Թերի Փեքսթոն Բրեդշոու (անգլ.՝ Terry Paxton Bradshaw, սեպտեմբերի 2, 1948(1948-09-02)[1][2][3], Շրիվպորտ), ամերիկյան ֆուտբոլի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, խաղացել է Ֆուտբոլի ազգային լիգայի «Փիթսբուրգ Ստիլերզ» ակումբում։ Ներկայումս աշխատում է հեռուստատեսային վերլուծաբան և «Fox NFL Sunday» ծրագրի հաղորդավարն է։ Փիթսբուրգում անցկացրած 14 մրցաշրջանում Բրեդշոուն չորս անգամ նվաճել է Սուպերգավաթը և ութ անգամ դարձել Ամերիկյան ֆուտբոլային կոնֆերանսի կենտրոնական դիվիզիոնի չեմպիոն։ Նա երկու անգամ եղել է Սուպերգավաթի ամենաարժեքավոր խաղացողը, իսկ1989 թվականին ներառվել է Ամերիկայի ֆուտբոլի փառքի սրահում։

Թերի Բրեդշոու
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ամբողջական անուն՝անգլ.՝ Terry Paxton Bradshaw
Մասնագիտացում՝NASCAR թիմի սեփականատեր, դերասան, Ամերիկյան ֆուտբոլիստ, հեռուստատեսային դերասան, երգերի հեղինակ և կինոդերասան
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 2, 1948(1948-09-02)[1][2][3] (75 տարեկան)
Ծննդավայր՝Շրիվպորտ

Վաղ տարիներ խմբագրել

Բրեդշոուն ծնվել է Շրիվպորտում (Լուիզիանա նահանգ) և երեք երեխաներից երկրորդն էր ֆերմեր և զոդագործ Ուիլյամ Բրեդշոուի և Նովիս Գեյի ընտանիքում[4][5]։ Մանկությունն անցկացրել է Քլինթոնում (Այովա նահանգ), որտեղ որոշել է դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Որոշ ժամանակ անց ծնողները վերադարձել են Շրիվպորտ[6], և նա սկսել է հաճախել Վուդլոնի ավագ դպրոց, որտեղ խաղացել է տեղական ֆուտբոլի հավաքականի կազմում։ 1965 թվականին հասել է եզրափակիչ, որտեղ պարտվել է 12-9 հաշվով։ Դեռևս դպրոցում նա սահմանել է նիզակ նետելու ազգային ռեկորդ՝ նետելով 74,68 մ[7]։

Ավագ դպրոցն ավարտելուց հետո Բրեդշոուն որոշել է ընդունվել Վիրջինիայի Ռաստոն քաղաքում գտնվող Լուիզիանայի տեխնոլոգիական ինստիտուտ։ Համալսարանում նա «Tau Kappa Epsilon» եղբայրության անդամ էր, եղել է Քրիստոնյա մարզիկների եղբայրության անդամ և հաճախ է ելույթներ ունեցել սպորտային խնջույքների և այլ միջոցառումների ժամանակ[8]։

1969 թվականին նա NFL սկաուտների կողմից արդեն համարվում էր քոլեջի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Սովորելու երրորդ տարում նա անցել է 2890 յարդ և այդ ցուցանիշով եղել NCAA-ի առաջատարը։ Նրա օգնության շնորհիվ Լուիզիանայի թիմը 33:13 հաշվով հաղթել է Աքրոնի թիմին՝ ձեռք բերելով Ռայս Բոուլ։ Ուսման չորրորդ տարում նա անցել է 2314 յարդ՝ այդ ցուցանիշով առաջնությունում զբաղեցնելով երրորդ տեղը, իսկ նրա թիմն ավարտել է մրցաշրջանը 8-2 հաշվով։ Ամփոփիչ մրցաշրջանում նրա ցածր ցուցանիշները պայմանավորված են այն հանգամանքով, որ մրցաշրջանի ընթացքում նրա թիմը խաղացել է ընդամենը 10 խաղ, և մրցաշրջանի երկրորդ կեսին մեծ առավելության պատճառով որոշ խաղեր հանվել են խաղացանկից։

Քաղաքականություն խմբագրել

2012 թվականին նախագահական ընտրապայքարում նա սատարել է Նյուտ Գինգրիչի թեկնածությունը Հանրապետական կուսակցությունից[9]։

Մրցանակներ խմբագրել

2001 թվականի հոկտեմբերի 11-ին Բրեդշոուն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում՝ դառնալով NFL-ի առաջին և միակ խաղացողը (2008 թվականի մայիսի 31-ի դրությամբ)[10]։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

Տարի Ալբոմ Լեյբլ
1976 I’m So Lonesome I Could Cry Mercury
1981 Until You Benson
Here in My Heart Heart
1996 Sings Christmas Songs for the Whole World Dove
Terry & Jake (с Джейком Хессом) Chordant

Սինգլներ խմբագրել

Տարի Սինգլ Դիրք աղյուսակում Ալբոմ
US Country US CAN Country
1976 «I'm So Lonesome I Could Cry» 17 91 17 I’m So Lonesome I Could Cry
«The Last Word in Lonesome Is Me» 90
«Here Comes My Baby Back Again»
1980 «Until You» 73 Until You

Համատեղ ձայնագրություններ խմբագրել

  • «NFL Country» (Գլեն Քեմփբելի հետ «You Never Know Just How Good You’ve Got It», 1996 թվական)
  • «Ամուսնացած է ... երեխաների հետ» («Dud Bowl II», 1995)

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1978 ֆ Հուպեր Hooper Շերման
1981 ֆ Սթոքերներ Stockers Ջեյ Ջեյ Սպենգլեր
1981 ֆ Մրցավազք «Թնդանոթի միջուկ» The Cannonball Run Թերի
1985 ս Հարդքասլ և ՄաքՔորմիկ Hardcastle and McCormick Անանուն դեր
1994 ս The Sinbad Show Իմ դերում
1994 ս Բրիսկո Քաունթի կրտսերի արկածները The Adventures of Brisco County Jr. Գնդապետ Մարչ
1994 ս Նազելի ծաղիկ Blossom Մարզիչ Մորտո
1995-1996 ս Ամուսնացած է ... երեխաների հետ Married… with Children Իր դերում
2000 ս Լեռան թագավորը (մուլտսերիալ) Սարի թագավոր King of the Hill / Փրեսթոն Ռոջերս
2002 ս Մալկոլմը ուշադրության կենտրոնում է Malcolm in the Middle Մարզիչ Կլարենսը
2002 ս 8 պարզ կանոն իմ պատանի դստեր ընկերոջ համար 8 Simple Rules for Dating My Teenage Daughter Սթիվ Սմիթ
2005 ֆ Ռոբոտներ (մուլտֆիլմ) Robots Կոտրված բազուկով ռոբոտ
2006 ֆ Սերը և այլ խնդիրներ Failure to Launch Էլ
2006 ֆ Ընտանեկան գաղտնիքներ (ֆիլմ) Relative Chaos Ուիլ Գիլբերտ
2008 ս Լաս Վեգաս (հեռուստասերիալ) Las Vegas Փիթ Սքիններ
2009 ս Լիգա (հեռուստասերիալ) The League Իր դերում
2017 ս Ամերիկյան ընտանիք Modern Family Իր դերում
2017 ֆ Ո՞վ է մեր հայրիկը Father Figures Իր դերում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Augustyn A. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. «Casting Call: Terry Bradshaw - FLW Outdoors». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
  5. Dulac, Gerry (2002 թ․ հոկտեմբերի 22). «Bradshaw embraced in return to Steelers». Pittsburgh Post-Gazette. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
  6. «Dan Smith, "Terry Bradshaw" (1989)» (PDF). profootballresearchers.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 23-ին.
  7. «Terry Bradshaw» Louisiana Sports Hall of Fame (inducted 1988), retrieved March 21, 2013.
  8. «Pro Star to Speak at Blue and Gold Banquet», Minden Press-Herald, Minden, Louisiana, February 16, 1972, p. 1
  9. «NFL Analyst Terry Bradshaw Talks Newt Gingrich, Tim Tebow & Nutrisyst…». archive.fo. 2016 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.
  10. «Terry Bradshaw - Yahoo! TV». web.archive.org. 2012 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել