Բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցներ

Բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցները ՅՈՒՆԵՍԿՕն հռչակել է 2001 թվականից` նպատակ ունենալով ուշադրություն դարձնել ոչ նյութական մշակութային ժառանգությանը, խթանելով այդ ժառանգությունը պաշտպանելու և պահպանելու ջանքերը[1]։ Մի քանի տարին մեկ անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովը մի քանի առաջադրվող թեկնածուներին շնորհում է «գլուխգործոցների» կարգավիճակ։

Երկրներ՝ ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի վերնագրերի քանակի

Բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցների ցանկը կազմելու կարգը նման է համաշխարհային ժառանգության ցուցակ կազմելուն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված գլուխգործոցների ցուցակի համար տե՛ս Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «UNESCO ISSUES FIRST EVER PROCLAMATION OF MASTERPIECES OF THE ORAL AND INTANGIBLE HERITAGE». UNESCO Press. 2001 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցներ» հոդվածին։