Սերժ Վենտուրինի
Սերժ Վենտուրինի (ֆր.՝ Serge Venturini, հոկտեմբերի 12, 1955, Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1]), ֆրանսիացի բանաստեղծ։ Նրա բանաստեղծականությունն ակոսվել է բազում փոփոխություններով։ Սկսած 2009 թվականից, նա Լ'Հարմաթան հրատարակչության «Հայ գրարվեստ» մատենաշարի տնօրենն է։
Սերժ Վենտուրինի Serge Venturini | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1955 (69 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
Մասնագիտություն | ուսուցիչ, բանաստեղծ, թարգմանիչ և collection manager |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Paris Diderot University? |
Ամուսին | Élisabeth Mouradian? |
Serge Venturini Վիքիպահեստում |
Գործունեությունը
խմբագրելԾնվել է Փարիզում 1955 թ. հոկտեմբերի 12-ին։ Սկսած 1996 թվականից, բանաստեղծ Սերժ Վենտուրինին դասավանդում է ֆրանսերեն լեզու և գրականություն Վալ դ'Ուազում։ Մինչ այդ, նա դասավանդել է արտերկրներում, գործուղված Ֆրանսիայի Արտաքին Գործերի Նախարարության կողմից. (1979-1981) Լիբանան, Մարոկո (1981-1984)։ Մի կարճատև վերադարձից հետո (1984-1987), նա մեկնում է Հայաստան (1987-1990), իսկ հետո Լեհաստան (1990-1996)[2]։
Փարիզում, նրա մայրը (ծագումով Իտալիայի Պրատո քաղաքին հարակից Ֆիլյինե գյուղում, Ֆլորենցիայի մոտ) զբաղվում է դերձակությամբ և տնային աշխատանքներով, իսկ հայրը (ծագումով Կորսիկայի Ռուտալի գյուղից) Ազգային աշխարհագրական ինստիտուտում աշխատում է որպես քարտեզագիր շաբաթվա ընթացքում, իսկ հանգստյան օրերին, իր կիթարիստ եղբայր Ժանի հետ նվագում ու երգում են կորսիկական երգեր գալաների ու տոների ժամանակ հիսունական թվականների Փարիզում։ Բանաստեղծի մանկությունն անց է կենում Փարիզի յոթերորդ թաղամասում՝ Ռոդենի թանգարանից ոչ հեռու։ 1955 թ. - 1979 թ. ապրում է Ռուսելե փողոցի 3 տանը։ Կարդում ու հայտնաբերում է Եփեսացի Հերակլիտի, Էմպեդոկլեսի, Արթուր Ռեմբոյի, Ֆրեդերիկ Նիցչեի և այլոց գործերը։ Նա գրել սկսել է տասնհինգ տարեկանում։
Պիեր Ռեվերդիի ու հատկապես Ռենե Շարի ստեղծագործություններով ներշնչված նրա լինելության պոեզիան կայծակնաթիռ և բյուրեղյա, ըստ բանաստեղծուհի Ժնեվի և Կլանսիի, ով նրան բացահայտեց, գտնվում է բանաստեղծության և արձակի, քաղաքականի ու փիլիսոփայականի խաչմերուկում։ Այն ողջունվեց որպես այդպիսին Իվ Բոնֆուայի, Անդրե դյու Բուշեի, Աբդելլատիֆ Լաաբիի ու Լորան Տերզիևի կողմից։
Լինելության պայքարի գրքեր։ Օդը, ջուրը, հողը ու հատկապես կրակը նշանակալից տեղ են գրավում այդ ստեղծագործունեությունում։ Նա զարգացնում է իր Լինելության պոետիկան Լուսաբեկորների առաջին գրքում (1976-1999) մարդկային լինելության հարցադրումով։
Լուսաբեկորներ երկրորդ գիրքը (2000-2007) շարունակում է մտորումների այդ աշխատանքը հետմարդկային լինելության հարցադրումով[3]։
Լուսաբեկորների պոետիկայի երրորդ գիրքն իր անցմարդկային լինելության թեմայով պատրաստման փուլում է։ 2007 թվականից սկսած նա ստեղծել է տեսություն, ըստ որի տեսանելիի ու անտեսանելիի արանքում պիտի գոյություն ունենա անցման մի շրջան՝ կայծակի տևողությամբ, տեսողական մի պահ. Անցտեսանելին։ Նա գրում է.
Ստորգետնյա սև կրակն այրում է մեռյալների ոսկորները սպիտակ։ Իմ անվան տակ թաքնված է մի իսկական մեքենա պատերազմի։ Խոսքս փետուր չէ։ Այն շեղբ է կտրուկ։ - Կայծակաթռիչք, հ. 79, էջ 28
|
Ստեղծագործությունները
խմբագրել- Արշալուսային պայծառությունների, հեղինակի կողմից կազմած ընտրանի, 1971-1995; Paris։ Gutenberg XXIe siècle, 2000 (նվիրված Օսիպ Մանդելշտամին) (OCLC 47692464)
- Լուսաբեկորներ. մարդկային լինելության մի պոետիկայի,1976-1999 Paris, L'Harmattan, 2000 (0CLC 44448871)
- Հոդված գրքի վերաբերյալ, Պոլ Վան Մել, «Գտել եմ մեկ այլ Աստվածաշունչ», Bulletin, n° 44 (2000), La Hulpe
- Հողի իմաստը և Աֆրոդիտեն՝ Թերթատվածը երեսուն վարիացիաներով, 1999-2003, Éditions Didro, Paris, 2004 (նվիրված է Իվ Բատիստինին) (ISBN 2-910726-64-9)
- Հոդված գրքի վերաբերյալ, Պոլ Վան Մել, « Արձակ... առանց ատլյեների», Bulletin, n° 84, La Hulpe
- Սայաթ-Նովա, Հայերեն տաղերը, (47 տաղերի թարգմանություն), Եղիսաբեթ Մուրադյանի հետ, երկլեզու հրատարակում, Éditions L’Harmattan, 2000-2006, Paris, 2006 (նվիրված է Սերգեյ Փարաջանովին) (ISBN 2-296-01398-8)[4]
- Հոդվածներ Հայաստանի տարվա համար պիտակավորված այս գրքի շուրջ, սեպտեմբեր 2006-հուլիս 2007 ։ «Հայաստան, իմ բարեկամ»։
- Շառլ Ազնավուրի Մրցանակի համար նախընտրված գիրք, 19-ը նոյեմբերի 2006 թ., Մարսելի Հայ Գրքի հանդիսությանը[5]։
- Աննի Փիլիպոսյան, Bulletin de l'ACAM, n°66 (հունվար-մարտ 2007), Վալ դը Մարն[6]։
- Պոլ Վան Մել, «Հարություն տալ անճանաչ հեղինակներին», Bulletin, n°208 (սեպտեմբեր 2006), La Hulpe
- Հայերեն հոդված, «Սայաթ-Նովայի տաղերը ֆրանսերեն», Հայաստանի Հանրապետություն օրաթերթում, 16-ը փետրվարի 2007 թ., Երևան։
- Հոդված. Ժան-Բատիստ Պարա, «Հին դարերի պատմիչներ», Europe, n° 945-946 (հունվար-փետրվար 2008 թ.), էջ 345-346։
- Հետմարդկային լինելության պոետիկայի լուսաբեկորներ, 2000-2007 (Գիրք II), Հրատարակչություն L’Harmattan, Paris, 2007 (նվիրված է Լյուսի Օբրակին) (ISBN 978-2-296-03301-6)
- Պոլ Վան Մել, «Մտածողության մի պոետիկայի համար», Bulletin, n° 214, La Hulpe
- Կայծակաթռիչք և այլ կերպարներ, (1980-2007), վերջաբանը Ֆիլիպ Տանսլենի, L'Harmattan, մայիս 2008 թ., (նվիրված է Ալեքսանդր Բլոկին) (ISBN 978-2-296-05656-5)
- Ընթերցանություն Կայծակաթռիչքից Փարիզի Լուսերների Թեատր Նուար թատրոնից, հունիսի 16-ը 2008 թ., մոնտաժն ու ՝ բեմատրությունը՝ Ֆիլիպ Տանսլեն, Դան Վիմար, բեմականացումը՝ Դան Վիմար, et Kaléidoscope Bleu ընկերությունը CICEP-ի (Centre International de Création d'Espaces Poétiques, créé en 1981 par Jean-Pierre Faye, Geneviève Clancy, Stéphanette Vendeville et Philippe Tancelin) համագործակցությամբ։
- Հոդված գրքի մասին։ Պոլ Վան Մել, « Մտածել... լռությամբ կամ ոչ », Bulletin n°224, La Hulpe
- Serge Venturini / Սերժ Վենտուրինի, Et gravir / Եվ լեռն ի վեր, Բանաստեղծությունների ծաղկաքաղ. թարգմանիչներ՝ Բենյամին Չավուշյան և Եղիսաբեթ Մուրադյան, խմբագիր՝ արձակագիր Հովիկ Վարդումյան, Հրատարակչություն «Տոներ», Երևան, 2008 թ., 113 էջ։ (ISBN 978-99941-59-42-0)
- «Լուսաբեկորներ հետմարդկային լինելիության բանաստեղծականության», 2003-2008, (Գիրք III), հրատարակչություն L’Harmattan, մատենաշար « Poètes des cinq continents », Փարիզ, 2009 (գիրք նվիրված Միսաք Մանուշյանին, «բանաստեղծ-մարդուն, հեղափողական-դիմադրողին») (ISBN 978-2-296-09603-5)
- Լուսաբեկորներ ապագայի բանաստեղծականության, անցտեսանելիի օրագիրմ Éclats d’une poétique du devenir, Journal du transvisible, (Գիրք IV) 2007-2009 հրատարակչություն L’Harmattan, Փարիզ, փետրվար 2010, մատենաշար « Հինգ մայրցամաքների բանաստեղծներ » (ISBN 978-2-296-11117-2)
- (հայերեն) (Ֆրանսերեն) Եղիշե Չարենց, Եղիշե Չարենցի, Դանթեական առասպել (1915-1916), գրքի պատրաստումը, թարգմանությունը հայերենից դեպի ֆրանսերեն, վերջաբանը և ծանոթագրությունները Սերժ Վենտուրինիի՝ Եղիսաբեթ Մուրադյանի համագործակցությամբ Éditions L'Harmattan, մատենաշար «Հայ գրարվեստ», n°2, Փարիզ, 10 դեկտեմբերի 2010 թ. (ISBN 978-2-296-13174-3). Գիրքը նվիրված է Լիու Քսիաոբոյին
- Avant tout et en dépit de tout / Ամեն ինչից առաջ և ամեն ինչին հակառակ (2000-2010), Éditions L'Harmattan, coll. « Poètes des cinq continents », Paris, Փարիզ, դեկտեմբեր 2010 թ. (ISBN 978-2-296-13176-7). Գիրքը նվիրված է Մարինա Ցվետայեվային
- Անկատարի պոետիկայի բեկորներ, (2009-2012) (Գիրք V ), մատենաշար « Poètes des cinq continents », նախաբանը՝ Պոլ Վնա Մել, Éditions L'Harmattan, Փարիզ, հունվարի 20, 2012 թ. (ISBN 978-2-296-55628-7). Գիրքը նվիրվում է բանասեղծ Ռենե Շարին
- Հայաստանի ժամանակակից արձակի խճանկար / Mosaïque de proses contemporaines d'Arménie, թարգմանությունները՝ Էլիզաբեթ Մուրադյան և Պիեր Տեր-Սարգիսյան, հետևում է Սերժ Վենտուրինիի «Փրփրունքի ու խմորման արանքում» վերջաբանը / traductions Élisabeth Mouradian et Pierre Ter-Sarkissian, suivi de Entre effervescence et fermentation par Serge Venturini / (գրքի կազմողն ու խմբագիրը maître d'œuvre de l'ouvrage), Գիրքը նվիրված է Լիու Քսիաոբոյին, « Հայ գրարվեստ » մատենաշար coll. « Lettres arméniennes », հր. Լ՛Հարմաթան éd. L'Harmattan, Փարիզ Paris, մարտ 2012 թիվ mars 2012, (ISBN 978-2-296-96058-9)
- Բեկորներ անիմանալիի մոտեցման մի քերթությունից, Eclats d'une poétique de l'approche de l'inconnaissable, Գիրք VI, (2010-2013), մատենաշար coll. « Poètes des cinq continents », հրատարակչություն Լ՛Հարմաթան, éd. L'Harmattan, Փարիզ, մարտ mars 2013, (ISBN 9782343005225). Գիրքը նվիրված է Լորան Թերզիեվին, Livre dédié à Laurent Terzieff[7].
- Բեկորներ կերպարանափոխությունների պոետիկայից Éclats d'une poétique des métamorphoses, Գիրք VII, (2013-2015), մատենաշար coll. « Poètes des cinq continents », հրատարակչություն éd. Լ՛Հարմաթան L'Harmattan, Փարիզ Paris, նոյեմբեր nov. 2015, (ISBN 9782343078311).
- Հորդառատ, անհետադարձ գետի մասին (բանաստեղծական ակնարկ), վերջաբանը՝ Ֆիլիպ Տանսըլեն, մատենաշար « Poètes des cinq continents », հրատարակչություն éd. Լ՛Հարմաթան L'Harmattan, Փարիզ, սեպտեմբեր 2017, (ISBN 9782343127323)
- Եղիշե Չարենց, ժամանակագրում՝ պատմության քամու մեջ, հետևում է՝ Եշիշե Չարենցի Նավզիկե պոեմը (Սերժ Վենտուրինիի թարգմանությունը Էլիզաբեթ Մուրադյանի օգնությամբ), coll. « Lettres arméniennes », éd. Լ՛Հարմաթան, Փարիզ 2018, (ISBN 9782343158617).
- Չարենց՝ մեր ժամանակակիցը հետևում է՝ Եշիշե Չարենցի Ամբոխները խելագարված պոեմի թարգմանությունը, արված Էլիզաբեթ Մուրադյանի օգնությամբ, coll. « Lettres arméniennes », éd. Լ՛Հարմաթան, Փարիզ, փետրվար 2020. (ISBN 9782343158617)
Պատկերասրահ
խմբագրել-
Հովիկ Վարդումյանի հետ, 2011 թվական
-
Դավիթ Մուրադյանի հետ, 2012 թվական
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Serge Venturini - Biographie, publications (livres, articles)». www.editions-harmattan.fr. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ Տե՜ս Archives du MAE (Արտաքին գործերի նախարարություն), DRH, 1970-2000.
- ↑ Սերժ Վենտուրինի, Հրատարակչություն L'Harmattan, մայիսի 19, 2007 թ.
- ↑ Հոդված. «Անհրաժե՞շտ է հարություն տալ Սայաթ-Նովային Եվրոպայում», Հրատարակչություն L'Harmattan.
- ↑ Շառլ Ազնավուրի Մրցանակ 2006 թ.
- ↑ «Հայերեն գրքեր - Սերժ Վենտուրինի», Մարն-լա-Վալեի հայկական մշակույթի ընկերակցություն
- ↑ Терзиефф, Лоран [1]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերժ Վենտուրինի» հոդվածին։ |