Սեյրան Ազիզյան

հայ ճարտարագետ

Սեյրան Ալեքսանդրի Ազիզյան (հունիսի 13, 1962(1962-06-13)[1], Մարտունի, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 13, 1994(1994-01-13), Ներքին Վեյսալու, Ֆիզուլիի շրջան, Ադրբեջան), հայ ազատամարտիկ, ճարտարագետ-սակրավոր։ ՊԲ ավագ լեյտենանտ։

Սեյրան Ազիզյան
Ծնվել էհունիսի 13, 1962(1962-06-13)[1]
ԾննդավայրՄարտունի, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 13, 1994(1994-01-13) (31 տարեկան)
Մահվան վայրՆերքին Վեյսալու, Ֆիզուլիի շրջան, Ադրբեջան
Ազգությունհայ
Մասնագիտությունճարտարագետ և ազատամարտիկ
Պարգևներ և
մրցանակներ
Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան և Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

Կենսագրություն

խմբագրել

1980-1982 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1982-1989 թվականներին աշխատել է Մարտունու ավտոձեռնարկությունում։

1988-1994 թվականներին կամավորական ջոկատի, Մարտունու պաշտպանական շրջանի ստորաբաժանումների (ճարտարագիտասակրավորական վաշտի հրամանատար) կազմերում մասնակցել է Մարտունու շրջանի գյուղերի ինքնապաշտպանական և Ամիրանլարի, Գյուլափլուի, Ֆիզուլիի, Աղդամի ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Ամուսնացած էր, ունի չորս երեխա։ Թաղված է Մարտունի քաղաքի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։