Պյատիգորսկի պետական համալսարան

Պյատիգորսկի պետական համալսարան, բարձրագույն ուսումնական հաստատություն Պյատիգորսկում։

Պյատիգորսկի պետական համալսարան
ռուս.՝ Пятигорский государственный педагогический и учительский институт, ռուս.՝ Пятигорский государственный педагогический институт, ռուս.՝ Пятигорский государственный педагогический институт иностранных языков, ռուս.՝ Пятигорский государственный лингвистический университет և ռուս.՝ Пятигорский государственный университет
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1939
ՌեկտորQ125535200?
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՊյատիգորսկ
Կայքpglu.ru
Պյատիգորսկի պետական համալսարան (Ռուսաստան)##
Պյատիգորսկի պետական համալսարան (Ռուսաստան)
Պյատիգորսկի պետական համալսարան, Ռուսաստան

Պատմություն խմբագրել

1939 թվականին հիմնադրվել է որպես Պյատիգորսկի պետական մանկավարժական ինստիտուտ։

1961 թվականին վերանվանվել է Պյատիգորսկի պետական օտար լեզուների ինստիտուտ։

1995 թվականին վերանվանվել է Պյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարան։

2016 թվականին ստացել է Պյատիգորսկի պետական համալսարան անունը։

Բուհի ղեկավարներ խմբագրել

  • Վասիլի Չեկանով Տիխոնովիչ, Պյատիգորսկի պետական մանկավարժական ինստիտուտի տնօրենը 1939-1941 թվականներին
  • Գրիգորի Պետրովիչ Բուլատով, Պյատիգորսկի պետական մանկավարժական ինստիտուտի տնօրենը 1941-1942 թվականներին
  • Ռաչիյա Սարենց Գրիգորևիչ, Պյատիգորսկի պետական մանկավարժական ինստիտուտի տնօրենը 1943-1961 թվականներին, Պյատիգորսկի պետական օտար լեզուների ինստիտուտի ռեկտորը 1961-1967 թվականներին
  • Սերգեյ Անդրեևիչ Չեկմենյով (1922—2008), Պյատիգորսկի պետական օտար լեզուների ինստիտուտի ռեկտորը 1967-1986 թվականներին
  • Ալեքսեյ Իվանովիչ Եշենկո, Պյատիգորսկի պետական օտար լեզուների ինստիտուտի ռեկտորը 1986-1990 թվականներին
  • Յուրի Ստեփանովիչ Դավիդով (2.05.1937—15.03.2016), ՊՊՕԼԻ-ի ռեկտորը(1990—2005), ՊՊԼՀ-ի նախագահը (2005-2016);
  • Ալեքսանդր Պավլովիչ Գորբունով, 2005 թվականից ՊՊԼՀ-ի և ՊՊՀ-ի ռեկտորը։

Կառուցվածք խմբագրել

2009 թվականին ՊՊԼՀ-ում կար 10 ֆակուլտետ։ 2010 թվականին ֆակուլտետների հիման վրա բացվեցին ինստիտուտներ և բարձրագույն դպրոցներ, որոնցից յուրաքանչյուրի կազմի մեջ մտավ մեկ ֆակուլտետ։ Բացի այդ, բուհ-ում կա մինչբուհական, հետբուհական և հավելյալ կրթության զարգացած համակարգ, ինչպես նաև Նովոռոսիյսկի ինքնուրույն բաժանմունք (ֆիլիալ)։ Ներկայումս համալսարանում գործում է 34 ամբիոն։

Կրթական ինստիտուտներ և բարձրագույն դպրոցներ
  • Հեռակա ուսուցման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ինստիտուտ
  • Միջազգային հարաբերությունների ինստիտուտ[1]
    • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
    • Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժանմունք
    • Կոնֆլիկտոլոգիայի բաժանմունք
    • Համաշխարհային տնտեսության բաժանմունք
    • Հանրային կապերի բաժանմունք
  • Իրավաբանական ինստիտուտ
  • Ռոմանոգերմանական լեզուների, տեղեկատվական և հումանիտար տեխնոլոգիաների ինստիտուտ
    • Անգլերենի և գերմաներենի ֆակուլտետ
    • Միջազգային գովազդի բաժանմունք
    • Նորարարության բաժանմունք
    • Անգլերեն և իսպաներեն լեզուների ֆակուլտետ
    • Տեղեկատավական և համակարգչային տեխնոլոգիաների բաժանմունք
    • Հասարակական տեխնոլոգիաների բաժանմունք
    • Անգլերենի և ֆրանսերենի ֆակուլտետ
    • Սպորտային տուրիզմի կառավարման բաժանմունք
  • Օտար լեզուների և միջազգային տուրիզմի ինստիտուտ[2]
    • Անգլերենի և ռոմանական լեզուների ֆակուլտետ
    • Տնտեսագիտության բաժանմունք
    • Միջազգային սերվիսի, տուրիզմի և հյուրանոցային գործի բաժանմունք
    • Մաքսային գործի բաժանմունք
    • Անգլերենի և գերմանական լեզուների ֆակուլտետ
    • Լեզվաբանության և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժանմունք
    • Հաղորդակցության կառավարման բաժանմունք
  • Թարգմանության տեսության և լեզուների ինստիտուտ[3]
    • Թարգմանչական ֆակուլտետ
    • Լեզուների ֆակուլտետ (միաժամանակ ուսումնասիրվում են մի քանի լեզուներ)
    • Գրական արվեստի բաժանմունք
    • Արևմտյան լեզուների և մշակույթի բաժանմունք
    • Բանասիրության ֆակուլտետ
  • Կառավարման բարձրագույն դպրոց[4]
    • Պետական ծառայության և կառավարման բաժանմունք
    • Պատմության բաժանմունք
    • Թեոլոգիայի և փիլիսոփայության բաժանմունք
    • Արևելագիտության բաժանմունք
    • Սոցիալական աշխատանքի բաժանմունք
    • Հոգեբանության և մանկավարժության բաժանմունք
  • Դիզայնի և ճարտարապետության բարձրագույն դպրոց

Հատուկ կարգավիճակ ունեն համահամալսարանական ստորաբաժանումները. Արևելյան լեզուների և մշակույթների դեպարտամենտը և Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտը, որն առկա է որոշ բարձրագույն դպրոցներում և ինստիտուտներում։

մինչբուհական, հետբուհական, հավելյալ կրթության ստորաբաժանում
  • Անընդհատական կրթության նորարարական բազմամակարդակ ակադեմիա
  • Բարձրագույն կամ հետբուհական կրթության ինտեգրվող ծրագիրների ինստիտուտ
  • մինչբուհական կրթության, պրոֆարինտացված և ադապտացված տեխնոլոգիաների կենտրոն
  • Իրավաբանական կլինիկա
  • Բիզնես-դպրոց

Ֆիլիալներ խմբագրել

  • Նովոռոսիյսկի

Սոցիալական ենթակառուցվածք խմբագրել

  • Չորս ուսանողական հանրակացարաններ
  • Տասն ուսումնական մարմիններ
  • Սպորտային համալիր. ներառում է մարզասրահներ, բաց մարզադաշտեր, արհեստական լեռնամագլցարաններ, սպորտային սրահներ և շեյպինգի սրահներ
  • «Ընկուզների պուրակ» պրոֆելակտիկ առողջարանը
  • «Մեծ դասամիջոց» ուսանողական ճաշարանը
  • Սպորտային և առողջարանային «Դամխուրց» ճամբարը լեռներում
  • «Խարսխային ճեղք»՝ սպորտային և առողջարանային բազա Սև ծովի ափին

Հայտնի դասախոսներ խմբագրել

  • Դմիտրի Դմիտրևիչ (1876—1952), ռուս մաթեմատիկոս, կյանքի վերջին տարիներին դասավանդել է մանկավարժական ինստիտուտում
  • Ալեքսանդր Բրոնիսլավովիչ (1880—1968), ռուս խորհրդային դասախոս, փիլիսոփա, ուսուցչության պատմաբան, պրոֆեսոր (1920)

Նշանավոր շրջանավարտներ խմբագրել

  • Անատոլի Օվսյանիկով (1936—1979), թարգմանիչ, պոլիգլոտ, լրագրող-միջազգայնագետ, «Միջազգային համապատկեր» հաղորդման հաղորդավարներից մեկը։
  • Ռեգինա Դուբովիցկայա, հեռուստահաղորդավարուհի։
  • Իվան Վասիլևիչ Կորոլկով (1919—1984), Մեծ հայրենական պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս։ 1949 թվականին գերազանց ավարտեց Պյատիգորսկի մանկավարժական համալսարանը։ Այնտեղ զբաղեցրեց ասիստենտի, պատմության ամբիոնի վարիչի, պատմաբանասիրական ֆակուլտետի դեկանի պաշտոններ։ 1958 թվականին նշանակվեց Չիտինայի պետական համալսարանի ռեկտոր։
  • Պերճ Զեյթունցյան, հայտնի հայ գրող, դրամատուրգ, Հայաստանի Մշակույթի նախարար 1990-1991 թվականներին։
  • Իգոր Պիդորենկո, գրող, լրագրող
  • Սեմյոն Սլեպակով, հումորային հեռուստահաղորդումների հեղինակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Институт международных отношений». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.
  2. «Институт международного сервиса, туризма и иностранных языков». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.
  3. «Институт переводоведения и многоязычия». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.
  4. «Высшая школа управления». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել