Սերգեյ Իվանի Գրիգորով (հունիսի 4, 1946(1946-06-04), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հրթիռահրետանային բնագավառի հայ մասնագետ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1998), պրոֆեսոր։ ՌԴ հերոս (1997): Պահեստի գեներալ-գնդապետ։ ՌԴ ԶՈւ վաստակավոր մասնագետ։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1988):

Սերգեյ Գրիգորով
Դիմանկար
Ծնվել էհունիսի 4, 1946(1946-06-04) (77 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունԼենինգրադի ռազմաօդային ինժեներական ակադեմիա
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունբնապահպանագետ
Պարգևներ և
մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության հերոս
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան
և ԽՍՀՄ պետական մրցանակ
 Sergey Grigorov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սերգեյ Գրիգորովը ծնվել է 1946 թվականի հունիսի 4-ին, Վրաստանի Թբիլիսի քաղաքում։ 1967 թվականին ավարտել է Վորոնեժի ռազմական ավիացիոն-տեխնիկական ուսումնարանը։ 1974 թվականին՝ Ա. Ֆ. Մոժայսկու անվան ռազմական ճարտարագիտական ակադեմիան։ 1979-1985 թվականներին աշխատել է ՌԴ ՌՕՈՒ գլխավոր հրամանատարության աշխատակազմում, 1985-1992 թվականներին աշխատել է ՊՆ կենտրոնական ապարատում, 1992-1999 թվականներին եղել է ՊՆ բնապաշտպանության և հատուկ պաշտպանական միջոցների վարչության պետ, 1999-2004 թվականներին՝ ՌԴ նախագահին առընթեր պետական տեխնիկական հանձնաժողովի նախագահ, 2004 թվականից՝ ՌԴ տեխնիկական և արտահանումային վերահսկման դաշնային ծառայության տնօրեն, պետական գաղտնիքի պաշտպանության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ։ Մասնակցել է Ուկրաինայում Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին, Աֆղանստանում՝ մարտական գործողությունների[1][2]։

Աշխատանքները վերաբերում են հետախուզական գործունեության վարման և տեղեկույթի, հատկապես պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների չարտոնված հավաքման համար տեխնոլոգիաների, ֆիզիկական գործոնների և դաշտերի մշակման հարցերին։ Հեղինակ է գիտական հայտնագործության[1]։

Անդամակցություն խմբագրել

  • ՌԴ հրթիռային և հրետանային ԳԱ լիիրավ անդամ։
  • ՌԴ բնական ԳԱ լիարժեք անդամ։
  • Տեղեկատվության միջազգային ակադեմիայի լիիրավ անդամ։
  • ՌԴ էկոլոգիական ակադեմիայի լիիրավ անդամ։

Դասային աստիճան խմբագրել

  • ՌԴ 1-ին դասի լիիրավ պետական խորհրդական

Պարգևներ խմբագրել

ԽՍՀՄ զինված ուժերի վասկատաշատ մասնագետ «Ոսկե աստղ» մեդալ (1997)

  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան (2006)
  • ՌԴ նախագահի պատվավոր դիպլոմ (2016)։
  • Կարմիր աստղի շքանշան (2)
  • Կարմիր դրոշի շքանշան (Աֆղանստան)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 693։
  2. Григоров, Сергей Иванович

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Գրիգորով» հոդվածին։