Սեմյոն Հախումյան
Սեմյոն Տիգրանի Հախումյան (փետրվարի 17, 1930, Երևան, ԽՍՀՄ - մայիսի 16, 2016), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների թեկնածու (1954), պրոֆեսոր (1991)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1971 թվականից[1]։ ԽՄԿԿ անդամ 1955 թվականից։ ՀԽՍՀ լուսավորության նախարար (1973-1989)։
Սեմյոն Հախումյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 17, 1930 Երևան, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 16, 2016 (86 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գրականագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1952) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու (1954) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն և ռուսերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Հայր | Տիգրան Հախումյան |
Տիգրան Հախումյանի որդին։
ԿենսագրությունԽմբագրել
Սեմյոն Հախումյանը ծնվել է 1930 թվականի փետրվարի 17-ին, Երևանում։ 1952 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժինը, այնուհետև սովորել է համալսարանի ասպիրանտուրայում։ 1957 թվականին «Ն. Գ. Պոմյալովսկու «Բուրսայի էսսեներ»-ի բառապաշարն ու դարձվածաբանությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1965-1972 թվականներին և 1989 թվականից՝ ԵՊՀ ռեկտորի տեղակալ, 1972-1973 թվականներին՝ Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, 1973-1988 թվականներին՝ ՀԽՍՀ լուսավորության, 1988-1989 թվականներին՝ ՀՀ ժողկրթության նախարար[2], 1992 թվականից՝ ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր։
Աշխատությունները վերաբերում են հայ-ռուսական գրականական կապերին («Մաքսիմ Գորկին և Հայաստանը», 1968, համահեղինակ)[3]։ 1975 թվականին մասնակցել է «Ռուս-հայերեն դարձվածաբանական բառարան»-ի կազմմանը։ Եղել է ՀԽՍՀ 9-10-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր[4]։
ՄրցանակներԽմբագրել
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1986)
- ՀԽՍՀ պետական մրցանակ (1988)
- Մովսես Խորենացու մեդալ (2000)
- ՀՀ վաստակավոր մանկավարժ (2011)
ԵրկերԽմբագրել
- Думы о былом (воспоминания, статьи и выступления), Е., 2002.
ԳրականությունԽմբագրել
- Ахумян Семён Тигранович // Биографическая энциклопедия = Կենսագրական հանրագիտարան / А. Симонян. - Ер.։ изд-во ЕГУ, 2009. - С. 299-300.- 602 с.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «ՍԵՄՅՈՆ ՀԱԽՈՒՄՅԱՆ « Հայաստանի Գրողների Միություն»։ Վերցված է 2019 թ․ փետրվարի 17
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
- ↑ «Հախումյան Սեմյոն | armenianlanguage.am»։ www.armenianlanguage.am։ Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 10-ին։ Վերցված է 2019 թ․ փետրվարի 17
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ 212-213
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 55)։ |