Սերգեյ Շնուրով
Սերգեյ Վլադիմիրովիչ Շնուրով (ռուս.՝ Серге́й Влади́мирович Шну́ров, մականունը՝ Շնուր, ապրիլի 13, 1973, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս ռոք երաժիշտ, կինոդերասան, հաղորդավար, նկարիչ և հասարակական գործիչ, «Լենինգրադ» և «Ռուբլ» խմբերի առաջատար երգիչը։
Սերգեյ Շնուրով | |
---|---|
Բնօրինակ անուն | ռուս.՝ Сергей Владимирович Шнуров |
Ի ծնե անուն | ռուս.՝ Сергей Владимирович Шнуров |
Նաև հայտնի է որպես | Шнур |
Ծնվել է | ապրիլի 13, 1973 (51 տարեկան) Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ժանրեր | սկա, ska punk?, հարդ ռոք, գարաժ ռոք, գողական երաժշտություն և ռուսական շանսոն |
Մասնագիտություն | դերասան, երգիչ, կոմպոզիտոր, կինոդերասան, բանաստեղծ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, նկարիչ, հաղորդավար, կիթառահար, հեղինակ-կատարող, շոումեն, հեռուստահաղորդավար, ռոք երաժիշտ, բասկիթառահար, ջութակահար, կոնտրաբասիստ, media manager և հասարակական գործիչ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | կիթառ, բաս կիթառ, Կոնտրաբաս, ջութակ, ստեղնաշարային գործիքներ, հարվածային գործիք և վոկալ |
Աշխատավայր | Մոդեռն, ՆՏՎ, Հինգերորդ ալիք (Ռուսաստան), ՍՏՍ (հեռուստաընկերություն), Match TV? և Առաջին ալիք |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության պետական համալսարան |
Պարգևներ | |
Sergei Shnurov Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1973 թվականի ապրիլի 13-ին Լենինգրադում։ Սովորել է թիվ 564 հանրակրթական դպրոցում[2], ապա ընդունվել է Լենինգրադի ինժեներա-շինարարական ինստիտուտ, որը չավարտելով՝ տեղափոխվել է Վերականգնման լիցեյ։ Ավարտելուց հետո մասնագիտությունը 4-րդ դասի ծառերից ստեղծագործությունների ռեստավրատոր էր։ Լիցեյում սովորելուց հետո ընդունվել է Աստվածաբանական ինստիտուտի փիլիսոփայության ֆակուլտետ, որտեղ սովորել է երեք տարի[3]։
Աշխատել է բեռնակիր, մանկապարեզի պահակ, ապակեգործ, դարբին, հյուսն, գովազդային գործակալության դիզայներ, տեսահոլովակների նկարահանման օգնական, «Մոդերն» ռադիոկայանի աջակցող տնօրեն։
1991 թվականին Շնուրովը դարձել է երաժիշտ, թեպետ դեռևս ութերորդ դասարանից զբաղվել է ռոք երաժշտությամբ։ Սկսկել է «Ալկորեպիցա» նախագծից, դա ռուսական առաջին հարդքոր-ռեփ նախագիծն էր։ Այնուհետև ստեղծվել է «Վան Գոգի ականջ» անունով էլեկտրոնային երաժշտության խումբը։
1997 թվականի հունվարի 9-ին ստեղծվել է «Լենինգրադ» խումբը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Биография Сергея Шнурова». ՌԻԱ Նովոստի (ռուսերեն). 13.04.2013.
- ↑ «В Петербурге отремонтировали школу, где учился Сергей Шнуров — Новости строительства Санкт-Петербурга — Канонер». kanoner.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
- ↑ Сергей Шнуров: Главное — создать миф
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Շնուրով» հոդվածին։ |