մարդկանց, որոնք տիրապետում էին լեզվին, փորձեցին թույլտվություն ստանալ և հատուկ կենտրոններում դասավանդել այն։ Դրա հիմնական նախաձեռնողները ավագ սերնդի ներկայացուցիչներն են, որն արագ արձագանք գտավ ծնող-ուսուցիչների ասոցիացիաների կողմից։ Այն տարածեցին դպրոցներում։ Վերակենդանացման բազմաթիվ միջոցառումները այսպիսով ընդունեցին զանգվածային մակարդակ, որոնք էլ արտացոլում էին տեղացիների լեզվական վերաբերմունքը Սիլբո Գոմերոի նկատմամբ։ Կառավարության ջանքերով 1997 թվականի հունիսի 26 Կանարյան կղզիների խորհրդարանը հավանություն տվեց մի միջնորդությոան, որը կոչ էր անում կառավարությանը ներառել Սիլբո Գոմերոն որպես դպրոցական ուսումնական ծրագիր[6]։ 1999 թվականի հուլիսից այն դարձավ դպրոցական պարտադիր առարկա։ Նահանգի կառավարությունը խրախուսում է կրթական քաղաքականության իրականացմանը նաև պաշտոնական ծրագրի ստեղծմամբ «Էլ Սիլբո Գոմերո Մատերիալես Դիդակտիկա», որը ներառում է ուսումնական նյութեր Սիլբո Գոմերյոի մասին։

Այնուհետև Կանարյան կղզիների սպորտի, կրթության և մշակույթի նախարարությունը նախաձեռնեց վերապատրաստման ծրագիր ,որով տարեց մասնագետներին պետք է փոխարինեին համապատասխան դիպլով որակյալ ուսուցիչներ, այս ծրագրով նախատեսվում էր նաև վերապատրաստման դասընթացների տրամադրում։ Վերապատրաստման ծրագիրը սկսվել է 2007 թվականին, որին մասնակցել է 18 ուսուցիչ[6]։ Բացի կրթական քաղաքականության իրականացումից, իշխանությունները նաև ձգտել են ամրապնդել Սիլբո Գոմերոյի կորպուսը՝ մշակելով ձայնագրված բոլոր աուդիո նյութերը թվայնացնելու նախագիծ։ Նկարահանվել է նաև Սիլբո Գոմերոյի մասին վավերագրական ֆիլմ տեղական, ազգային ժառանգությունը համաշխարհային մակարդակով տարածելու համար։ Կառավարությունը նաև բարձրացրեց Սիլբո Գոմերոյի կարգավիճակը՝ այն Ազգայն խորհրդի միջոցով 2009 թվականին ճանաչվեց Իսպանիայի ոչ նյութական ժառանգություն[6]։

Մշակութային ժառանգությունԽմբագրել

Գոմերան համայնքի անդամները թանկ են գնահատում Սիլբո Գոմերոն որպես կղզու ինքնության մաս և օգտագործում են սուլոցների լեզուն կղզում ավանդական ծեսերի և տոնակատարությունների ժամանակ։ Դրանց թվում են «բաջադաները», որոնք երթեր են՝ նվիրված Աստվածածնին կամ համայնքի հովանավոր սրբերին։

1999 թվականի մարտի 15-ին Սիլբո Գոմերոն հռչակվեց որպես Կանարյան կղզիների պատմական ազգագային ժառանգության մաս[6]։ Լա Գոմերայում բացվել է նաև «Դպրոցական հանդիպումներ Սիլբո Գոմերոյի հետ» ամենամյա տոնակատարությունը։ 2005 թվականին Սիլբո Գոմերոյի հուշարձանը տեղադրվել է Գարաջոնայ ազգային պարկում։

ԶբոսաշրջությունԽմբագրել

 
Սիլբո Գոմերոյի ցուցադրությունը Լա Գոմերայի սրճարաններից մեկում:

Կղզու այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու սուլոցների լեզվին, հատկապես ռեստորաններում, ուր սուլոցների լեզվով մի շաք միջոցառումներ են կազմակերպվում զբոսաշրջիկների համար։ Լա Գոմերայի զբոսաշրջության նախարար Ֆերնանդո Մենդեսը պնդում է, որ Սիլբո Գոմերոն կարևոր է Լա Գոմերայի զբոսաշրջության արդյունաբերության համար[7]։

ԱռանձնահատկություններԽմբագրել

երկխոսություն Սիլբո Գոմերոյով

Լա Լագունայի համալսարանից Մանուել Կարեյրասի և Վաշինգտոնի համալսարանի Դեյվիդ Կորինայի կատարած ուսումնասիրությունները հրապարակեցին Սիլբոյի վերաբերյալ հետազոտություններ 2004 և 2005 թվականներին։ Նրանց ուսումնասիրությունը ներառում էր իսպանախոսների երկու խմբեր։ Մի խումբը խոսում է սիլբոյով, իսկ մյուս խումբը՝ ոչ։ Մասնակիցների ուղեղի գործունեության մոնիտորինգից ստացված արդյունքները ռեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով ցույց են տվել, որ ոչ լեզվակիրներ ընկալում, մշակում էին լեզուն որպես սուլոց, իսկ լեզվակիրներ մշակում էին սուլող հնչյունները ուղեղի նույն լեզվական կենտրոններում, որտեղ մշակվում են իսպաներեն նախադասությունները։ Ըստ տարբեր ուսումնասիրությունների՝ Սիլբո Գոմերյոն միջինում ունի 2-ից 4 ձայնավոր և 4-ից 10 բաղաձայն[6]։

Այս լեզուն կանարյան իսպաներենի սուլող լեզվի տեսակ է։ Սուլոցները տարբերվում են ըստ բարձրության և հաջորդականություն։ Սիլբո Գոմերոյում պահպանվում է նույն խոսքի հոդակապը, ինչպես ոչ տոնային լեզուներում է, խոսքի տեմբրային տատանումները հայտնվում են բարձրության տատանումների տեսքով։ Սիլբո Գոմերոն սովորելու համար բարդ լեզու է, քանի սուլելու տեխնիկան պահանջում է ֆիզիկական ճշգրտություն, և նրա լեզվական մեխանիզմում անհրաժեշտ են մարմնի մասերի կիրառություն , որը կարելի է ձեռք բերել միայն պրակտիկայի միջոցով։ Սիլբո Գոմերյոն կիրառելիս լեզվակիրը օգտագործում է շրթունքները և ձեռքերը՝ զգալիորեն տարբերվելով սովորական լեզվից, որի ընթացքում օգտագործվում է բերանի խոռոչը։ Սուլելու մեխանիզմը սահմանափակված է միայն մեկ հիմնական ձայնի արձակմամբ 1000-ից 3000 հց հաճախականությամբ։ Ֆիզիկական ճշգրտությունը պայմանավորված է սուլողի հմտությամբ, որը կարող է տարբեր արագություններով փոխել հաճախականությունները սկսել և դադարեցնել ձայնային ալիքների արտադրությունը։

Այս տեխնիկան փոխանցվել է Լա Գոմերայի համայնքում անփոփոխ ուսուցման մեթոդներով, որոնք սկսվել են 19 դարի վերջից։ Նույն բարձրությունը կարող է ներկայացնել բազմաթիվ հնչյուններ, ուստի այն ունի շատ ավելի քիչ հնչյուններ, քան իսպաներենը։ Սա նշանակում է, որ Սիլբոյումում շփումը երբեմն կարող է երկիմաստ լինել։ Համատեքստը և բառերի համապատասխան ընտրությունը կարևոր են արդյունավետ հաղորդակցման համար[8]։

ՁայնավորներԽմբագրել

Ձայնավորներ
Տոն Ընդհանուր նկարագրություն Խոսակցական լեզվի ձայնավորներ
Բարձր հաճախականություն /i/ /i/ և /e/}}
Ցածր հաճախականություն /a/ /a/, /o/, /u/

Բարձր հաճախականությամբ /i/ ձայնավորը ներկայացնում է խոսակցական լեզվի /i/, /e/ ձայնավորները, մինչդեռ /a/ ձայնավորի ցածր հաճախականությունը ներկայացնում է /a/, /o/, /u/ ձայնավորները։ Քանի որ սուլելու մեխանիզմը չունի նույն գործառույթները, ինչ որ ձայնային մեխանիզմն ունի, հնարավոր չէ որևէ ձայնավոր արտադրել միջանկյալ հաճախականություններով[6] ։ Ռամոն Տրուխիլոն՝ Լա Լագունայի համալսարանից, իր հրատարակած «Էլ Սիլբո Գոմերո անալիզիս լինգվիստիկա » գրքում ներկայացրեց տեսություն , որ Սիլբո Գոմերոն ընդամենը երկու ձայնավոր ունի, գիրքը հրատարկվել է 1978[9]։ Նրա աշխատանքում, որը պարունակում է գրեթե հարյուր սպեկտոգրամ, եզրակացություն էր տրվել , որով նշում էր որ Սիլբո Գոմերո լեզվում կա միայն երկու ձայնավոր և չորս բաղաձայն։ Տրուխիլյոյի գրքում Սիլբոյի ձայնավորներին տրվում է մեկ որակ՝ բարձր կամ ցածր լինելը ,այնուամենայնիվ, վերջերս կատարված ուսումնասիրության հեղինակ Ժուլիեն Մեյերը տալիս է Սիլբոյի ձայնավորների վիճակագրական վերլուծությունը՝ որով 2 ձայնավորների փոխարեն նվում է 4 ձայնավորի առկայություն[10]։

2005 թվականին, Էննի Ռիալանդը Փարիզյան համալսարանից հրապարակեց Սիլբոյի ակուստիկ և հնչյունաբանական վերլուծությունը՝ հիմնված նոր նյութերի վրա, ցույց տալով,որ ոչ միայն սահող հնչերանգները, այլև ինտենսիվության տոնի փոփոխությունը դեր են խաղում տարբեր սուլող հնչյունների տարբերակմանը[11]։ Տրուխիլյոն 2005 թվականին համագործակցելով գոմերացի սուլող Իսիդրո Օրտիսի և այլոց հետ վերանայում է նախկին պնդումները՝ նշելով, որ Սիլբոյում,իրոք կա 4 ձայնավոր։ Չնայած Տրուխիլյոյի 2005 թվականի աշխատանքին, որը ճանաչում էր 4 ձայնավորների գոյությունը, նրա 2006 թվականի երկլեզու աշխատությունը («Էլ Սիլբո Գոմերո Նուեվո Էստուդիո Ֆոնոլոջիկա») անհասկանալիորեն կրկնում է1978 թվականի երկձայնային տեսությունը։ Մեյերը առաջարկում է /i/, /e/, /a/, /u, o/ ձայնավորների 4 դաս։ Այնուամենայնիվ Մեյերը շարունակում է ասել, որ կան 5 ընկալվող ձայնավորներ, որոնք զգալի համընկնում են[12]։ Բանավոր խոսքն ունի հաճախականությունների լայն շրջանակ (790 Հց-ից մինչև 2300 Հց), սուլոցը սահմանափակվում են 1200 Հց-ից մինչև 2400 Հց։ Հետևաբար ձայնավորները վերև են տեղափոխվում ստորին ծայրում (պահպանելով 1480 Հց որպես /a/), ինչը մեծացնում է խառնաշփոթը ( /o/ |ձայնավորի հետ խոսվելու հաճախականությամբ 890 Հց, սուլոցով՝ 1300 Հց) ( /u/ ձայնավորի խոսելու հաճախականությունը 790 Հց, սուլելով մինչև 1300 Հց)։ Սուլելիս հաճախականության հիմքը պետք է բարձրացվի մինչև 1000 Հց նվազեցնելով ձայնավորների միջև հաճախականության տարածությունը, ինչը մեծացնում է ստորին ձայնավորների սխալ նույնականացումը։

ԲաղաձայներԽմբագրել

Բաղաձայներ
Տոն Ընդհանուր նկարագրություն Խոսակցական լեզվի բաղաձայներ
Շարունակական բարձր տոն ⟨y⟩ /l/, /ʎ/, /n/, /ɲ/, /ɾ/, /r/, /d/ և /j/
Ընդհատվող բարձր տոն ⟨ch⟩ /t͡ʃ/, /t/, /s/
Շարունակական ցածր տոն ⟨g⟩ /ɡ/, /b/, /m/, /j/ և /h/
Ընդհատվող ցածր տոն ⟨k⟩ /k/ և /p/

Բաղաձայները Սիլբո Գոմերոյում դասակարգվում են 4 խմբի․

  1. Հավելյալ բարձր լոքուսներ կամ աֆրիկատներ եւ դիսոնանտներ
  1. Բարձրացող լոքուսներ կամ ալվեոլային
  1. Միջին տոնայնության լոքուսներ կամ քիմքային
  1. Ցածր անկման լոքուսները կամ շրթնային բաղաձայներ

Ըստ այս դասակարգման Սիլբույում ստացվում է 8 բաղաձայն, բայց հաշվի առնելով հնչերանգի աստիճանական քայքայումը, որպես շարունակական և ընդհատվող հնչյունների հատկանիշ ստացվում է 10 բաղաձայն[10][11]։

ՖիլմագրությունԽմբագրել

2009 թվականին լուսանկարիչ և ֆիլմ արտադրող Ֆրանչեսկա Ֆիլիպսը նկարահանեց վավերագրական «Վրիթեն ին դը վինդ» ֆիլմը, որը նկաարգրում էր Սիլբո Գոմերոյի կիրառությունը Լա Գոմերայում, այն ուներ 26 րոպե տեւողություն։ Ֆիլմը արժանացել է լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ տիտղոսին՝ Չինաստանի Ցինհայ քաղաքում անցկացված Վորլդ Մաունթեին ֆեստիվալում 2010 թվականին[13]։ 2019 թվականի ռումինացի կինոռեժիսոր Կոռնելիու Պորումբոյուն նկարահանեց «Սուլողներ» ֆիլմը, որում ընդգծված է Սիլբո լեզուն, իսկ ֆրանսիացի երգիչ Ֆելոշը երգ է նվիրել այս լեզվին, որը կոչվում է «Սիլբո»։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Busnel R.G., Classe A. (1976)։ Whistled Languages։ Springer-Verlag։ ISBN 978-0-387-07713-0 
  2. «Whistled language of the island of La Gomera (Canary Islands), the Silbo Gomero – intangible heritage – Culture Sector – UNESCO»։ www.parivahanseva.org 
  3. Busnel, Classe, pp 9–10
  4. 4,0 4,1 Busnel, Classe, p 8
  5. «Silbo Gomero: A whistling language revived»։ BBC News։ 11 January 2013։ Վերցված է 3 October 2014 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 «Whistled language of the island of La Gomera (Canary Islands), the Silbo Gomero»։ Fourth Session of the Intergovernmental Committee 2009 (4.COM)։ Վերցված է 10 October 2014 
  7. «Silbo Gomero: A whistling language revived»։ BBC News։ 11 January 2013։ Վերցված է 11 January 2013 
  8. Pereira Diana (18 July 2013)։ «Silbo Gomero, a language of whistles»։ Վերցված է 10 October 2014 
  9. Trujillo R. (1990)։ «The Gomeran Whistle: Linguistic Analysis (English translation: J.Brent)»։ Santa Cruz de Tenerife: Library of Congress, Washington, DC (published online). 
  10. 10,0 10,1 Meyer J. (2005)։ «Description typologique et intelligibilité des langues sifflées: approche linguistique et bioacoustique»։ Ph.D thesis. Université Lyon 2. 
  11. 11,0 11,1 Rialland, A. (2005)։ «Phonological and phonetic aspects of whistled languages»։ Phonology 22 (2): 237–271։ doi:10.1017/S0952675705000552 
  12. Trujillo R. (2005)։ EL SILBO GOMERO. Materiales didácticos։ Canary Islands: Consejería De Educación, Cultura y Deportes Del Gobierno De Canarias – Dirección General De Ordenación e Innovación Educativa։ ISBN 978-84-689-2610-0 
  13. «The Francesca Phillips Written in the Wind»։ Francesca Phillips։ 2010։ Արխիվացված է օրիգինալից 20 October 2014-ին։ Վերցված է 15 October 2014 

Արտաքին հղումներԽմբագրել