Սերբ-նորվեգական բարեկամության տուն

Սերբ-նորվեգական բարեկամության տուն կամ Նորվեգական տուն (սերբ.՝ Кућа српско-норвешког пријатељства կամ (սերբ.՝ Норвешка кућа), թանգարան, հասարակական-մշակութային կենտրոն, որը գտնվում է Սերբիայի Գորնի-Միլանովեց քաղաքի մուտքի մոտ, այսպես կոչված «Աշխարհի բլրի վրա» (սերբախորվաթ․՝ Brdo mira)[1]: Մինչև 2008 թվականը կոչվում էր «Հարավսլավա-նորվեգական բարեկամության տուն», բայց վերանվանվել է Հարավսլավիայի կազմալուծումից հետո։

Սերբ-նորվեգական բարեկամության տուն
Տեսակթանգարան և մշակութային կենտրոն
Երկիր Սերբիա
ՏեղագրությունՄորավիցայի շրջան և Գորնի-Միլանովեց
ՀասցեPetra Kočića 132300
Հիմնադրված է1987
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Ստեղծման պատմություն խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Նորվեգիայում գտնվող մի քանի համակենտրոնացման ճամբարներում կալանավորված շուրջ 4000 հարավսլավացիներից 3840-ը սերբեր էին։ 1660-ը խուսափեցին մահից և նացիստական խոշտանգումներից հիմնականում տեղական բնակչության օժանդակության շնորհիվ, որոնք կիսում էին սննդամթերքն ու դեղորայքը, որոշ դեպքերում օգնում էին կազմակերպել այն կալանավորների փախուստը, որոնք ի վիճակի էին փախչել[2]։

Այս շենքի կառուցման գաղափարը նախաձեռնել էին հարավսլավա-նորվեգական բարեկամության ընկերության ակտիվիստները, որը կառուցվեց Նիշում 1969 թվականի փետրվարի 9-ին, կենդանի մնացած կալանավորների և նրանց օժանդակած նորվեգացիների կողմից։ Մտահղացման համաձայն՝ շենքը պետք է միավորեր նորվեգական և սերբական մշակույթի տարրերը։ 1980-ական թվականների կեսերին ճարտարապետ Ալեքսանդր Ջյոկիչը վեց ամիս անցկացրեց Նորվեգիայում՝ ստեղծելով շենքի յուրօրինակ ճարտարապետական նախագիծ՝ մի կողմից այն ոճավորելով որպես վիկինգների ռազմանավ, այսպես կոչված դրակար, իսկ մյուս կողմից տիպիկ սերբական փայտաշեն տուն, բազմամյա բնափայտից[2]։

Տունը կառուցվել է 1987 թվականին Շումադիա պատմական շրջանում։ Շենքի 90 %-ը կառուցված է փայտից և միայն 10 % -ն է ապակեպատ։ Բոլոր գերանները սղոցվել, մշակվել և համարակալվել են Նորվեգիայում, այնուհետև տեղափոխվել Հարավսլավիա։ Շենքը հավաքվել է Գորնի-Միլանովցում համարակալմանը խստորեն համապատասխանեցված։ Շինարարության ֆինանսավորումը իրականացվել է կամավոր նվիրատվությունների հաշվին։ Բացի այդ իրենց ներդրումներն են կատարել հարավսլավական նորվեգական կազմակերպությունը և Գորնի-Միլանովցի համայնքը[3]։

Նորվեգական տանը կա 100 տեղանոց համաժողովների դահլիճ, Նորվեգիայի տարածքի համակենտրոնացման ճամբարների ցուցանմուշների սրահներ և հասարակական սննդի կետեր։ Այն միաժամանակ հանդիսանում է սերբ-նորվեգական բարեկամության ընկերության գրասենյակը։ Համանման կազմակերպություն գոյություն ունի նաև Նորվեգիայում, որը հիմնադրվել է 1945 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Лиг, Горни Милановац. Переплетения природы и истории» (ռուսերեն). Моя Сербия. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  2. 2,0 2,1 «Norveška kuća u Šumadiji» (սերբա-խորվաթերեն). Ringier Axel Springer. 31.03.2011. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  3. Ломовић Б. (15.02.2010). «Чија је Норвешка кућа» (սերբերեն). Политика Online. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել