Գուրգեն Վարդևանի Ապրիկյան (1930, փետրվարի 4, Ղալաչա (այժմ՝ Բերդավան՝ ՀՀ Տավուշի մարզ)), կենսաքիմիկոս։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1978)։ ՀՀ-ում փորձարարական ծերաբանության հիմնադիր։

Գուրգեն Վարդևանի Ապրիկյան
Ծնվել է1930 փետրվարի 4
ԾննդավայրՂալաչա (այժմ՝ Բերդավան՝ ՀՀ Տավուշի մարզ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի բժշկական ինստիտուտ
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
ՄասնագիտությունԿենսաքիմիկոս

Սերգեյ Ապրիկյանի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

1954 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1961 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտում։ 1974 թվականից՝ հասակային նյարդաքիմիական լաբորատորիայի վարիչ, 1979-1991 թվականներին՝ փոխտնօրեն։

Աշխատանքները վերաբերում են ծերացման ընթացքում ամինաթթուների փոխանակության, ամոնիակի առաջացման ու չեզոքացման, գլխուղեղում ընթացող նյութափոխանակության շարժընթացների, նյարդային հաղորդականության առանձնահատկությունների, կյանքի տևողության երկարացման հարցերին[1]։

Երկեր խմբագրել

  • Ծերաբանություն։ Առողջության ամրապնդման և երկարակեցության գաղտնիքները, 2005։ տիտղթ. (Գ.Վ. Ապրիկյան)
  • Закавказская конференция геронтологов и гериатров, 1980 : т.л. (Г.В. Априкян)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ խմբագրել