Սեմյուել Ջորջ «Սեմմի» Դևիս-կրտսեր (անգլ.՝ Samuel George «Sammy» Davis, Jr., եբրայերեն՝ סמי דייוויס ג'וניור‎), դեկտեմբերի 8, 1925(1925-12-08)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - մայիսի 16, 1990(1990-05-16)[1][2][3][…], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի էստրադային արվեստագետ, կինոդերասան և երգիչ։

Սեմի Դևիս
Sammy Davis Jnr Allan Warren.jpg
Բնօրինակ անունանգլ.՝ Sammy Davis Jr.
Ի ծնե անունանգլ.՝ Samuel George Davis Jr.
Ծնվել էդեկտեմբերի 8, 1925(1925-12-08)[1][2][3][…]
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Մահացել էմայիսի 16, 1990(1990-05-16)[1][2][3][…] (64 տարեկան)
Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ժանրերջազ, ավանդական փոփ երաժշտություն, big band music?, թեթև երաժշտություն, show tune?, սվինգ երաժշտություն և բլյուզ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, արվեստների գործիչ, ինքնակենսագիր, ջազ երաժիշտ, թատրոնի դերասան, հեռուստահաղորդավար, երգիչ, դերասան, պարող, Երաժիշտ և vaudeville performer
Գործիքներvibraphone? և դաշնամուր
ԼեյբլԴեկա Ռեկորդս, Charly Records, Ռեփրայզ Ռեքորդս, Verve Records, Motown, MGM Records, RCA Records, 20th Century Fox Records? և Applause Records?
ԱնդամակցությունRat Pack?
ԱմուսինMay Britt? և Altovise Davis?
ՊարգևներՍպիմգարնի մեդալ, Գրեմի կյանքի նվաճումների համար, Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր, Black Filmmakers Hall of Fame? և Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ
Կայքsammydavis-jr.com
Sammy Davis, Jr. Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Դևիսը ծնվել է 1925 թվականի Նյու-Յորք նահանգի Հարլեմ թաղամասում։ Կարիերան սկսել է արդեն երեք տարեկան հասակում՝ իր հոր և հորեղբոր հետ միասին ելույթ ունենալով Ուիլլ Մասթինի Տրիոյում։ Երկու տարի բանակում ծառայելով նա վերադարձել է տրիո, և սկսել ելույթ ունենալ գիշերային ակումբներում, որտեղ շուտով ավելի մեծ հայտնիություն է ձեռք բերեց։ Երգելուց և պարելուց բացի Դևիսը սովորել է նվագել բազմաթիվ երաժշտական գործիքներ։

1954 թվականին նա Decca Records-ի հետ պայմանագիր է կնքել և թողարկել իր առաջին ալբոմը, որի վերնագիրն էր Starring Sammy Davis, Jr: Այդ նույն թվականին Դևիսը լուրջ վթարի է ենթարկվել, ինչի պատճառով զրկվել է ձախ աչքից։

Երբ Դևիսը հիվանդանոցում էր, նրա դերասան ընկեր Էդդի Կանտորը պատմել է նրան հրեական և աֆրոամերիկյան մշակույթների տարբերության մասին։ Այդ խոաակցությունով ոգեշնչված՝ Դևիսը, որ ծնվել էր կաթոլիկ մոր և բողոքական հոր ընտանիքում, սկսեց ուսումնասիրել հրեաների պատմությունը։ Մի քանի տարի անց նա ընդունեց հուդայականություն[5][6][7]։ Նրա կողմից կարդացած մի նախադասություն, որը հատկապես բնորոշում էր հրեաների համառությունը, նրան շատ հետաքրքրեց.

«Հրեաները երբեք չեն մահանա։ Մարգարեական հորդորանքներով այդ երեք հազարմյակները տվել են նրանց հնազանդության անսասան հոգի և նրանց մեջ ստեղծեցին կյանքի ձգտման ցանկություն, որը չի կարող քանդել ոչ մի պատուհաս»[8]։

Վթարը դերասանի կարիերան վտանգի տակ դրեց, սակայն 1955 թվականին նա վերադարձավ բեմ։ Նրա կարիերայի նոր քայլը եղավ 1956 թվականին «Պարոն Ուոնդերֆուլ»-ի Բրոդվեյական մյուզիքլում հայտնվելը։ 1959 թվականից Դևիսը նաև հանդես էր գալիս Ֆրենկ Սինատրայի «Առնետների խումբը» (Rat Pack) կոլեկտիվի կազմում, որտեղ միակ սևամաշկ մասնակիցն էր։ Rat Pack-ի հետ միասին նա միանգամից նկարահանվեզ մի քանի գեղաչվեստական ֆիլմերում, որոնցից առաջինը 1960 թվականի քրեական կատակերգությունն էր՝ «Օուշենի տասնմեկ ընկերները»։

1966 թվականին Դևիսը սկսեց վարել իր սեփական հեռուստատեսային ծրագիրը՝ «Սեմմի Դևիս կրտսերի շոուն», իսկ 1970 թվականին «Էլվիս. Ամեն ինչ ինչպես որ կա» ֆիլմում հայտնվեց որպես կամեո։ 1972 թվականին նա ձայնագրեց «Վիլլի Վոնկան և շոկոլադե գործարանը» ֆիլմի The Candy Manի երգերի քավեր տարբերակները, որը այդ նույն ժամանակ ԱՄՆ-ում մեծ հաջողության հասավ, և հայտնվեց Billboard Hot 100-ի առաջին տողում։ 1988 թվականին Դևիսը վերամիացավ Սինատրայի հետ և ուղևորվեց համաժողովրդական շրջագայության, որտեղ ելույթ էր ունենում նաև Դին Մարտինի (Rat Pack-ի մեկ այլ անդամի) և Լայզա Միննելի հետ։

Դևիսը շատ անգամներ էր հանդիպել ռասիզմին, մասնավորապես նա հարձակման էր ենթարկվում իր երեք ամուսնություններից մեկի համար, երբ ամուսնացել էր շվեդ դերասանուհի Նեյ Բրիտտի հետ։ Նա նաև զբաղվել է մարդու իրավունքների պաշտպանությամբ և 1968 թվականին Սևամորթ բնակչության աճի աջակցության ազգային ասոցացիայի կողմից արժանացել է Սպինգարնի շքանշանին, որը տրվում է ավելի առանձնացած աֆրոամերիկացիներին։ Բացի այդ, Դևիսը նաև անվանակոչվել է «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակներում իր հեռուստատեսային ելույթների համար։

Նա մահացել է 1990 թվականին Բևեռլի Հիլզում կոկորդի քաղցկեղի պատճառով, որովհետև նա հրաժարվել էր վիրահատվել, քանի որ դրանից հետո այլևս չէր կարողանա երգել։ 2001 թվականին նրան հետմահու տրվել է Grammy Lifetime Achievement Award պարգևը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118885561 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. Religion: Jewish Negro Archived 2013-07-21 at the Wayback Machine. Time Magazine February 1, 1960
  6. Sammy Davis Jr. Is My Mixed Marriage Mixing Up My Kids — Ebony Magazine October, 1966 pg. 124
  7. «Sammy Davis, Jr.: onstage he was as audacious as they come; living that way proved more complex.»։ Findarticles.com։ June 2, 2009։ Վերցված է September 18, 2009 
  8. «The Jews would not die. Three millennia of prophetic teaching had given them an unwavering spirit of resignation and had created in them a will to live which no disaster could crush». Weiss Beth (March 19, 2003)։ «Sammy Davis, Jr.»։ The Jewish Virtual Library։ Արխիվացված օրիգինալից April 29, 2012-ին։ Վերցված է May 14, 2008 

Արտաքին հղումներԽմբագրել