Սերգեյ Սարդարով
Սերգեյ Արշակի Սարդարով (փետրվարի 25, 1909[1], Ազոխ, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 9, 1987, Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), ավիացիայի գեներալ-գնդապետ (1965)։
Սերգեյ Սարդարով | |
---|---|
փետրվարի 25, 1909[1] - սեպտեմբերի 9, 1987 (78 տարեկան) | |
Ծննդավայր | Ազոխ, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Արևելյան գերեզմանատուն |
Զորատեսակ | ԽՍՀՄ ռազմաօդային ուժեր[1] և Soviet Air Defence Forces? |
Կոչում | օդագնացության գեներալ-գնդապետ[1] |
Հրամանատարն էր | 2nd Separate Air Defense Army? |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] |
Կրթություն | Յու. Ա. Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիա (1933)[1], Կաչայի օդաչուների բարձրագույն ավիացիոն դպրոց (1934)[1] և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա (1952)[1] |
Պարգևներ |
Ուսում
խմբագրելՍովորել է Մոսկվայի մեխանիկա-մեքենաշինական ինստիտուտում, 1933 թվականին ավարտել է Լենինգրադի ռազմատեսական օդաչուական դպրոցը, 1952 թվականին՝ ԽՍՀՄ զինված ուժերի Գլխավոր շտաբի Կ․ Վորոշիլովի անվան ռազմական ակադեմիան։
Ծառայություն
խմբագրել1934 թվականից ծառայել է Հեռավորարևելյան հատուկ բանակում, եղել գրոհային ավիացիոն էսկադրոնի օղակի, դասակի, 1936 թվականից՝ ջոկատի հրամանատար։ 1938 թվականին նշանակվել է էսկադրիլիայի, 1939 թվականին՝ 18-րդ կործանիչ ավիագնդի զինկոմ, 1940 թվականին՝ 307-րդ կործանիչ ավիագնդի հրամանատար։
1942 թվականից Սարդարովը իր գլխավորած 965-րդ կործանիչ ավիագնդով պաշտպանել է Արխանգելսկը, Աստրախանը, Գրոզնին, Միներալնիե վոդին։ 1944 թվականին փոխգնդապետ Սարդարովի ավիագունդը մասնակցել է Թամանյան թերակղզու, Ղրիմի ազատագրմանը, Օդեսան պաշտպանել օդային հարձակումներից։ 1944 թվականի վերջին Սարդարովը նշանակվել է կործանիչ ավիացիոն դիվիզիայի հրամանատարի տեղակալ, 1945 թվականին մասնակցել Ռումինիայի գրավմանը։
Հետպատերազմյան տարիներին վարել է պատասխանատու պաշտոններ, մինչև 1950 թվականը եղել ավիացիոն դիվիզիայի, 1952-1956 թվականներին՝ ավիացիոն միավորման հրամանատար։ Մինչև զորացրումը (1971 թվականի փետրվար) եղել է հակաօդային պաշտպանության ռազմային հրամանատարական ակադեմիայի (Գ․ Ժուկովի անվան, Կալինին) պետի տեղակալ։
ԽՄԿԿ անդամ (1930)։ Ընտրվել է ԽՄԿԿ 22-րդ և 23-րդ համագումարների պատվիրակ։
Պարգևներ
խմբագրելՊարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի 3, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 228)։ |