Սերգեյ Վարդևանի Ապրիկյան (մայիսի 19, 1924(1924-05-19), Բերդավան, Ղազախի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն - փետրվարի 2, 2009(2009-02-02), Երևան, Հայաստան), հայ բուսաբան-հումքագետ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1979

Սերգեյ Վարդևանի Ապրիկյան
Դիմանկար
Ծնվել է1924 մայիսի 19
ԾննդավայրՂալաչա (այժմ՝ Բերդավան՝ ՀՀ Տավուշի մարզ
Մահացել էփետրվարի 2, 2009(2009-02-02) (84 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի գյուղատնտեսական ինստիտուտ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
ՄասնագիտությունԲուսաբան-հումքագետ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան և «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ)
ԵրեխաներՎարդան Ապրիկյան

Գուրգեն Ապրիկյանի եղբայրը, Վարդան Ապրիկյանի հայրը։

ԿենսագրությունԽմբագրել

1950 թվականին ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտը։ 1955-1959 թվականներին աշխատել է ՌԴ Օրենբուրգի գյուղատնտեսական ինստիտուտի բուսաբանության ամբիոնում, 1959-1967 թվականներին՝ Խարկովի անասնապահ-անասնաբուժական ինստիտուտում, 1967-1980 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի օգտակար բույսերի բաժնի վարիչ, 1980-1993 թվականներին՝ Վանաձորի մանկավարժական ինստիտուտի, 1996 թվականից՝ Երևանի «Հայբուսակ» ինստիտուտի կենսաբանության ամբիոնների վարիչ։

Աշխատանքները վերաբերում են ՀՀ տարածքում աճող վայրի օգտակար բույսերի հայտնաբերման և դրանց կիրառման հարցերին[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005