Սթիգ Հենրիք Հոֆ (նորվ.՝ Stig Henrik Hoff, փետրվարի 4, 1965(1965-02-04)[1][2], Վադսյո, Ֆինմարք, Նորվեգիա), նորվեգացի կինոյի, թատրոնի և հեռուստատեսության դերասան։

Սթիգ Հենրիք Հոֆ
նորվ.՝ Stig Henrik Hoff
Ծնվել էփետրվարի 4, 1965(1965-02-04)[1][2] (59 տարեկան)
ԾննդավայրՎադսյո, Ֆինմարք, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային դերասան
Ծնողներհայր՝ Trygve Hoff?
Ամուսին(ներ)Sølje Bergman?
Պարգևներ և մրցանակներ
hoffern.com

Կենսագրություն և կարիերա

խմբագրել

Սթիգ Հենրիք Հոֆը ծնվել է 1965 թվականի փետրվարի 4-ին Հյուսիսային Նորվեգիայի Ֆինմարք ֆյուլքեի Վադսյո քաղաքում։ Ընտանիքը որոշ ժամանակ ապրել է նաև Բերլևոգում[3]։ Երբ ապագա դերասանը դարձավ յոթ տարեկան, ընտանիքի հետ միասին տեղափոխվեց Հարավային Նորվեգիա։ Սկզբում ընտանիքը ապրեց Դարբուում, իսկ ավելի ուշ Դրամմենեում[4]։ Այստեղ Սթիգ Հենրիք Հոֆը սովորում է խոհարարություն։ Երիտասարդ տարիներին Հոֆը նվագում էր հարվածային գործիքներ մի շարք երաժշտական համույթներում[4][5]։

Նախքան դերասան դառնալը Սթիգ Հենրիք Հոֆը աշխատանքի անցավ Քրոքստադելվիեում որպես եռակցող մասնագետ իսկ հետո նաև շեֆ-խոհարար Բագատելեի ռեստորանում , որը մայարքաղաք Օսլոյում էր[4]։ Սթիգ Հենրիք Հոֆի դեբյուտը ֆիլմում տեղի ունեցավ 1991 թվականին, երբ խաղաց ռեժիսոր Սիգվե Էնդրեսենի (նորվ.՝ Sigve Endresen) «Փոխնակները» ֆիլմում։ Այդ պահից սկսած դերասանի մոտ սկսվեց աստեղային ժամը և նկարահանվեց նորվեգական կինեմատոգրաֆիայի մի շարք ֆիլմերում։ Կինոյից զատ դերասանը նաև համագործակցում է թատրոնների հետ, մասնավորապես «Riksteatret» թատրոնի (ազգային շրջիկ թատրոն)[6] և «Grenland Friteater» (անկախ թատրոն Փորսգրունն քաղաքում)[7] թատրոնի հետ։

«Սառնամանիքից կիզվածը» ֆիլմում նկարահանվելու համար Սթիգ Հենրիք Հոֆին առաջադրեցին «Ամանդա» մրցանակի, որը Օսկարի նորվեգական համարժեքն է[3]։ Դերասանը հաղթեց որպես լավագույն դերասան Ռուանի Սկանդինավյան ֆիլմերի փառատոնի (1998 թվական)[8] ժամանակ։

Սթիգ Հենրիք Հոֆն ամուսնացած է և ունի չորս դուստր։ Երկու ավագներ՝ Մյուն և Ավրորան (նորվ.՝ My, Aurora) արդեն չափահաս տարիքի են, առաջին ամուսնությունից են ծնվել[9], իսկ երկու փոքրերը՝ Լիլի Մաքսիները (ծնված 2008 թվին) և Ռոզալինդը (ծնված 2009 թվականին) (նորվ.՝ Lily Maxine, Rosalind) երկրորդ ամուսնությունից են լույս աշխարհ եկել։ Երկրորդ կինը դերասանուհի Սյոլյե Բերգմանն է (նորվ.՝ Sølje Bergman)[4][10]: Երեխաներից Ռոզալինդի կնքահայրը դարձավ նորվեգացի հայտնի դերասան Աքսել Հենին[9]։

Ֆիլմագրություն

խմբագրել

Ներկայացված են միայն լիամետրաժ գեղարվեստական կինոնկարները։

Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Հերոս
1991 Փոխնակները Byttinger G.T.
1997 Փրկություն Livredd
Սառնամանիքից կիզվածը Brent av frost a.k.a.
Burnt by Frost
Սիմոն
1998 Արյունոտ հրեշտակները 1732 Høtten a.k.a.
Bloody Angels
Դուեյն
2000 - Når mørket er forbi a.k.a.
Passing Darkness
Յոզեֆ Օմգանգ
Հպարտություն Hovmod
2003 Նորդկապ Capo Nord
Ֆիան և ծաղրածուները Fia og klovnene
2004 նա, ով վախենում է գայլերից Den som frykter ulven Մորգան
Հավայներ, Օսլո Hawaii, Oslo Ֆրոդե
2006 Ընկեր Պեդերսենը Gymnaslærer Pedersen Յան Կլոստադ
Հրաշք Mirakel Հելլ
2008 Ապստամբություն Կաուտոկենոյում Kautokeino-opprøret Սթոքֆլեթի օգնականը
Գայլի գիշերը Ulvenatten Վիդար Բյո
Անհանգիստ ջուրը DeUsynlige Բանտի հոգևորական
Մաքս Մանուս Max Manus
2011 Ոչինչը The Thing Պեդեր
2012 Սպիտակ գերության մեջ Into the White

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  3. 3,0 3,1 «Biography» (նորվեգերեն) — Биография актёра на официальном сайте. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Hanne M. Austad. (06.12.2009). «Tusenkunstneren Stig Henrik Hoff» (նորվեգերեն). «Drammens Tidende». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին.
  5. Стиг Хенрик Хофф на IMDb: Trivia
  6. «Riksteatret» — Официальный сайт театра. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին.
  7. «Grenlandfriteater» — Официальный сайт театра. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին.
  8. «Festival Cinema Nordique» — Официальный сайт фестиваля. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին.
  9. 9,0 9,1 Merete Holtan. — Статья «Семья на первом месте» (08.02.2010). «Familien først» (նորվեգերեն). «Dagbladet». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին.
  10. Fredrik Furuseth. (28.09.2009). ««Max Manus»-stjerne ble far» (նորվեգերեն). «TV 2 Underholdning». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիգ Հենրիք Հոֆ» հոդվածին։