Սեֆեր հա-ռազիմ, եբրայերեն առեղծվածային ձեռագիր, որը ըստ ավանդության Ռազիել հրեշտակը տվել է Նոյին։ Նոյից հետո այն սերնդե սերունդ փոխանցվել է աստվածաշնչային պատմության ընթացքում և հասել Սողոմոնին, նրա համար դարձել իմաստության և մոգական ուժի աղբյուր։ Այս գիրքը տրաբերվում է Սեֆեր ռազիել համալախից, որը նույն հրեշտակի կողմից Ադամին տրված տեքստն էր։ Համարվում է, որ ձեռագիրը եբրայական մոգության աղբյուր է, որն օգտագործվում է ավելի շատ հրեշտակների քան աստծո հետ կապվելու և նրանց գերբնական արարքների դրդելու համար[1]։ Ձեռագիրը մի ժամանակ համարվել է «ուղղափառ» հուդայականության մի մասը՝ հելլենիզմի ազդեցությամբ, բայց ժամանակակից հուդայականության մեջ այս և մի շարք այլ ձեռագրեր համարվում են հերետիկոսական։

Սեֆեր հա-ռազիմ
եբրայերեն՝ ספר הרזים
ՀեղինակRaziel? և Նոյ
Տեսակgrimoire? և ձեռագիր
Բնօրինակ լեզուեբրայերեն
 Sefer HaRazim Վիքիպահեստում

Հայտնաբերում խմբագրել

Ձեռագիրը վերահայտնաբերվել է 20-րդ դարում Մորդեքայ Մարգալիոթի կողմից, որը 1963 թվականին Օքսֆորդ այցելող հրեա հետազոտող էր։ Նա օգտագործել է Կահիրեի գենիզայում հայտնաբերված ձեռագրի պատառիկները[2][3]։ Մարգալիոթը ենթադրեց, որ եբրայական մոգական գրականության տարբեր նմուշներ ունեն նույն սկզբնաղբյուրը և համոզված էր, որ կարող է վերականգնել այդ սկզբնաղբյուրը։ Նա հասավ իր նպատակին 1966 թվականին, երբ հրատարակեց Սեֆեր հա-ռազիմը։

Թվագրում խմբագրել

Մարգալիոթը ձեռագիրը թվագրեց մ.թ.ա. վաղ չորրորդ կամ ուշ երրորդ դարին։ Այս տարեթիվը համարյա բոլորի կողմից ընդունվեց։ Նշանակալի բացառություն է Իթամար Գրուենվալդը, որը ձեռագիրը թվագրեց մ.թ.ա. VI-VII դարերին։ Այնուամենայնիվ, հստակ է, որ ձեռագիրը ստեղծվել է մինչև Կաբալայի ձեռագրերը՝ Զոհարը (XIII դար), Բահիրը (XIII դար) և նախակաբալայական Սեֆեր Յեթզիրահը (IV դար)։

Կառուցվածք և բովանդակություն խմբագրել

Գիրքը բաժանված է յոթ մասերի և ներառում է ներածություն։ Առաջին վեց մասերից յուրաքանչյուրը համապատասխանում է երկնքի մի մակարդակին և պարունակում հրեշտակների անունները՝ նրանց հետ կապված մոգության ծեսերի նկարագրությամբ։ Միայն աստծո գահը և չորս հայոցներն են յոթերորդ երկնքում։ Ձեռագիրը ներկայացնում է եբրայական և հունական ավանդույթների ամուր միախառնում. օրինակներից մեկը՝ արևի աստված Հելիոսին ուղղված աղոթքն է՝ նրան գիշերը արթնացնելու համար[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. John G. Gager (1999). Curse Tablets and Binding Spells from the Ancient World. Oxford University Press. էջեր 106–. ISBN 978-0-19-513482-7.
  2. David Raymond Smith (2009 թ․ ապրիլի 13). 'Hand this man over to Satan': Curse, Exclusion and Salvation in 1 Corinthians 5. Bloomsbury Publishing. էջեր 107–. ISBN 978-0-567-26746-7.
  3. Clinton Arnold (2014 թ․ դեկտեմբերի 1). The Colossian Syncretism: The Interface between Christianity and Folk Belief at Colossae. Wipf & Stock Publishers. էջեր 51–. ISBN 978-1-4982-1757-6.
  4. James K. Aitken; James Carleton Paget (2014 թ․ հոկտեմբերի 20). The Jewish-Greek Tradition in Antiquity and the Byzantine Empire. Cambridge University Press. էջեր 255–. ISBN 978-1-107-00163-3.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեֆեր հա-ռազիմ» հոդվածին։