Կլաուդիո Միրանդա
Կլաուդիո Միրանդա (իսպ.՝ Claudio Miranda, սեպտեմբերի 23, 1972, Վալպարաիսո, Չիլի), չիլիական ծագմամբ ամերիկացի կինոօպերատոր։ Նա առավել հայտնի է որպես «Օսկար» մրցանակի դափնեկիր Էնգ Լիի «Պիի կյանքը» ֆիլմի համար[1] և Դևիդ Ֆինչերի «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» ֆիլմի օպերատոր։ Առաջին ֆիլմն ամբողջությամբ նկարահանվել է թվային ձևաչափով, այն «Օսկարի» է առաջադրվել օպերատորական լավագույն աշխատանքի համար։
Կլաուդիո Միրանդա | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 23, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր՝ | Վալպարաիսո, Չիլի |
Քաղաքացիություն՝ | ![]() ![]() |
Մասնագիտություն՝ | լուսանկարիչ և օպերատոր-բեմադրիչ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0592073 |
claudiomiranda.com |
Կարիերա
խմբագրելՄիրանդայի առաջին աշխատանքը եղել է Դևիդ Ֆինչերի «Յոթ» ֆիլմը (1995), որի նկարահանումներին նա մասնակցել է որպես լույսի լույսի վարպետ։ Նույն դերը նա կատարել է «Խաղ» և «Մարտական ակումբ» ֆիլմերում, մինչ «Զոդիակ» ֆիլմի լրացուցիչ օպերատոր։ Ինչպես նախորդ անգամ, նա Ֆինչերին աշխատանքը ներկայացրել է FilmStream Camera տեսախցիկով՝ նկարահանելով «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը»։
2012 թվականին որպես օպերատոր մասնակցել է ռեժիսոր Ջոզեֆ Կոսինսկու «Օբլիվիոն» ֆանտաստիկ մարտաֆիլմի նկարահանումներին։ Այդ ֆիլմի վրա կատարած աշխատանքները հատկանշական են նրանով, որ այն ամբողջությամբ նկարահանվել է թվային ձևաչափով Սոնի F65 թվային կինոտեսախցիկի 4K բանաձևով[2]։
2009 թվականից Կինոօպերատորների ամերիկյան ընկերակցության անդամ է[3]։
Անձնական կյանք
խմբագրելՄիրանդան ծնվել է Սանտյագոյում, նրա հայրը չիլիացի էր, մայրը՝ դանիացի։ Երբ նա եղել է 1 տարեկան, ընտանիքը գաղթել է Միացյալ Նահանգներ։
Ֆիլմագրություն
խմբագրելԹվական | Անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|
2006 | Սեր և այլ անախորժություններ | Օպերատոր | |
2007 | Զոդիակ | Լրացուցիչ օպերատոր | |
2008 | Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը | Օպերատոր | Առաջադրվել է «Օսկարի», Ամերիկյան կինոօպերատորների ընկերակցության, BAFTA, Չիկագոյի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակների լավագույն օպերատորական աշխատանքի համար։ |
2010 | Թագավորություն։ Ժառանգություն | Օպերատոր | |
2011 | Մարգարետ | Լրացուցիչ օպերատոր | |
2012 | Պիի կյանքը | Օպերատոր | «Օսկար», BAFTA մրցանակներ դափնեկիր օպերատորական լավագույն աշխատանքի համար։ Առաջադրվել է Ամերիկյան կինոօպերատորների ընկերակցության, Չիկագոյի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակների լավագույն օպերատորական աշխատանքի համար։ |
2013 | Օբլիվիոն | Օպերատոր | |
2015 | Ապագայի երկիր | Օպերատոր | |
2017 | Միայն քաջը | Օպերատոր | |
2020 | Լավագույն հրաձիգ 2 | Օպերատոր | |
2115 | 100 տարի | Օպերատոր |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Антон Трофимов (2013 թ․ փետրվարի 25). «Фильмы-победители «Оскара»-2013». Forbes (ռուսերեն). forbes.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Jon Fauer (2013 թ․ մարտի 29). «Claudio Miranda, ASC on "Oblivion"». Журнал «Film and Digital Times» (անգլերեն). fdtimes.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «The ASC -- Society: ASC_Roster». www.theasc.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.