Սերոբ Միքայելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միքայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերոբ Ալբերտի Միքայելյան (ապրիլի 30, 1959[1], Կիրովական, Կիրովականի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։ Բժշկական ծառայության պահեստի ավագ լեյտենանտ (1986)։
Ծնվել է | ապրիլի 30, 1959[1] (65 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Կիրովական, Կիրովականի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1982) |
Մասնագիտություն | անեսթեզիոլոգ և ռեանիմատոլոգ |
Աշխատավայր | ԽՍՀՄ Զինված ուժեր |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (1982)։ 1985-1987 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1982-1985 թվականներին աշխատել է Վանաձորի քաղաքային, 1987-2001 թվականներին՝ Երևանի հանրապետական հիվանդանոցներում, 2000 թվականից՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում։
1988-1995
խմբագրել1988-1995 թվականներին կամավոր մեկնել է Հադրութ, Շահումյան, Մարտունի, Մարտակերտ, Ստեփանակերտ, մասնակցել է հիվանդ և վիրավոր ազատամարտիկների, խաղաղ բնակիչների բուժօգնության աշխատանքներին, վիրահատել է հարյուրավոր ազատամարտիկների։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |