Սեն Կլոդ (Saint-Claude. ֆրանսերեն արտասանութամբ՝  ( )</img> sɛ̃ klod), համայնք և քաղաք Ֆրանսիայի արևելքում՝ Բիեն գետի ափին, Բուրգունդիա-Ֆրանշ-Կոնտե երկրամասի Ժուրա դեպարտամենտում, որի կազմի մեջ մտնող Սեն Կլոդ շրջանի սուպրեֆեկտուրան՝ վարչական կենտրոնն է[6]։

Բնակավայր
Սեն Կլոդ
ֆր.՝ Saint-Claude[1]
ֆր.՝ Condat-Montagne[2]
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Հիմնադրված էհունվարի 1, 1974 թ.
Մակերես70,19 կմ²
ԲԾՄ360 մետր
Բնակչություն8727 մարդ (հունվարի 1, 2021)[3]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ39200[4]
Պաշտոնական կայքsaint-claude.fr(ֆր.)
Սեն Կլոդ (Ֆրանսիա)##
Սեն Կլոդ (Ֆրանսիա)

Պատմություն խմբագրել

Քաղաքն սկզբնապես կոչվել է Սեն Օյանդ ՝ Սուրբ Եվգենդուսի անունով։ Սակայն երբ սուրբ Կլավդիոսը 690 թվականին հրաժարական տվեց Բեզանսոնի իր թեմից և դրանից վեց տարի անց վախճանվեց, նրա գերեզմանին այցի եկող ուխտավորների թիվն այնքան մեծ էր, որ 13-րդ դարից սկսած՝ բնակավայրի Սեն Կլոդ/Սուրբ. Կլոդ անվանումն ավելի ու ավելի գործածական դարձավ և ժամանակի ընթացքում աստիճանաբար փոխարինեց սկզբնական անվանը[7]։ Բնակավայրը 19-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարի կեսերը ձեռքով պատրաստված փայտե ծխամորճների համաշխարհային մայրաքաղաքն էր։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը հայտնվել է գերմանական տիրապետության տակ, սակայն դեռ երկար ժամանակ մնացել է Շվեյցարիա փախչող հրեաների ապաստարան՝ այդ երկրի սահմանին մոտ գտնվելու պատճառով (սահմանն անցնում էր քաղաքից 5 մղոն հեռավորության վրա)։ Փախուստի դիմող հրեաներին հետևողականորեն աջակցող և ապաստան տվող տեղաբնակներին պատժելու նպատակով նացիստները քաղաքի կենտրոնում մահապատժի են ենթարկել զորակոչային տարիքի բոլոր տղամարդկանց։ Այդ իրադարձությունը հավերժացնող հուշատախտակ է տեղադրված քաղաքի հրապարակում։

Այսօր քաղաքի շրջակայքում մի շարք ֆերմաներ և ագարակներ կան, որոնք հանրահայտ բրենդային գյուղմթերք են արտադրում (Comte պանիր, տավարի միս Charolaise, թռչնամիս Bresse Gauloise):

Բնակչություն խմբագրել

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1793 3657—    
1800 3579−0.31%
1806 3525−0.25%
1821 4463+1.59%
1831 5222+1.58%
1836 5238+0.06%
1841 5270+0.12%
1846 5471+0.75%
1851 5897+1.51%
1856 5885−0.04%
1861 6316+1.42%
1866 6809+1.51%
1872 7083+0.66%
1876 7550+1.61%
1881 8216+1.71%
1886 8932+1.69%
1891 9782+1.83%
1896 10 146+0.73%
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1901 10 449+0.59%
1906 10 980+1.00%
1911 12 022+1.83%
1921 12 631+0.50%
1926 13 947+2.00%
1931 13 436−0.74%
1936 11 381−3.27%
1946 10 749−0.57%
1954 11 301+0.63%
1962 12 114+0.87%
1968 12 486+0.51%
1975 13 511+1.13%
1982 12 715−0.86%
1990 12 704−0.01%
1999 12 303−0.36%
2007 11 635−0.70%
2012 10 534−1.97%
2017 9279−2.51%
Աղբյուր՝ EHESS[8] and INSEE (1968-2017)[9]

Տրանսպորտ խմբագրել

Սեն Կլոդն ունի երկաթուղային կայարան։

Սպորտ խմբագրել

Սեն Կլոդը ռեգբիի ակումբ ունի։

2017 թվականին Տուր դը Ֆրանսն անցել է Սեն Կլոդով։

Անտառներին և լեռնադահուկային հանգստավայրերին քաղաքի մոտ լինելը այն դարձնում է գրավիչ վայր դահուկային և հետիոտն արշավների, լեռնային հեծանվավազքի, քեմփինգի սիրահարների, դահուկորդների, սնոուբորդիստների համար։ Ձկնորսություն և թիավարություն սիրողներին էլ հրապուրում են բնակավայրի մերձակայքում գտնվող բազմաթիվ լճերն ու լճակները։

Տեսարժան վայրեր խմբագրել

Այստեղ է գտնվում Սեն Կլոդ տաճարը, որը նախկինում եղել է Սեն Կլոդի թեմի եպիսկոպոսների նստավայրը։

Քաղաքի տեսարժան վայրերից մեկն էլ աշխարհի ամենամեծ ծխամորճն է (7,5 մետր երկարությամբ, 8,7 մետր բարձրությամբ, 600 կգ քաշով)՝ որպես ծխամորճների արտադրության համաշխարհային մայրաքաղաքի միջազգային հեղինակության վկայություն ու ապացույց:

Անվանի անձինք խմբագրել

  • Նադիր Բելհաջ, ֆուտբոլիստ
  • Սյուզան Բելպերոն (1900-1983), ոսկերիչ-դիզայներ
  • Անժելիկ Բուայե, դերասանուհի
  • Մևլութ Էրդինչ, ֆուտբոլիստ
  • Ալեքսիս Վիլերմոզ, հեծանվորդ
  • Մոդ Ֆորժե, դերասանուհի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Code officiel géographique
  2. http://cassini.ehess.fr/cassini/fr/html/fiche.php?select_resultat=30977
  3. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  4. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  5. «Répertoire national des élus: les maires». data.gouv.fr, Plateforme ouverte des données publiques françaises (ֆրանսերեն). 2020 թ․ դեկտեմբերի 2.
  6. INSEE commune file
  7. Herbermann, Charles, ed. (1913). «St. Eugendus» . Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company.
  8. Cassini-Ehess|30977|Saint-Claude
  9. Population en historique depuis 1968, INSEE

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեն Կլոդ» հոդվածին։