Լոնգին Պանտելեև (ռուս.՝ Пантелеев, Лонгин Фёдорович, հոկտեմբերի 6 (18), 1840, Solvychegodsk, Վոլոգդայի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 16, 1919(1919-12-16), Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան), ռուս հրատարակիչ, հասարակական գործիչ։

Լոնգին Պանտելեև
Ծնվել էհոկտեմբերի 6 (18), 1840
ԾննդավայրSolvychegodsk, Վոլոգդայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 16, 1919(1919-12-16) (79 տարեկան)
Մահվան վայրՊետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ՌԽՖՍՀ
ԿրթությունVologda Men's Gymnasium?
Մասնագիտությունգրող, հասարակական ակտիվիստ և հրատարակիչ
ԱմուսինՍերաֆիմա Պանտելեևա
ԿուսակցությունԿադետներ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1840 թվականի հոկտեմբերի 6-ին Արխանգելսկ նահանգի Սոլվիչեգոդսկ քաղաքում, եղել է ազնվական[1]։

1858 թվականին ավարտել է Վոլոգդայի գիմնազիան, իսկ 1862 թվականին` Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը։

1850-ական թվականների վերջին և 1860-ական թվականների սկզբին` որպես մաթեմատիկայի ուսուցիչ աշխատել է մանկահասակ երգիչների հետ Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական կապելլայում։

Ուսանող լինելով՝ ամուսնացել է գրող և թարգմանչուհի Սերաֆիմա Պանտելեևայի հետ[2]։

«Զեմլյա ի վոլյա» գաղտնի հեղափոխական կազմակերպության անդամ է եղել և 1864 թվականի դեկտեմբերին ձերբակալվել է հեղափոխական գործունեության և Լեհական ապստամբությանը աջակցելու համար՝ դատապարտվելով 6 տարվա ծանր աշխատանքների, որոնք փոխարինվել են Սիբիր տեղափոխվելուն պես։

1876 թվականին Պանտելեևը վերադարձել է Պետերբուրգ, այնուհետև հաջորդ տարի կազմակերպել է գիտական գրականության հրատարակչություն։ 1877-1907 թվականներին նա հրատարակել է ավելի քան 250 գիրք, այդ թվում նաև` Նիկոլայ Դոբրոլյուբովի 4 հատորանոց ստեղծագործությունների ժողովածուն և Ադամ Միցկևիչի ստեղծագործությունները։

Լոնգին Պանտելեևը հայտնի «Հիշողություններ»-ի հեղինակն է, որտեղ նա պատմում է Ֆեոդոր Դոստոևսկու հետ 1860-ական թվականների առաջին կեսին տեղի ունեցած հանդիպման մասին։

1905 թվականից Կադետներ կուսակցության անդամ էր, համագործակցել է նրա շատ պարբերականների հետ, Պետերբուրգի քաղաքային կոմիտեի անդամ էր[3]։

1917 թվականի մարտին դարձել է «Հասարակություն՝ ի պատիվ դեկաբրիստների» խորհրդի նախագահ։

Մահացել է 1919 թվականի դեկտեմբերի 16-ին Պետրոգրադում։ Թաղվել է գրական կամրջում[4][5]։

Ռուսաստանի գրականության և արվեստի պետական արխիվն ունի տեղեկություններ նվիրված Լոնգին Պանտելեևին[6]։

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Пантелеев Лонгин Федорович». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 12-ին.
  2. Tikhonov, Natalia Biographical Dictionary of Women's Movements and Feminisms in Central, Eastern, and South Eastern Europe: 19th and 20th CenturiesЭнциклопедический словарь. — New York: Central European University Press, 2005. — С. 395—394. — ISBN 978-963-7326-39-4
  3. Селезнёв Ф. А. Конституционные демократы и буржуазия (1905—1917 гг.). Нижний Новгород: Издательство Нижегородского университета им. Н. И. Лобачевского, 2006. — С. 82.
  4. Кобак А. В., Пирютко Ю. М. Исторические кладбища Санкт-Петербурга. — М.: Центрполиграф, 2009. — С. 431.
  5. ЦГА СПб. Ф. Р-6143. Оп. 1. Д. 2240. Л. 26—26 об.
  6. «Пантелеев Лонгин Федорович (1840—1919)». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 12-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել