Սերաֆիմա Պանտելեևա (ռուս.՝ Пантелеева, Серафима Васильевна), 1870, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - 1918), ռուս ֆեմինիստ, բնախոս, գրող և թարգմանչուհի։

Սերաֆիմա Պանտելեևա
Դիմանկար
Ծնվել է1870
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1918
ԿրթությունՑյուրիխի համալսարան
Մասնագիտությունգիտնական
ԱմուսինԼոնգին Պանտելեև
Ծնողներհայր՝ Vasilij Nikolaevič Latkin?

Կենսագրություն

խմբագրել

Սերաֆիման ծնվել է 1846 թվականին Սանկտ Պետերբուրգում` առևտրական Վասիլի Լատկինի ընտանիքում։ 1864 թվականին նա ամուսնացել է ուսանողական ակտիվիստ և հրատարակիչ Լոնգին Պանտելեևի հետ։ 1864 թվականին ամուսնուն ձերբակալել են հեղափոխական գործունեության համար, և 1866 թվականի դատից հետո Պանտելեևան գնացել է նրա հետևից` Սիբիր։

1867 թվականին երկրորդ երեխայի և հոր մահից հետո Պանտելեևան վերադարձել է տուն։

1870 թվականին գրանցվել է Վլադիմիրյան դասախոսությունների դասերին, դրանից հետո դարձել է Ցյուրիխի համալսարանի ֆիզիոլոգիա բաժնի ուսանող։

Նրա աշխատանքներից մի քանիսը ավելի ուշ հրապարակվել են Բժշկական գիտության ամսագրում (գերմ.՝ Zentralblatt für Medizinische Wissenschaften)

1875 թվականին ամուսնու աքսորից վերադառնալուց հետո միացել է նրա գրական գործունեությանը։ Իր ուսումնասիրությունները իրականացրել է Բժշկա-վիրաբուժական ակադեմիայի լաբորատորիայում, իսկ հետո` Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում։

Պանտելեևան հնարավորություն չի ունեցել աշխատել ըստ մասնագիտության և սկսել է թարգմանել գիտական հոդվածներ, գրել գիտահանրամատչելի էսսեներ։

Խաղաղ ցուցարարների հանդեպ կոպիտ վերաբերմունք ցուցաբերելու դեմ երկու միջնորդություն ստորագրելուց հետո 1901 թվականին Պանտելեևան ամուսնու հետ վռնդվել է Սանկտ Պետերբուրգից երեք տարով։ Մինչև հայրենիք վերադառնալը` ժամանակի մեծ մասը նրանք անցկացրել են Արևմտյան Եվրոպայում։

Պանտելեևան մահացել է 1918 թվականին Պետրոգրադում[1]։

Հասարակական գործունեություն

խմբագրել

1900-ական թվականներին Պանտելեևան սկսեց հետաքրքրվել կանանց կրթությամբ։ 1908 թվականի դեկտեմբերին եղել է Առաջին Համառուսական կանանց համագումարի պատվիրակ։ Հինգ տարի անց նա հաշվետվություն է ներկայացրել կանանց կրթության իր փորձի մասին Առաջին Համառուսական համագումարում` Ցյուրիխում։ Նա եղել է Ռուսաստանի կանանց հավասարության լիգայի փոխ-նախագահ[2]։

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Tikhonov, Natalia Biographical Dictionary of Women's Movements and Feminisms in Central, Eastern, and South Eastern Europe: 19th and 20th Centuries Europe: 19th and 20th centuries. — New York: Central European University Press, 2005. — С. 392–395. — ISBN ISBN 978-963-7326-39-4
  2. Tikhonov, Natalia Biographical Dictionary of Women's Movements and Feminisms in Central, Eastern, and South Eastern Europe: 19th and 20th Centuries Europe: 19th and 20th centuries. — New York: Central European University Press, 2005. — С. 394–395. — ISBN ISBN 978-963-7326-39-4

Արտաքին հղումներ

խմբագրել