Սենտ Հելինա Բեյ[1] (աֆրիկաանս՝ St. Helenabaai, անգլ.՝ Saint Helena Bay), քաղաք Հարավաֆրիկյան Հանրապետության հարավ-արևմուտքում՝ Արևմտյան Կապ նահանգի տարածքում։ Ընդգրկված է Ուեսթ Քոսթ շրջանի և Սալդանյա Բեյ մունիցիպալիտետի կազմում։

Բնակավայր
Սենտ Հելինա Բեյ
աֆրիկաանս՝ St. Helenabaai
անգլ.՝ Saint Helena Bay
ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
Մակերես26,92 կմ²
ԲԾՄ252 մետր
Բնակչություն11 529 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ022
Փոստային դասիչ7390
Սենտ Հելինա Բեյ (Հարավաֆրիկյան Հանրապետություն)##
Սենտ Հելինա Բեյ (Հարավաֆրիկյան Հանրապետություն)

Պատմություն խմբագրել

1497 թվականի նոյեմբերի 7-ին Սուրբ Հեղինեի ծովածոցի ափին՝ այն վայրի մոտ, որտեղ ավելի ուշ հայտնվել է քաղաքը, ափ է իջել պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գաման[2]։

Աշխարհագրական դիրք խմբագրել

Քաղաքը գտնվում է նահանգի արևմտյան մասում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին, նահանգի վարչական կենտրոն Քեյփթաունից մոտ 129 կիլոմետր (ուղիղ գծով) դեպի հյուսիս-հյուսիս-արևմուտք (NNW)։ Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը 252 մետր է[3]։

Կլիմա խմբագրել

Քաղաքի կլիման մերձարևադարձային-միջերկրածովյան է։ Միջին տարեկան տեղումների քանակը կազմում է 204 մմ։ Առավելագույն տեղումների քանակը լինում է ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Օդի միջին առավելագույն ջերմաստիճանը տատանվում է 16,6 °C-ից (հուլիսին) մինչև 25,6 °C (փետրվարին)։ Տարվա ամենացուրտ ամիսը հուլիսն է։ Միջին նվազագույն գիշերային ջերմաստիճանն այդ ամսում լինում է 7,9 °C[4]։

Բնակչություն խմբագրել

2001 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ բնակչությունը կազմում էր 7875 մարդ, որոնցից տղամարդիկ կազմում էին 47,92 տոկոս, կանայք՝ համապատասխանաբար 52,08 տոկոս։ Ռասայական առումով՝ գունամորթները եղել են քաղաքի բնակչության 66,67 %-ը, նեգրոիդները՝ 25,03 %, սպիտակամորթները՝ 8,27 %, ասիացիները (այդ թվում՝ հնդիկներ)՝ 0,04 %։ Քաղաքացիների շրջանում առավել տարածված լեզուներն էին աֆրիկաանսը (73,52 %), կոսան (24,23%), անգլերենը (2,17%) և սեսոտոն (0,08%)[5]։

2011 թվականի պաշտոնական մարդահամարի անցկացման ընթացքում ստացված տվյալների համաձայն՝ Սենտ Հելինա Բեյում բնակվում էր 11 529 մարդ, որոնցից տղամարդիկ կազմում էին 49,49 տոկոսը, կանայք՝ համապատասխանաբար 50,51 տոկոսը։ Ռասայական առումով՝ գունամորթները եղել են քաղաքի բնակչության 59,27 %-ը, նեգրոիդները՝ 29,66 %, սպիտակամորթները՝ 10,31 %, ասիացիները (այդ թվում՝ հնդիկներ)՝ 0,28 %, այլ ցեղերի ներկայացուցիչները՝ 0,48 %: Քաղաքի բնակիչների շրջանում առավել տարածված լեզուներն էին աֆրիկաանսը (68,87 %), կոսան (25,71 %), անգլերենը (3,53 %) և սեսոտոն (0,36 %)[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Южно-Африканская Республика. Справочная карта (масштаб 1:2 500 000). — ГУКГ, 1980.
  2. Raper, R.E. Dictionary of Southern African Place Names. — HSRC.
  3. «Saint Helena Bay, South Africa Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  4. «St Helena Bay climate» (անգլերեն). South Africa Explorer. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  5. «St Helena Bay» (անգլերեն). Census 2001. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  6. «St Helena Bay» (անգլերեն). Census 2011. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.