Վադսյո (նորվ.՝ Vadsø, ֆիններեն՝ Vesisaari), քաղաք և կոմունա Նորվեգիայում։ Համարվում է Ֆինմարք ֆյուլքեի վարչական կենտրոնը։ Բնակչությունը կազմում է 6 186 մարդ։ Քաղաքն ընկած է Վարանգեր թերակղզու հարավային ափերին։ Վադսյոյում կա հանրապետական նշանակության օդանավակայան, ինչպես նաև նավահանգիստ։

Բնակավայր
Վադսյո
Դրոշ Զինանշան

ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Հիմնադրված է1838 թ.
Մակերես1257,85 կմ²
Պաշտոնական լեզուբուկմոլ
Բնակչություն5593 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1
Պաշտոնական կայքvadso.kommune.no(նորվ.)
Վադսյո (Նորվեգիա)##
Վադսյո (Նորվեգիա)

Քաղաքում աշխատում է Նորվեգիայի հեռարձակող ընկերության մասնաճյուղը։ Վադսյոն ունի նաև սեփական ռադիոկայանը, որոը կոչվում ՝ Varangerradio: Ամենօրյա պարբերականությամբ քաղաքում լույս է տեսնումFinnmarkena թերթը։ Տպվում է նաև Varangeren շաբաթաթերթը։

Պատմություն խմբագրել

1500 թվականին Վադսյոյի ներկայիս տարածքում և հարակից կղզիներում գոյություն ունեին փոքր ձկնորսական բնակավայրեր և եկեղեցիներ։ Ավելի ուշ կղզիների բնակիչները եկան դեպի մայրցամաքը։

Բնակավայրին քաղաքի կարգավիճակ շնորհվեց 1833 թվականին։ Դա կատարվեց այն բանից հետո, երբ այստեղ բնակության համար եկան Ֆինլանդիայի և Շվեդիայի հյուսիսի բնակիչները, քանի որ իրնեց մոտ մոլեգնում էր սովը։ Ֆիններենը արագորեն տարածվեց տարածաշրջանում և այսօր էլ կիրառվում է որոշ ընտանիքներում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Վադսյոն հատկապես շատ տուժեց օդային հրթիռակոծության ժամանակ, որը հիմնականում հասցնում էր Խորհրդային Միությունը՝ հրթիռակոծելով ֆաշիստական դիրքերը, որոնք շրջափակման մեջ էին առել քաղաքը։ Բայցևայնպես, ի տարբերություն Ֆինմարկի մյուս քաղաքների, այստեղ՝ Վադսյոյի կենտրոնում, դեռևս պահպանվել են 19-րդ դարի փայտաշեն կառույցները։

Մշակույթ խմբագրել

Ամեն տարի Վադսյոյումանցկացվում է Ջազային փառատոն, որն այստեղ կոչվում է Varangerfestivalen: Փառատոնին մասնակցելու համար այստեղ են ժամանում կատարողներ ամբողջ աշխարհից։

Սկսած 2004 թվականից, քաղաքում անցկացվում են աշխարհում դեռևս միակ՝ խաչափառերի փառատոնը, որը կոչվում է« Kongekrabbefestivalen Polar spectacle»

Վադսյոն ունի իր ջազային ակումբը։ Երաժշտության ասպարեզում կարևոր դեր են խաղում քաղաքի նվագախումբն ու ազգային խմբերգային կազմակերպությունները։ Ժամանակակից երգերի կատարումներով աչքի են ընկնում ներքոհիշյալ երաժշտական խմբերը. .Daap, Whateverland, Ursus Maritimus, Ed[og]Lys և այլ խմբեր։

Պատկերասրահ խմբագրել

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել