Սեչենովի փողոց (Յալթա)
Սեչենովի փողոց (ռուս.՝ Улица Сеченова), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է ռուս գիտնական, ֆիզիոլոգ, ռուսական ֆիզիոլոգիայի դպրոցի հիմնադիր, հոգեբան, հոգեֆիզիոլոգ, բժշկության ուսուցիչ Իվան Միխայլովիչ Սեչենովի (1829-1905) պատվին։ Սկիզբ է առնում Լենինի անվան առափնյա փողոցից` որպես նրա շարունակություն և ավարտվում Կոմունարների փողոցի հետ հատումով։ Երկարությունը 1700 մետր է։
Սեչենովի փողոց | |
---|---|
![]() | |
Երկիր | Ռուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ |
Գտնվում է | Յալթա |
Երկարություն | 1,7 կմ |
Անվանվել է | Իվան Սեչենով |
Փոստային ինդեքս | 298607 |
Նկարագրություն
խմբագրելՅալթա քաղաքի Սեչենովի փողոցը սկսվում է Լենինի անվան առափնյա փողոցից` որպես նրա շարունակություն, հատում Վոլոդարսկու, Կոմունարների, Շինարարների, կրկին Կոմունարների, Դոստոևսկու, Կրասնոարմեյսկայա, Սուվորովի փողոցները և ավարտվում Կոմունարների փողոցի հետ հատումով։ Փողոցում կա համարակալված 63 շինություն։ Երկարությունը 1700 մետր է։
Սեչենովի փողոցի փոստային դասիչն է՝ 298607։
Փողոցն անվանվել է ռուս գիտնական, ֆիզիոլոգ, ռուսական ֆիզիոլոգիայի դպրոցի հիմնադիր, հոգեբան, հոգեֆիզիոլոգ, բժշկության ուսուցիչ Իվան Միխայլովիչ Սեչենովի (1829-1905) պատվին։ Իվան Պավլովը նրան անվանում էր «ռուսական ֆիզիոլոգիայի հայր»։ Հայտնի է կենտրոնական նյարդային համակարգի, մասնավորապես, գլխուղեղի փորձարարական ֆիզիոլոգիական հետազոտություններով, ինչպես նաև նյարդային ռեֆլեքսների մասին իր աշխատություններով։ Կազմակերպել է ֆիզիոլոգիայի առաջին լաբորատորիաները (Օդեսայում, Պետերբուրգում), որոնք դարձան նաև դեղաբանության, թունաբանության և կլինիկական բժշկագիտության հետազոտությունների կենտրոն։ 1861 թվականին հաստատել է օրգանիզմի և միջավայրի միասնության սկզբունքը, առաջ քաշել ինքնակարգավորման գաղափարը՝ կապված հոմեոստազի պատկերացման հետ[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
- ↑ «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 10, էջեր 298-299».