Սեմպիոնե (իտալ.՝ Parco Sempione), գտնվում է Միլանի կենտրոնում։ Այգուն յուրահատուկ գրավչություն են պարգևում Պալազո դել Արտեն (Palazzo del Arte), որն ապահովում է դեկորատիվ արվեստի ցուցահանդեսներ, ինչպես նաև Խաղաղության կամարը, որը ստեղծվել է Նապոլեոնի կողմից 1807 թվականին՝ Միլան հաղթական մուտք գործելու համար։

Սեմպիոնե այգի
Տեսակքաղաքային զբոսայգի
Երկիր Իտալիա
ՎարչատարածքՄիլան
Հիմնվել է1893[1]
Մակերես386 000 քառակուսի մետր[1]
Անվանված էState road 33?
Սեմպիոնե այգիը գտնվում է Իտալիաում
Սեմպիոնե այգի
Սեմպիոնե այգիը գտնվում է Միլանում
Սեմպիոնե այգի

Պատմություն խմբագրել

Սեմպիոնե այգին կառուցվել է 1893 թվականին։ Նախկինում այդ վայրում գտնվում էր բնակավայրի ուսումնական կենտրոնը։ Իշխանությունների որոշմամբ Հաղթական կամարի և ամրոցի միջև եղած 50 հեկտարը վերածվեց զբոսայգու, որն ընդամենը երեք տարվա ընթացքում տարածվեց Սֆորցա ամրոցի շուրջը։ Միլանի բնակչության համար այգին դարձավ ազատ ժամանցի և արվեստի գործերի ցուցադրման հիմնական կենտրոն։ 1894 թվականին ազգային ցուցահանդեսներին միավորվեցին միջազգային շատ ցուցահանդեսներ։ 1906 թվականին այգում կազմակերպվեց Համաշխարհային ցուցահանդեսը, որը շարունակվեց ապրիլի 28-ից մինչև հոկտեմբերի 31-ը[2]։ Ցուցահանդեսի թեման՝ «Ծովային և ցամաքային տրանսպորտ»։ Ցուցահանդեսի անցկացումը նվիրված է եղել Փարիզ-Միլան երկաթգծի շահագործմանն ու 1906 թվականի մայիսին Ալպերում Սիմպլոն թունելի բացմանը։ Թունելը իրար է կապում Իտալիայի Լա Բրիգ և Շվեյցարիայի Դոմոդոսոլա քույր քաղաքները։ Ցուցահանդեսը կազմակերպվել է միաժամանակ Սեմպիոնե զբոսայգում և Բանակի հրապարակում (իտալերեն՝ Piazza d'Armi)[2] և հյուրընկալել է գեղարվեստական ցուցադրում՝ արդյունաբերական և տեխնիկական ցուցանմուշներ[3]։ Ցուցահանդեսին մասնակցել են Արևմտյան Եվրոպայի շատ երկրներ[4], ինչպես նաև Չինաստանը, Ճապոնիան, Թուրքիան, ԱՄՆ-ը, Կանադան և Հարավաֆրիկյան պետությունները[3]։ Ցուցահանդեսն ունեցել է շուրջ 10 միլիոն այցելու և զբաղեցրել է 250 ակր տարածք[2]։ 1954 թվականին X Triennale-ի կապակցությամբ այգու ներսում կառուցվեցին երկու տաղավարներ, որոնք սկզբում օգտագործվել են որպես գրադարան, իսկ միջոցառման ավարտին դարձավ Բիանկո բար («Bar Bianco»)։ 1996 թվականին քաղաքային ադմինիստրացիան որոշեց իրականացնել այգու, ամրոցի և Պիացցա Սեմպիոնեի ընդհանուր վերականգնումը[5]։ Վերականգնվեցին ճանապարհները, այգու նոր պարիսպը և ողջ բուսական աշխարհը։ Վերջին տարիներին այգուն կից բացատը դարձել է տարբեր տեսակի շարունակական ցուցահանդեսների վայր։ 2011 թվականի հունվարին այգին յուրօրինակ վայր դարձավ դահուկավազքի աշխարհի գավաթի խաղարկության համար՝ օրացույցի վերջին սպրինտ իրադարձությունը (անհատական և՛ տղամարդկանց, և՛ կանանց փոխանցումավազք), որին մասնակցում էին շուրջ հարյուր քառասուն մարզիկներ[6]։

Միլանյան լեգենդներ խմբագրել

Միլանյան լեգենդներից մեկը պատմում է, այսպես կոչված, Սև տիկնոջ ուրվականի մասին. մառախլապատ երեկոներին, երբ Սեմպիոնե զբոսայգին դատարկ է, քնքուշ մանուշակի հոտ է գալիս, հայտնվում է սև զգեստ հագած տիկնոջ ուրվական կերպարանքը։ Սև, երկար քողով ծածկված է խորհրդավոր տիկնոջ դեմքը։ Եթե պատահմամբ որևէ ուշացած ճամփորդ է անցնում այգու միջով, ապա հայտնվում է տիկինը, մոտենալով անցորդին, առաջարկում է նրան իր սառցե ձեռքը։ Եթե անցորդը վերցնում է այն, ապա տիկնոջ հետ միասին սլանում են այգու թաքնված ուղիներով, ավելի թանձր մառախուղի մեջ, մինչև հասնում են մի մեծ վիլլայի։ Այստեղ, վիլլայի շքեղ սրահում, Լեդին ինքնամոռաց պարում է «զոհի» հետ։ Խնջույքը տևում է այնքան ժամանակ, մինչև տղամարդը քաջություն է գտնում բարձրացնելու «վարագույրը»՝ այդպիսով հայտնաբերելով դատարկ ակնախորշերով գանգ։ Սարսափելի հայտնագործությունը ստիպում է բոլոր տղամարդկանց փախչել սևազգեստ տիկնոջից, ով երբեք չի փորձում նրանց հետ պահել՝ իմանալով, որ նրանք անպայման կվերադառնան։ Ըստ հանրահայտ լեգենդի՝ բոլոր տղամարդիկ, ովքեր Տիկնոջ զոհ են դարձել, կորցնում են իրենց, հասնում են խելագարության։ Իրենց կյանքը զոհելու գնով փորձելու են գտնել այն մեծ վիլլան, որտեղ պարել էին «Մութ լեդիի» հետ[7].: Կան այլ լեգենդներ ևս։ Նրանցից մեկը պատմում է հուսահատ հոգիների երթերի մասին, ուրվականներ, որոնք ողջ-ողջ այրվել են Կորսո Մոնֆորտեում, քանի որ համարվում էին հերետիկոսներ։ Կան լեգենդներ նաև կենդանի այրված կանանց մասին, ովքեր համարվում են կախարդներ, հնագույն չար տղամարդկանց մասին, ովքեր անցյալում շրջում էին Միլանի փողոցներում, վերջապես Օպերայի ուրվականը, որը հետապնդում է Scala թատրոնում գտնվող յուրաքանչյուրին, ով գնում է ներկա լինելու շոուներին՝ առանց օպերայի մասին իմացության[8]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանցանկ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.comune.milano.it/aree-tematiche/verde/verde-pubblico/parchi-cittadini/parco-sempione
  2. 2,0 2,1 2,2 Pelle, Findling (2008). «Appendix B:Fair Statistics». Encyclopedia of World's Fairs and Expositions. էջ 415. ISBN 978-0-7864-3416-9.
  3. 3,0 3,1 Pelle, Findling (2008). «Milan 1906». Encyclopedia of World's Fairs and Expositions. էջ 185. ISBN 978-0-7864-3416-9.
  4. Pelle, Findling (2008). «Milan 1906». Encyclopedia of World's Fairs and Expositions. էջ 186. ISBN 978-0-7864-3416-9.
  5. Կաղապար:Cita pubblicazione
  6. inmilano.com (ed.). «Coppa del mondo di Sci di Fondo». Վերցված է 17 febbraio 2011-ին. {{cite web}}: External link in |urlarchivio= (օգնություն); Unknown parameter |urlarchivio= ignored (|archive-url= suggested) (օգնություն); Unknown parameter |urlmorto= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Leggende Milanesi: La Dama nera». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 18-ին.
  8. «Fantasmi meneghini». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 30-ին. Վերցված է 20 giugno 2018-ին. {{cite web}}: External link in |urlarchivio= (օգնություն); Unknown parameter |dataarchivio= ignored (|archive-date= suggested) (օգնություն); Unknown parameter |urlarchivio= ignored (|archive-url= suggested) (օգնություն); Unknown parameter |urlmorto= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմպիոնե այգի» հոդվածին։