Տուր դը Ֆրանս
Տուր դը Ֆրանս (ֆր.՝ Tour de France), ամենահանրաճանաչ համաշխարհային հեծանվային մրցաշարերից մեկն է, որն անցկացվում է Ֆրանսիայում ավելի քան հարյուր տարի։ Ոչ պաշտոնական անվանումը «Մեծ հանգույց»։
Պատմություն
խմբագրելՏուր դը Ֆրանս հեծանվային մրցաշարը ստեղծվել է, որպես գովազդային նախագիծ L’Auto (այժմ L'Équipe) օրաթերթի համար։ Օրաթերթի խմբագիրը և հիմնադիրը Անրի Դեսգրանժն է (Henri Desgrange): Տուր դը Ֆրանսը նախատեսված էր մրցակցելու Փարիզ-Բրեստ-Փարիզ (հովանավորված Le Petit Journal կողմից) և Բորդո-Փարիզ հեծանվային մրցաշարի հետ։
Ֆրանսիական հանգույցի ստեղծման գաղափարը պատկանում է L’Auto-ի լրագրող Ժեո Լեֆևրին (Géo Lefèvre) ում հետ Անրի Դեսգրանժն նախաճաշում էր փարիզյան սրճարաններից Café de Madrid-ում 1902 թվականի նոյեմբերի 20-ին։
Տուր դը Ֆրանս մրցաշարի հաջողությունը մեծ համբավ բերեց Auto օրագրին, որի բաժանորդների թիվը 1903 թվականին 25 հազարից (մինչ մրցաշարը) շատացավ մինչև 65 հազար մրցաշարից հետո։ 1908 թվականին օրաթերթի բաժանորդների թիվն անցավ 250 հազարը, իսկ 1923 թվականին Տուր դը Ֆրանսի ժամանակ մեկ օրում վաճառվում էր 500 հազար օրինակ։ 1933 թվականին օրաթերթը հասավ իր ռեկորդային տպաքանակին՝ 854 հազար օրինակ մի օրում։ Այսօր Տուրը կազմակերպում է «Տուր դը Ֆրանս ընկերությունը», որը հանդիսանում է Amaury Sport Organisation (ASO) մասնաճյուղը, վերջինս էլ իր հեթին հանդիսանում է մեդիա-հոլդինգի մի մաս, որի մեջ մտնում է նաև L'Équipe օրաթերթը։
Տուրն անցկացվում է Ֆրանսիայում և հարևան երկրներում ամեն տարի հուլիս ամսին, երեք շաբաթվա տևողությամբ։ Միայն առաջին (1914-1918) և երկրորդ (1939-1945) համաշխարհայի պատերազմների ժամանակ տուրը չեղյալ են համարել։ Հեծանվային մրցույթն անցկացնում էր Amaury Sport Organisation (ASO) կազմակերպությունը, որն անցկացնում է նաև Դակար Ռալլին։
Մրցման սկզբունքները
խմբագրել«Տուր դը Ֆրանսը» բաղկացած է 21 փուլից, որոնցից յուրաքանչյուրը տևում է մեկ օր։ Յուրաքանչյուր հեծանվորդ պետք է ավարտի փուլը, որպեսզի իր ժամանակն արձանագրվի և կուտակվի։
Մրցավազքի ամբողջական երկարությունը կազմում է 3000-ից միջև 4000 կմ (մրցուղին և փուլերի երկարությունը ամեն տարի փոխվում է)։ 1926 թվականին տեղի ունեցավ ամենաերկար մրցուղով մրցաշարը։ Հեծանվորդները անցել են 5745 կմ[1]։
Հեծանվորդների ընդհանուր որակավորումը, դասակարգումը կատարվում է համաձայն կուտակած ժամանակի։ Մրցաշարի հաղթող է ճանաչվում այն հեծանվորդը, որի ընդհանուր ժամանակը (այսինքն բոլոր փուլերի կուտակած ժամանակը) ամենաքիչն է մրցակիցների նկատմամբ։ Հնարավոր է հաղթել մրցաշարը` չհաղթելով ոչ մի փուլում։ Լեմոնդ Գրեգը հասավ դրան 1990 թվականին։ Յուրաքանչյուր փուլի հաղթանակը համարվում է մեծ նվաճում հեծանվորդի համար` անկախ վերջնական դասակարգման արդյունքից։
Բացի ժամանակի հաշվարկից գոյություն ունեն նաև այլ անվանակարգեր`
- լավագույն սպրինտեր
- լավագույն լեռնագնաց հեծանվորդ
- լավագույն երիտասարդ հեծանվորդ
Այդ անվանակարգերում լավագույնները պայքար են մղում համապատասխան գունավոր մարզաշապիկներով։
Պարգևներ
խմբագրելԴեղին մարզաշապիկ (le maillot jaune)
խմբագրելԴեղին մարզաշապիկը խորհրդանշում է «Տուր դը Ֆրանսի» առաջատարին։
Դեղին մարզաշապիկը կրում է մրցաշարի առաջատարը ըստ ժամանակի, մարզաշապիկն ամենաարժեքավորն է մրցաշապիկների մեջ։ Մարզաշապիկի դեղին գույնն ի սկզբանե կապված է եղել օրաթերթի հետ, որը հովանավորում էր մրցաշարը (օրաթերթը ուներ դեղին էջեր)։
Դեղին մարզաշապիկ կրողները ըստ մրցաշարի արդյունքների, «Տուր դը Ֆրանսի» հաղթողներ
խմբագրելԿանաչ մարզաշապիկ (le maillot vert)
խմբագրելԿանաչ մարզաշապիկին արժանացած հեծանվորդները սպրինտերական արդյունքում ունեն առավելագույն միավորներ։ Մարզաշապիկը խաղարկվում է 1953 թվականից։
Կանաչ մարզաշապիկ կրողները ըստ մրցաշարի արդյունքերի
խմբագրել
|
|
|
Կարմիր պուտիկներով մարզաշապիկ (le maillot à pois rouges)
խմբագրելԿարմիր պուտիկներով սպիտակ մարզաշապիկը կրում է մրցաշարի «լեռնային արքան», այսինքն այն հեծանվորդը, որը հավաքել է առավելագույն միավորներ լեռնային փուլերի դասակարգմամբ։ «Լեռնային արքա»-յի, մարզաշապիկը ֆրասերենով անվանում են maillot à pois rouges:
Չնայած որ «լեռնային արքա» կոչումը խաղարկվում է 1933 թվականից, ներկայիս պուտիկավոր մարզաշապիկը կիրառվել է միայն 1975 թվականից։ Մարզաշապիկի գույներն առաջարկվել են շոկոլադ Poulain Chocolate -ի կողմից, որը հանդիսանում էր մրցաշարի հովանավորը։ Գույները համապատասխանեցվել են հանրաճանաչ ապրանքանիշի գույներին։
Պուտիկավոր մարզաշապիկ կրողները ըստ մրցաշարի արդյունքերի
խմբագրել
|
|
|
Սպիտակ մարզաշապիկ (le maillot blanc)
խմբագրելՍպիտակ մարզաշապիկ կրում է միայն լավագույն երիտասարդ հեծանվորդը (ով 25 տարուց ավելի երիտասարդ է մրցումների մեկնարկային տարում)։ Մարզաշապիկը խաղարկվում է 1975 թվականից
Սպիտակ մարզաշապիկ կրողները ըստ մրցաշարի արդյունքների
խմբագրել
|
|
Մրցանակ ամենաագրեսիվ հեծանվորդին (Prix de la combativité)
խմբագրելԱմենաագրեսիվ (նվաճողական, հարձակողական) հեծանվորդին մրցաշարի փուլի վերջնարդյունքում հանձնվում է կամիր ֆոնի վրա սպիտակ համար (հիմնական սպիտակը սևի փոխարեն)։ Ամենագլխավոր հանգամանքը, որ հեծանվորդը գտնվի պելոտոնից (հիմնական խմբից) զգալի հեռավորության վրա և փորձի պահպանել իր առավելությունը հնարավորինս երկար։ Ամենաագրեսիվ հեծանվորդին ընտրում է փորձագետների հատուկ խումբը։
Դրամական մրցանակներ
խմբագրել2007 թվականից գոյություն ունեն դրամական հետևյալ մրցանակները` € 450 000 ստանում է մրցաշարի հաղթողը € 25 000 ստանում են կանաչ և պուտիկավոր մարզաշապիկների կրողները (լավագույն սպրինտերը և լավագույնը լեռնային փուլերում) € 20 000 լավագույն երիտասարդ հեծանվորդին մրցաշարի ընդհանուր արդյունքներով € 8000 մրցանակներ յուրաքանչյուր փուլի հաղթողին € 800 մրցանակ միջանկյալ սպրինտի հաղթողին € 350 միօրյա մրցանակ դեղին մարզաշապիկ կրողին € 300 միօրյա մրցանակ կանաչ, սպիտակ և պուտիկավոր մարզաշապիկ կրողներին € 20 000 մրցանակ ընդհանուր մրցաշարի ամենաագրեսիվ հեծանվորդին € 2000 ամենօրյա մրցանակ ամենաագրեսիվ հեծանվորդին։ Ավանդության համաձայն մրցանակը կիսվում է թիմի բոլոր անդամների միջև[1]։
Տնօրեններ
խմբագրելՏարիներ | Տնօրեն |
---|---|
1903 — 1939 | Անրի Դեգրանժ |
1947 — 1961 | Ժակ Գոդդե |
1962 — 1986 | Ժակ Գոդդե և Ֆելիքս Լևիտան |
1987 | Ժան-Ֆրանսուա Նակե-Ռադիգե |
1988 | Ժան-Պյեր Կուրկոլ |
1989 - 27 հոկտեմբերից 2005 | Ժան-Մարի Լեբլան |
27 հոկտեմբեր 2005 - ցայսօր | Քրիստիան Պրյուդոմ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «22 հետաքրքիր փաստեր Տուր դը Ֆրանս». Velohack.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 1999-2005 թվականներին «Տուր դը Ֆրանս» հեծանվային մրցաշարում չեն լինի հաղթողներ