Սթենլի Ուիթինգհեմ

Բրիտանա-ամերիկյան քիմիկոս

Մայքլ Սթենլի Ուիթինգհեմ (ծնված՝ դեկտեմբերի 22, 1941) բրիտանա-ամերիկյան քիմիկոս։ Նա քիմիայի պրոֆեսոր է և Նյու Յորքի պետական համալսարանի թե Բինգհեմթոնի Նյութերի հետազոտությունների ինստիտուտի և թե Նյութերագիտության և ճարտարագիտության ծրագրի տնօրեն։ Նա նաև Բինգհեմթոնի ԱՄՆ էներգետիկայի նախարարության Քիմիական էներգիայի պահպանման հյուսիսարևելյան կենտրոնի (NECCES) տնօրենն է։ Նա արժանացել է 2019 թվականի քիմիայի Նոբելյան մրցանակին՝ Ակիրա Յոշինոյի և Ջոն Գուդենաֆի հետ համատեղ[5][6]։

Սթենլի Ուիթինգհեմ
անգլ.՝ M. Stanley Whittingham
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 22, 1941(1941-12-22)[1] (82 տարեկան)
ԾննդավայրՆոթինգհեմ, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն ԱՄՆ և  Միացյալ Թագավորություն
ԿրթությունՆոր Քոլեջ, Սթենֆորդի համալսարան և Ստամֆորդի դպրոց
Երկերlithium-ion battery?
Մասնագիտությունքիմիկոս, ճարտարագետ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԲինգհեմթոնի համալսարան, Schlumberger? և Exxon Research & Engineering Company?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն[3]
 M. Stanley Whittingham Վիքիպահեստում

Ուիթինգհեմը, լիթիում-իոնային մարտկոցների, որոնք օգտագործվում են բջջային հեռախոսներից մինչև էլեկտրական մեքենաներ, պատմության մեջ առանցքային դեմք է։ 1970-ականներին նա հայտնաբերեց ինտերկալացիոն էլեկտրոդները և մանրակրկիտ նկարագրեց վերալիցքավորվող մարտկոցներում ինտերկալացիոն ռեակցիաները։ Նրան են պատկանում բարձր հզորության խտության, բարձր շրջելի լիթիում-իոնային մարտկոցներում ինտերկալացիոն քիմիայի օգտագործման հայեցակարգի արտոնագրերը։ Նա նաև հայտնագործեց առաջին վերալիցքավորվող լիթիումային մետաղական մարտկոցը (LMB), որը արտոնագրվեց 1977 թվականին և փոխանցվեց Exxon-ին՝ փոքր սարքերում և էլեկտրական մեքենաներում օգտագործման առևտրայնացման համար։ Ուիթինգհեմի աշխատանքը լիթիումային մարտկոցների վրա, այլ մարտկոցների զարգացման հիմքը դրեց, ուստի նրան անվանում են լիթիում-իոնային մարտկոցների հիմնադիր հայր[7]։

Կրթություն և կարիերա խմբագրել

Ուիթինգհեմը ծնվել է 1941 թվականի դեկտեմբերի 22-ին Նոթինգհեմում, Անգլիա[8][9]։ Նա կրթություն է ստացել Սթեմֆորդի դպրոցում 1951-1960 թվականներին, այնուհետ քիմիա սովորլու համար, հաճախել է Օքսֆորդի Նյու քոլեջ։ Օքսֆորդի համալսարանում նա ստացել է իր բակալավրի (1964), մագիստրոսի (1967) և գիտությունների թեկնածուի կոչումը (1968)[10]։ Աասպիրանտուրան ավարտելուց հետո, Ուիթինգհեմը դարձավ Սթենֆորդի համալսարանի հետդոկտորանտ[11]։ Նախքան Բինգհեմթոնի համալսարանի պրոֆեսոր դառնալը[10], նա 16 տարի աշխատել է Exxon Research & Engineering Company-ում[11] և չորս տարի՝ Schlumberger-ում։

1994-ից 2000 թվականներին նա աշխատել է համալսարանի հետազոտական գծով պրոռեկտոր[8]։ Նա վեց տարի աշխատել է Նյու Յորքի պետական համալսարանի հետազոտական հիմնադրամի փոխնախագահի պաշտոնում։ Նա Բինգհեմթոնի համալսարանի քիմիայի և նյութերի գիտության և ճարտարագիտության վաստակավոր պրոֆեսոր է[11]։ 2017 թվականին Ուիթինգհեմը նշանակվել է NAATBatt International-ի գլխավոր գիտական տնօրեն[8]։

2007 թվականին Ուիթինգհեմը համանախագահել է Քիմիական էներգիայի պահպանման DOE ուսումնասիրությունը[12] ինչպես նաև Քիմիական էներգիայի պահպանման հյուսիսարևելյան կենտրոնի (NECCES) տնօրեն։ 2014 թվականին NECCES-ին ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտից շնորհվել է 12,8 միլիոն դոլար՝ օգնելու արագացնել գիտական առաջընթացը, որն անհրաժեշտ է 21-րդ դարի տնտեսությունը կառուցելու համար։ 2018 թվականին Էներգետիկայի նախարարության կողմից NECCES-ին տրամադրվել է ևս 3 միլիոն դոլար՝ մարտկոցների վերաբերյալ հետազոտությունները շարունակելու համար։ NECCES թիմն օգտագործում է ֆինանսավորումը էներգիայի պահեստավորման նյութերը բարելավելու և նոր նյութեր մշակելու համար, որոնք «ավելի էժան են, էկոլոգիապես մաքուր և կարող են ավելի շատ էներգիա կուտակել, քան ներկայիս նյութերը կարող են»[13]։

Հետազոտություն խմբագրել

Ուիթինգհեմը հայտնագործել է ինտերկալացիոն էլեկտրոդը։ 1970-ականներին, Exxon-ը արտադրեց Ուիթինգհեմի լիթիում-իոնային մարտկոցը, որը հիմնված էր տիտանի դիսուլֆիդային կաթոդի և լիթիում-ալյումինի անոդի վրա[14]։ Մարտկոցն ուներ էներգիայի բարձր խտություն, և լիթիումի իոնների տարածումը տիտանի դիսուլֆիդային կաթոդի մեջ շրջելի էր, ինչը մարտկոցը դարձրեց վերալիցքավորվող։ Բացի այդ, տիտանի դիսուլֆիդը բյուրեղային ցանցի մեջ լիթիումի իոնների տարածման հատկապես մեծ արագություն ունի։ Exxon-ն իր ռեսուրսները ծախսեց Li/LiClO4/TiS2 մարտկոցի առևտրայնացման վրա։ Այնուամենայնիվ, անվտանգության հետ կապված մտահոգությունները Exxon-ին ստիպեցին դադարեցնել նախագիծը։ Ուիթինգհեմը և նրա թիմը շարունակեցին հրապարակել իրենց աշխատանքները էլեկտրաքիմիայի և պինդ վիճակի ֆիզիկայի ակադեմիական ամսագրերում։ 1984 թվականին նա հեռացավ Exxon-ից և չորս տարի անցկացրեց Schlumberger-ում որպես մենեջեր։ 1988 թվականին նա դարձավ ԱՄՆ Բինգհեմթոնի համալսարանի քիմիայի ամբիոնի պրոֆեսոր՝ իր ակադեմիական հետաքրքրություններն իրականացնելու համար։

«Այս բոլոր մարտկոցները կոչվում են ինտերկալացիոն մարտկոցներ։ Դա նման է սենդվիչի մեջ մուրաբա քսելուն։ Քիմիական առումով դա նշանակում է, որ դուք բյուրեղային կառուցվածք ունեք, և մենք կարող ենք լիթիումի իոններ դնել, հանել, և դրանից հետո էլկառուցվածքը ճիշտ նույնն է։», - ասել է Ուիթինգհեմը. «Մենք պահպանում ենք բյուրեղային կառուցվածքը։ Ահա թե ինչն է դարձնում այս լիթիումային մարտկոցները այդքան լավը, ինչն էլ թույլ է տալիս դրանց այդքան երկար ծառայել»[14]։

Լիթիումային մարտկոցներն ունեն սահմանափակ հզորություն, քանի որ անցումային մետաղի ռեդոքսի կենտրոնին մեկից պակաս լիթիում-իոն/էլեկտրոն է շրջելի փոխկապակցված։ Ավելի բարձր էներգիայի խտության հասնելու համար մոտեցումներից մեկն է մեկ էլեկտրոնի ռեդոքսային փոխազդեցության ռեակցիաներից դուրս գալը։ Ուիթինգհեմի հետազոտությունը հասել է բազմաէլեկտրոնային ինտերկալացիայի ռեակցիաների, որոնք կարող են մեծացնել պահեստավորման հզորությունը՝ մի քանի լիթիումի իոնների ինտերկալացիայի միջոցով։ Ուիթինգհեմի կողմից հաջողությամբ մշակվել են բազմաէլեկտրոնային ինտերկալացիոն նյութեր, ինչպիսիք են LiVOPO4/VOPO4-ը։ Բազմավալենտ վանադիումի կատիոնը (V3+<->V5+) կարևոր դեր է խաղում բազմէլեկտրոնային ռեակցիաների իրականացման համար։ Այս խոստումնալից նյութերը լույս են վառում մարտկոցների արդյունաբերության վրա՝ արագորեն բարձրացնելու էներգիայի խտությունը։

Ուիթինգհեմը Էլեկտրաքիմիական ընկերության կողմից ստացել է Երիտասարդ հեղինակ մրցանակ, 1971 թվականին[15], 2003 թվականին՝ Մարտկոցի հետազոտության մրցանակը[16], իսկ 2004 թվականին ընտրվել է ընկերության անդամ[17]։ 2010 թվականին նա ընդգրկվել է 40 լավագույն նորարարների ցուցակում՝ Greentech Media-ի կողմից կանաչ տեխնոլոգիաների առաջխաղացման գործում ներդրման համար[18]։ 2012 թվականին Ուիթինգհեմը ստացավ IBA Yeager մրցանակը լիթիումային մարտկոցների նյութերի հետազոտության մեջ, ողջ կյանքի ընթացքում ներդրման համար[19], իսկ 2013 թվականին նա ընտրվեց Նյութերի հետազոտական ընկերության անդամ[20]։ 2018 թվականին Ուիթինգհեմն ընտրվել է Ճարտարագիտության ազգային ակադեմիայի անդամ՝ «էներգիայի պահեստավորման նյութերի համար ինտերկալացիոն քիմիայի կիրառման նորարարության համար»[21]։

2019 թվականին Ուիթինգհեմը Ջոն Գուդենաֆի և Ակիրա Յոշինոյի հետ արժանացել է քիմիայի Նոբելյան մրցանակի՝ «լիթիում-իոնային մարտկոցների մշակման համար»[5][6]։

Անձնական կյանք խմբագրել

Սթենլին ամուսնացած է Նյու Յորքի պետական համալսարանի, Օսվեգո, իսպաներենի պրոֆեսոր դոկտոր Ջորջինա Ուիթինգհեմի հետ։ Նա ունի երկու երեխա՝ Մայքլ Ուիթինգհեմը և Ջենիֆեր Ուիթինգհեմ-Բրասը[22][23]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. The Nobel Prize in Chemistry 2019Royal Swedish Academy of Sciences, 2019.
  3. 3,0 3,1 https://royalsociety.org/news/2021/05/new-fellows-announcement-2021/
  4. https://clarivate.com/citation-laureates
  5. 5,0 5,1 «Nobel Prize in Chemistry Announcement». The Nobel Prize. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.
  6. 6,0 6,1 Specia, Megan (2019 թ․ հոկտեմբերի 9). «Nobel Prize in Chemistry Honors Work on Lithium-Ion Batteries». The New York Times. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.
  7. Ramanan, A. (2019 թ․ նոյեմբերի 10). «Development of lithium-ion batteries – 2019 Nobel Prize for Chemistry» (PDF). Current Science. 117 (9): 1416–1418. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2021 թ․ մարտի 16-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  8. 8,0 8,1 8,2 «Stanley Whittingham, Ph.D.». Marquis Who's Who Top Educators. 2019 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  9. «M. Stanley Whittingham: Facts». Nobel Foundation. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  10. 10,0 10,1 «Dr. M. Stanley Whittingham». Binghamton University. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  11. 11,0 11,1 11,2 Yarosh, Ryan (2019 թ․ հոկտեմբերի 9). «Binghamton University professor wins Nobel Prize in Chemistry». Binghamton University. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  12. Desmond, Kevin (2016 թ․ մայիսի 16). Innovators in Battery Technology: Profiles of 93 Influential Electrochemists. Jefferson, North Carolina: McFarland. էջ 240. ISBN 9780786499335. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  13. Ellis, Katie (2014 թ․ հունիսի 19). «Federal grant boosts smart energy research». Binghamton University Division of Research. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  14. 14,0 14,1 «Binghamton professor recognized for energy research». The Research Foundation for the State University of New York. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  15. «Norman Hackerman Young Author Award». The Electrochemical Society. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  16. «Battery Division Research Award». The Electrochemical Society. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  17. «Fellow of The Electrochemical Society». The Electrochemical Society (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  18. Kanellos, Michael (2010 թ․ ապրիլի 20). «The Greentech Hall of Fame». Greentech Media. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  19. «Awards». International Battery Materials Association. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  20. «2013 MRS Fellows». Materials Research Society. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  21. «Dr. M. Stanley Whittingham». National Academy of Engineering. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  22. «2019 Nobel Prize winner: Dr. M. Stanley Whittingham talks award, impact, batteries». Binghamton Press & Sun-Bulletin. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  23. «Faculty profile, Modern Languages: Georgina Whittingham». State University of New York at Oswego. Վերցված է 2020 թ․ հունվարի 1-ին.