Սեմուել Պեպլո
Սեմուել Ջոն Պեպլո (անգլ.՝ Samuel John Peploe, հունվարի 27, 1871[1][2][3][…], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հոկտեմբերի 11, 1935[1][2][3][…], Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիստ, Շոտլանդական կոլորիտիստներ խմբի անդամ։
Սեմուել Պեպլո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 27, 1871[1][2][3][…] |
Ծննդավայր | Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 11, 1935[1][2][3][…] (64 տարեկան) |
Մահվան վայր | Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա, Շոտլանդական թագավորական ակադեմիա (1894) և Կոլարոսսիի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Զավակներ | Denis Peploe?[4] |
![]() |
Կյանք և ստեղծագործություն խմբագրել
1893 - 1894 թվականներին Սեմուել Պեպլոն գեղանկարչություն է սովորել Շոտլանդական թագավորական ակադեմիայի դասընթացներում, իսկ հետո՝ Փարիզում՝ Ժյուլիանի և Կոլարոսի ակադեմիաներում։ 1895 թվականին նա մեկնել է Հոլանդիա և այնտեղ պատճենել Ռեմբրանդի և Ֆրանս Հալսի կտավները։ 1901 թվականից Պեպլոն իր ընկերոջ՝ նկարիչ Ջոն Ֆերգյուսոնի հետ մի քանի ուղևորություն է կատարել դեպի Ֆրանսիայի հյուսիս և Հեբրիդյան կղզիներ։ Այդ ուղևորությունների ժամանակ նա նկարներ է նկարել, որոնց ստեղծման ընթացքում բազմաթիվ փորձեր է կատարել ներկերով կտավի վրա նոր լուսային էֆեկտներ ստանալու համար։ Այդ շրջանի նրա բնանկարներում նկատելի է ֆրանսիացի ռեալիստների և Գլազգո դպրոցի նկարիչների ազդեցությունը։
1910 թվականին Սեմուել Պեպլոն կրկին վերադարձել է Փարիզ։ Այստեղ նա նկարել է հիմնականում բնանկարներ և նատյուրմորտներ։ Այս նատյուրմորտները ցույց էին տալիս գեղանկարիչ Էդուարդ Մանեի ազդեցությունը նրա ստեղծագործությունների վրա։ Այդ կտավներն ստեղծվում էին վրձնի կտրուկ հպումով , իմպաստո տեխնիկայով, մուգ ֆոնով, լույսի եւ ստվերի խաղերի օգտագործմամբ։ Իր՝ Շոտլանդիա վերադառնալուց հետո Պեպլոն նկարիչ ընկերների հետ շատ է ճանապարհորդել այդ երկրում։ 1920-ական թվականներին ամառվա ամիսներն անց է կացրել Ֆրենսիս Կադելի հետ, ով նույնպես Շոտլանդական կոլորիստներ խմբի անդամ էր, Այոնա կղզում՝ Հիբրիդյան կղզիների մոտակայքում, որտեղ երկու վարպետներն էլ ստեղծել են մի շարք հրաշալի բնապատկերներ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Samuel John Peploe — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Samuel John Peploe (նիդերլ.)
- ↑ Union List of Artist Names — 2019.
Արտաքին հղումներ խմբագրել
- Работы Сэмюэла Дж. Пепло из Музея искусств Портленда Archived 2008-05-09 at the Wayback Machine.