Սեսիլիա Մարիա Սարա Իսաբել Սիգաներ

Սեսիլիա Մարիա Սարա Իսաբել Սիգաներ (նոյեմբերի 12, 1957(1957-11-12), Բուլոն Բիյանկուր, Ֆրանսիա), ծննդյամբ՝ Սիգաներ Ալբենիս ֆր.՝ Cecilia María Sara Isabel Ciganer-Albéniz, առաջին ամուսնությունից՝ Մարտեն ֆր.՝ Martin, երկրորդ ամուսնությունից՝ Սարկոզի ֆր.՝ Sarkozy, երրորդից՝ Ատտիաս ֆր.՝ Attias, նոյեմբերի 12, 1957(1957-11-12), Բուլոն Բիյանկուր, Ֆրանսիա, ֆրանսիացի մոդել, 2007 թվականի մայիսից մինչև հոկտեմբեր եղել է Ֆրանսիայի առաջին տիկին։

Սեսիլիա Մարիա Սարա Իսաբել Սիգաներ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 12, 1957(1957-11-12) (66 տարեկան)
ԾննդավայրԲուլոն Բիյանկուր, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՊանթեոն-Ասսաս համալսարան
Մասնագիտությունմոդել, քաղաքական գործիչ և discussion moderator
ԱմուսինՆիկոլա Սարկոզի, Jacques Martin? և Richard Attias?
Զբաղեցրած պաշտոններՖրանսիայի առաջին տիկին
ԵրեխաներLouis Sarkozy?, Judith Martin? և Jeanne-Marie Martin?
 Cécilia Attias Վիքիպահեստում

Նիկոլա Սարկոզիի երկրորդ կինը, որի հետ ամուսնացել է 1996 թվականին և 2007 թվականի հոկտեմբերին նրանք ամուսնալուծվել են։

Ընտանիք խմբագրել

Սեսիլիա Սիգաների ծնողներն ամուսնացել են ծանոթությունից 10 օր անց։ Հայրը՝ Արոն Ցիգաները, եղել է Բեսարաբիայից, ծնվել է Բելց քաղաքում, հրեաների ընտանիքում, Ֆրանսիա արտագաղթելուց հետո զբաղվել է մուշտակագործությամբ։ Սեսիլիայի մայրը՝ Տերեսիտա «Դիանա» Ալբենիս դե Սվերտը, 21 տարի փոքր է եղել ամուսնուց։ Սեսիլիայի մայրական պապը՝ Ալֆոնսո Ալբենիս Խորդանը, երիտասարդ տարիքում եղել է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ[1], այնուհետև՝ ՄԱԿ-ի Իսպանիայի դիվանագետն ու ներկայացուցիչը Ֆրանսիայում։ Սեսիլիայի նախապապը եղել է իսպանացի կոմպզիտոր և դաշնակահար Իսաակ Ալբենիսը։ Մորական տատը ծագումով նիդերլանդացի է։

Սեսիլիան ունի երեք ավագ եղբայր. Պատրիկն աշխատում է NASA-ում, Քրիստիանը ֆինանսական խորհրդատու է, Իվան-Անտուանը զբաղվում է Ֆրանսիայի և Պերուի միջև առևտրային գործունեությամբ։

Վաղ տարիներ խմբագրել

Սեսիլիան մանկության տարիներին տառապել է սրտի հիվանդությամբ, նա դանդաղ էր աճում, 13 տարեկանում սրտի բաց վիրահատություն է տարել, այնուհետև հասակն աճել է մինչև 178 սմ։ Սեսիլիան Սարկոզիից բարձր է 12 սմ[2]։

Սեսիլիան նվագել է դաշնամուր, առաջին մրցանակի արժանացել Փարիզի կոնսերվատորիայում։ 13 տարի սովորել է կրոնական դպրոցում և ստացել բակալավրի աստիճան։ Այնուհետև իրավունքի դասեր է անցել Փարիզի Պանթեոն-Ասսաս համալսարանում և դարձել իր եղբայրներից մեկի ընկեր՝ սենատոր Ռենե Թուզի օգնականը։

Ամուսնություն և երեխաներ խմբագրել

1984 թվականին, Սեսիլիան գտնվելով հղիության վերջին ամսում (մեծ աղջկա՝ Ժյուդիտի ծնունդից 12 օր առաջ), ամուսնացել է հեռուստահաղորդավար Ժակ Մարտենայի հետ, որը մեծ էր իրենից 24 տարով։ Ամուսնության արարողությունը ղեկավարել է Նյոյի սյուր Սեն քաղաքի քաղաքապետ Նիկոլա Սարկոզին։ Մարտենայի հետ ամուսնությունից նա ունի երկու աղջիկ՝ Ժյուդիտը և Ժաննա-Մարին (1987)։

Ամուսնության արարողության ժամանակ, Նիկոլա Սարկոզին, որն այդ ժամանակ եղել է ամուսնացած սիրահարվել է հարսնացուին և հետագա 4 տարիների ընթացքում այցելել է նրան։ 1988 թվականին Սեսիլիան թողեց Մարտենային և գնաց Սարկոզիի մոտ։ Ամուսնալուծությունը տեղի է ունեցել 1989 թվականին, իսկ Սարկոզիի ամուսնալուծությանը նրանք սպասեցին մինչև 1996 թվականը, ինչից հետո հոկտեմբերի 23-ին ամուսնացան։ Երկրորդ ամուսնության ընթացքում Սեսիլիան նորից երեխայի է սպասելուց եղել, և 1997 թվականի ապրիլի 28-ին ծնվել է Սարկոզիի և Սեսիլիայի որդին՝ Լուին։

2005 թվականին, երբ Սարկոզին արտգործնախարար էր, Սեսիլիան առնչվել է մեծ սկանդալի հետ՝ լրագրող Ռիշար Ատտիասի հետ սիրային կապի համար (հետագայում Ռիշար Ատտիասի եղել է Սեսիլիայի երրորդ ամուսինը)։ Սեսիլիայի դավաճանությունից և Սարկոզին սիրուհի ունենալուց հետո թվում էր թե նրանք պետք է ամուսնալուծվեին, բայց հաջորդ տարին նրանք մակերեսորեն հաշտվեցին։

Մ․ Լեսկոյի «Գեղջկուհին» լրագրում արված ակնարկում[3]

  2005 թվականին Սեսիլիան մասնակցել է Բուրջում տեղի ունեցող «Ժողովրդական շարժման միություն» համագումարին, որտեղ Սարկոզին պետք է դառնար կուսակցության առաջնորդ։ Հենց այստեղ է սկսվում սյուժեն, որը երկու տարվա ընթացքում լարվածության մեջ էր պահել ամբողջ Ֆրանսիան և (ոչ միայն)։ Սեսիլիան ծանոթանում է Ռիշար Ատտիասի հետ։ Նա Publicis գործակալության պիառ-մասնագետն էր, ավելի կոնկրետ՝ միջոցառման կազմակերպիչը։ Հենց նա է եղել Դավոսյան ֆորումի անփոփոխ կազմակերպիչը։ Մարոկացի հրեա, մշտապես Շվեյցարիայում բնակվող, ոգով՝ աշխարհաքաղաքացի։ Համեստ, կոմպետենտ, հաճելի և ուշադիր։ Ատտիասը մի քանի տարով երիտասարդ է նրանից, ունի ծանոթների լայն շրջանակ, շրջում է առանց փողկապի, նվիրում է նրան ծաղիկներ։ Սա գերտաքարյուն Սարկոզիի հակադրությունն է, որն ամբողջությամբ զբաղված է կուսակցական գործերով։ Բացի այդ Սեսիլիան կուսակցական միջավայրում իրեն ավելի կաշկանդված է զգում, քան նախարարությունում։ Քաղաքական աշխարհն իրեն ավելի կոշտ և հեղձուցիչ է թվում և նրան վատ է վերաբերվում․ այնտեղ գործում է սեփական աստիճանակարգությունը։ Ատտիասը գեղեցիկ սիրահետում է, նա մեկնում է նրա մոտ՝ Նյու-Յորք։ Սարկոզին անհանգստանում է։ Նույնիսկ նրա ընդդիմախոսները խոստովանում են, որ «նրա հետ Սարկոզին ավելի հանգիստ էր»։ Սեսիլիան հաճախակի է բացակայում, հասունանում է բաժանումը․ սակայն Սարկոզին նույնպես պարապ չէր մնում։ Բոլորն իմանում են, որ նա նոր ընկերուհի ունի․ Ֆիգարո թերթի քաղաքական մեկնաբան Ան Ֆյուլդան։ Նրանք միշտ միասին են։ Գնում են Վենեցիա, շրջում խանութներով։ Նա նրան ծանոթացնում է իր ընկերների՝ Մարտեն Բուինգի և նրա կնոջ՝ Մելիսսյայի հետ, որը բացականչում է․ «Ես ուրախ եմ Նիկոլայի համար, հրաշալի կին է», և ավելացնում է ․ «Սա Ձեզ համար մշտապես մռայլ Սեսիլիան չէ»։ Բայց Սեսիլիան ամեն տեղ իր մարդիկ ուներ, նրան անմիջապես ամեն ինչ պատմում են։ Երբ Սեսիլիան վերադառնում է, նա ամենը հիշեցնում է Մելիսսային։ Նախագահական ընտրություններում Սարկոզիի հաղթանակից հետո Fouquet’s-ում ճաշին Բուիգը հրավիրվում է մենակ՝ առանց կնոջ։ Սեսիլիան ոչ մի կերպ չի կարողանում ոչ մի բան որոշել։ Մեկ նրանք Ատտիասի հետ բնակարան են գնում, մեկ նա թռչում է Փարիզ տղայի մոտ։ Այդպիսի իրավիճակը տևում է մի քանի ամիս։ Նախագահական ընտրությունները սարերի հետևում չեն։ Սարկոզին պատվիրում է սոցիոլոգիական հարցումներ՝ ցանկանալով պարզել, թե արդյոք իր ներկայի՝ միայնակ տղամարդու կարգավիճակը չի ազդելու ընտրողների կարծիքի վրա։ Պարզվում է, որ չպետք է ազդի։ Սեսիլիան ավելի և ավելի քիչ է հայտնվում։ Լուրերի համաձայն Ատտիասը պատրաստ է ամուսնանալ նրա հետ։ Խոսում են ամուսնալուծության մասին։ Պատրաստվում է հրատարակման Սեսիլիայի մասին գիրքը, որտեղ վերջին գլխում նա «ընտրում է ազատությունը» և վերջնականապես հեռանում է ամուսնուց։ Սեսիլիան համաձայնում է հրատարակմանը, նա ծանոթացել է տեքստին, բայց հանկարծ վերջին պահին վիճաբանություն է սարքում՝ ասելով, որ ինքը դեռ ոչինչ չի որոշել։ Սարկոզին իր մոտ գրասենյակ է հրավիրում հրատարակչին․ գիրքն այդ տարբերակով այդպես էլ լույս չի տեսնում։ Նոր՝ 2006 թվականը Սարկոզին դիմավորում է Ան Ֆյուլդայի հետ՝ Մավրիտանական կղզում։ Հունվարի 2-ին անսպասելի շրջադարձ․ Սեսիլիան երեխաների հետ վերադառնում է Նյու-Յորքից, նա գնում է նրանց դիմավորելու։ Վերադառնում է նրա համար, որ ինքը «անհրաժեշտ է Նիկոլային»։ Այս հանկարծական փոփոխությունները լայնորեն լուսաբանվում է մամուլում։ Սարկոզին հրապարակային սեր է խոստովանում կնոջը։ Սեսիլիան օգնում է ամուսնուն՝ պատրաստվելու նախագահական ընտրություններին։ Հիմա Սարկոզին էկոնոմիկայի նախարարությունում է։ Նա նորից նրա խորհրդատուն և օգնականն է, բայց ընդհանրապես չի երևում։ Ատտիասի հետ կարծես թե ամեն ինչ վերջացած է, բայց Սարկոզին անմիջապես սիրավեպ է սկսում բավականաչափ հայտնի ֆրանսիացի դերասանուհի Մաթիլդա Մեյի հետ։  

Քաղաքական դեր խմբագրել

Ըստ որոշ աղբյուրների Սեսիլիան նախարարությունում առանձնասենյակ է ունեցել և աշխատել է որպես Սարկոզիի տեխնիկական խորհրդատու։

2007 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրությունների քարոզարշավի առաջին փուլում Սեսիլիան եղել է ամուսնու կողքին և աջակցել է նրան, իսկ քարոզարշավի երկրորդ փուլի ժամանակ չի եղել ամուսնու կողքին և չի աջակցել նրան։ Ըստ որոշ աղբյուրների Սեսիլիան ընտրություններին չի մասնակցել[4]։

Առաջին տիկին 5 ամսով խմբագրել

Սեսիլիան 2007 թվականի մայիսի 16-ին երեխաների հետ միասին ներկա է լինում ամուսնու երդման արարողությանը։ Նա ճանաչվում է Ֆրանսիայի առաջին տիկին՝ փոխարինելով Բերնադետ Շիրակին։

2007 թվականի հուլիսին Սեսիլիա Սարկոզին այցելել էր Լիբիա և ակտիվորեն բանակցություններ վարել Մուամար Քադաֆիի հետ, ինչից հետո ազատ են արձակվել բուլղարացի բուժքույրերը, որոնք մեղադրվում էին Լիբիայի երեխաներին ՁԻԱՀ-ով վարակվելու մեջ։ Նրանք դատապարտվել էին 8 տարվա ազատազրկման և նույնիսկ՝ մահապատժի։ Նախագահական ինքնաթիռով բուժքույրերը տեղափոխվում են Բուլղարիա, ինչից հետո պետական այցով Լիբիա է այցելել Նիկոլա Սարկոզին։ Սարկոզի ամուսիններն այդ գործի միջամտության համար քննադատության ենթարկվեցին Ֆրանսիայում և այլ երկրներում։ Նկատելի էր այն, որ առաջին տիկին ավելի շատ ոչ պաշտոնական արտգործնախարար էր, քան առաջին տիկին[5]։

Ամուսնալուծություն և երրորդ ամուսնություն խմբագրել

2007 թվականի հոկտեմբերի 17-ին մամուլում նշվել է, որ հոկտեմբերի 15-ին Սարկոզի ամուսիններն ամուսնալուծվել են[6]։ Հաջորդ օրը այդ լուրը՝ որ ամուսնալուծությունը տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ, պաշտոնապես հաստատվեց։ Որդին՝ Լուին մնաց մոր մոտ։

Ամուսնալուծությունից հետո Սեսիլիան հարաբերությունները շարունակել է Աթթիասի հետ և նրանք 2008 թվականի մարտի 23-ին ամուսնացել են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Реал» - начало пути». www.vertikal-pechatniki.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին.
  2. Президент Франции Николя Саркози может вскоре объявить о разводе. Новости. Первый канал (ռուսերեն), Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին {{citation}}: no-break space character in |title= at position 57 (օգնություն)
  3. «КРЕСТЬЯНКА». archive.fo. 2008 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
  4. «Nicolas Sarkozy a voté à Neuilly-sur-Seine». ladepeche.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
  5. «Сесилии Саркози прочат роль "неофициальной представительницы" французского МИДа». Российская газета (ռուսերեն). 2007 թ․ հուլիսի 25. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
  6. «Nouvelles rumeurs sur la séparation du couple Sarkozy dans les médias». Le Monde.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեսիլիա Մարիա Սարա Իսաբել Սիգաներ» հոդվածին։