Սերգեյ Վեկշինսկի
Սերգեյ Արկադևիչ Վեկշինսկի (ռուս.՝ Сергей Аркадьевич Ве́кшинский, հոկտեմբերի 15 (27), 1896, Պսկով, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 20, 1974, Մոսկվա, ԽՍՀՄ), էլեկտրավակուումային տեխնիկայի բնագավառի խորհրդային գիտնական, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1956 թ.), սոցիալիստական աշխատանքի հերոս (1956 թ.)։
Սերգեյ Վեկշինսկի | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 15 (27), 1896 Պսկով, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 20, 1974 (77 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Հարավռուսական պետական պոլիտեխնիկական համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
1947 թվականին նշանակվել է ԳՀԻ-ի տնօրեն։ 1941-1944 թվականներին մշակել է համաձուլվածքների ստացման և հետազոտման նոր մեթոդ (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946 թ.)։ Ստեղծել է մի շարք էլեկտրոնային սարքեր։ Պարգևատրվել է Լենինի 3, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Կենսագրություն
խմբագրելՍերգեյ Վեկշինսկին ծնվել է 1896 թվականի հոկտեմբերի 15 (27)-ին Պսկովում։ 1902 թվականի վերջին Վեկշինսկիների ընտանիքը Պսկովից տեղափոխվում է Վիլնո։ Ս․ Վեկշիսկին սովորում է ուսումնարանում, որտեղ լուրջ հետաքրքրվում է քիմիայով։ 1910 թվականին Վեկշինսկին մեկնում է Կերչ՝ հոր ծառայության նոր վայրը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Векшинский Сергей Аркадьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 361)։ |