Շահումյան (քաղաք, Շահումյանի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շահումյան (այլ կիրառումներ)
Շահումյան, քաղաք Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում[2], որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[2]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Շահումյանի շրջանի բնակավայր, նախկինում շրջանի վարչական կենտրոնը, իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Գորանբոյի շրջանի բնակավայր[3]
Քաղաք | ||
---|---|---|
Շահումյան | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Գերանբոյի շրջան և Շահումյանի շրջան (Ադրբեջանի ԽՍՀ) | |
Այլ անվանումներ | Աշաղի Ագջաքենդ, Շահումյանովսկ, Ներքին Շեն | |
ԲԾՄ | 926 մետր | |
Բնակչություն | 210 մարդ (2008) | |
Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
Տեղաբնականուն | Շահումյանցի | |
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | |
| ||

Պատմություն
խմբագրելԱրցախյան ազատամարտ
խմբագրելՕղակ գործողություն
խմբագրել1992 թվականին Օղակ գործողության ժամանակ ադրբեջանցիները բռնազավթել են քաղաքը, տեղահանել հայ բնակչությանը։ Այժմ քաղաքը վերանվանվել է Աշաղի Ագջաքենդ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԲնակավայրն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի, որը կառուցված էր 1677 թվականին։ Շահումյանից հարավ գտնվում էր Երեք-Մանկունք կիսավեր վանքը, որից ներքև գտնվում էր Լիտր կոչվող գյուղատեղին[4]։
Բնակչություն
խմբագրել1899 թվականին ուներ 942 բնակիչ՝ հիմնականում հայեր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,0 2,1 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ Ադրբեջանի Հանրապետության պետական վիճակագրական կոմիտե, «Վարչական տարածքային բաժանման դասակարգում 2019», պաշտոնական հրատարակություն, Բաքու 2020, բնօրինակը՝ Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi. "İnzibati ərazi bölgüsü təsnifatı 2019", Rəsmi nəşr, Baki 2020.(ադրբ.)
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 62