Սեղանի ֆուտբոլ, (հայտնի է որպես ֆուզբոլ, նաև տոտո կամ պեբոլիմ Բրազիլիայում, ֆուտբոլիտո՝ Մեքսիկայում, Տակա տակա՝ Չիլիում և Մետեգոլ՝ Արգենտինայում), սեղանի խաղ է, որը հիմնված է ֆուտբոլի վրա[1]։ Խաղի նպատակն է գնդակը տեղափոխել հակառակորդի դարպասը՝ շարժելով ձողեր, որոնց վրա ամրացված են ֆուտբոլիստների ֆիգուրներ։ Թեև պատահական խաղերի ժամանակ հաճախ կանոնները տարբեր երկրներում և տարածաշրջաններում տարբեր են, բայց մրցակցային մակարդակում սեղանի ֆուտբոլը խաղում են միասնական կանոնակարգի համաձայն։

Սեղանի ֆուտբոլ
Տարբերվում էfutbolín? և tabletop football?
 Table football Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
Ութ ձողով սեղանի ֆուտբոլ
 
Կարմիր և կապույտ «Ֆուտբոլիստները»

Նմանատիպ սեղանի խաղերի արտոնագրերը տրվել են դեռևս 1890-ական թվականներին Իսպանիայում։ Այնուամենայնիվ, սեղանի ֆուտբոլի ծագումը համարվում է 1921 թվական, երբ Հարոլդ Սերլզ Թորնթոնը Միացյալ Թագավորությունից արտոնագրել է խաղը որպես «Սեղանի ֆուտբոլ խաղալու ապարատ»[2][3]։

Եվրոպայում ֆուտբոլի ժողովրդականության աճի հետ կապված, Թորնթոնը հորինել է ֆուտբոլային խաղ, որը մարդիկ կարող էին խաղալ իրենց տներում[4][5]։ Խաղի դդիզայնի ներշնչանքը եկել է լուցկու տուփից[3]։

Բելգիական Le Soir illustré ամսագիրը 1979 թվականին պնդել է, որ ֆրանսիացի գյուտարար Լյուսիեն Ռոզենգարտը (1881–1976) 1930-ականներին մտածել է սեղանի ֆուտբոլի խաղ, երբ ձմռան ցուրտ ամիսներին իր թոռներին զվարճացնելու միջոց էր փնտրում։ Նա ֆուտբոլի փոխարեն խաղն անվանել է «մանկական ոտք»[6][7]։

Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ գալիսիացի գյուտարար Ալեխանդրո Ֆինիստերեն 1937 թվականին Մադրիդում արտոնագրել է սեղանի ֆուտբոլի գյուտի իր տարբերակը, որը ֆուտբոլին է անվանել։ Խաղի իր տարբերակը ժամանակակից սեղանի ֆուտբոլում օգտագործվող տարբերակն է[8]։

Լոուրենս Պատերսոնի ջանքերով 1950-ականներին խաղը հասել է Միացյալ Նահանգներ և 1970-ականներին հասել իր ժողովրդականության գագաթնակետին։ ԱՄՆ-ում այն կարելի էր գտնել բարերում և լողավազանների սրահներում, ամենուր երկրի ողջ տարածքում[3]

2002 թվականին Ֆրանսիայում՝ խաղը խթանելու առաքելությամբ, ստեղծվեց Սեղանի ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ITSF)։ ITSF-ը հանդես է գալիս որպես կազմակերպող սպորտային մարմին, որը կարգավորում է միջազգային մրցումները Միջազգային օլիմպիական կոմիտեի և Սպորտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր ասոցիացիայի հետ[3]։

Խաղի նկարագրություն խմբագրել

 
Բազմաթիվ խաղացողների համար նախատեսված ֆուտբոլի սեղան

Խաղում գնդակը հակառակորդի դարպասը խփելու համար ը ներառում է պտտվող ձողերի վրա տեղադրված ֆիգուրներ։ Սեղանի ֆուտբոլի սեղանները կարող են տարբեր լինել չափերով, բայց սովորական սեղանի երկարությունը մոտ 120 սանտիմետր է, իսկ լայնությունը 61 սանտիմետր է։ Խաղում օգտագործվում են տարբեր չափերի և քաշի, պլաստիկից կամ խցանից գնդակներ։ Չափերը տատանվում են 31,75 մմ-ից մինչև 35 մմ, ITSF-ի ստանդարտներով չափսը 36-ից 38 մմ է[9][10], իսկ քաշը մոտավորապես 24-25 գրամ է[11]։ Սեղանը սովորաբար պարունակում է «ֆուտբոլիստների» ութ շարք, որոնք հորիզոնական մետաղական ձողերի վրա տեղադրված պլաստմասից, մետաղից, փայտից կամ երբեմն ածխածնային մանրաթելից պատրաստված ֆիգուրներ են։ Մեկ կամ երկու մարդ խաղացողներից բաղկացած յուրաքանչյուր թիմ վերահսկում է չորս շարք ֆիգուրներ՝ մեկական շարք՝ դարպասապահի, պաշտպանների, կիսապաշտպանության և հարձակվողների համար։ Ֆիգուրները կառավարելու համար խաղացողները շարժում և պտտում են ձողերը՝ օգտագործելով դրանք գնդակը պահելու, փոխանցելու կամ «խփելու» համար։ Խաղերը սկսվում են, երբ գնդակը մատուցվում է սեղանի կողքին գտնվող անցքից կամ պարզապես ձեռքով տեղադրվում է սեղանի կենտրոնում գտնվող «ֆուտբոլիստի» մոտ։ Որոշելու համար, թե որ խաղացողը կամ թիմն է առաջինը սկսելու խաղը՝ օգտագործում են մետաղադրամ։ Եթե դա առաջին խաղը չէ, կամ եթե գնդակը դուրս է գալիս խաղից, կամ եթե գնդակը հանկարծակի կանգ է առնում, ապա վերջին գոլը խփած թիմը պետք է մատուցի գնդակը։ Երբ գնդակը հեռանում է սեղանից կամ կանգնում է ֆիգուրների հասանելիությունից հեռու, ապա համարվում է մեռած գնդակ[12]։ Հայտնի է, որ փորձառու խաղացողները մրցումներում գնդակները տեղափոխում են մինչև 56 կմ/ժ արագությամբ[13]։

Կանոնները արգելում են ձողի ձեռքի ափի օգնությամբ ավելի քան 360 աստիճան պտտելը, միայն հնարկավոր է ձողին ամրացված ֆիգուրով հարվածել գնդակին[11]: Սեղանի ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ITSF) հիմնադրումից ի վեր միջազգային մրցաշարերի մեծ մասում կանոնները ստանդարտացվել են։ Այնուամենայնիվ, 2012 թվականի հունվարից ի վեր ամենամյա աշխարհի առաջնությունը և Աշխարհի գավաթը թույլատրել են երկու լրիվ 360 աստիճան պտույտ[14]։

Հաղթողը որոշվում է, երբ թիմերից մեկը խփում է կանխորոշված քանակությամբ գոլեր, սովորաբար հինգ, տասը կամ տասնմեկ մրցումներում։ Bonzini-ի մրցումների ժամանակ գոլերի թիրախային թիվը յոթն է, և խաղացողները պետք է հաղթեն առնվազն երկու հստակ գնդակի տարբերությամբ։

 
Աշխարհի ամենամեծ սեղանի ֆգուտբոլը, որի «ֆուտբոլիստները» մեկ մետր բարձրություն ունեն։

Հետևյալ դասավորությունը սովորական է ITSF մրցութային աղյուսակների համար[15], չնայած կան էական տատանումներ, մասնավորապես Իսպանիայում և Հարավային Ամերիկայում, որտեղ տարածված է ֆուտբոլինի աղյուսակի մոդելը (կամ տարբերակները)և օգտագործում է այլ կազմաձևեր։ Սեղանի մի կողմում ձախից աջ նայելով, կոնֆիգուրացիան սովորաբար հետևյալն է՝

Շարք 1 Դարպասապահ(ներ) 1 կարմիր(ներ) (երբեմն 3)
Շարք 2 Պաշտպաններ երկու կարմիրներ (երբեմն 3)
Շարք 3 Հակառակորդի հարձակվողներ 3 կապույտեր կամ կարմիրներ (երբեմն 2)
Շարք 4 Կիսապաշտպաններ 5 կարմիրներ (երբեմն 4)
Շարք 5 Հակառակորդ կիսապաշտպաններ 5 կապույտներ կամ սպիտակներ (երբեմն4)
Շարք 6 Հարձակվողներ 3 կարմիրներ (երբեմն 2)
Շարք 7 Հակառակորդի պաշտպաններ 2 կապույտներ կամ սպիտակներ (երբեմն3)
Շարք 8 Հակառակորդի դարպասապահ(ներ) 1 կապույտ(ներ) կամ սպիտակ(ներ) (երբեմն 3)

Սեղանի ֆուտբոլ կարող են խաղալ երկու հոգով (մենախաղ), ինչպես նաև չորս հոգով (զուգախաղ), երբ երկու կողմից երկու հոգուց բաղկացած թիմեր կան։ րկրորդ տարբերակում խաղացողներից մեկը սովորաբար վերահսկում է երկու պաշտպանական շարքերը, իսկ թիմի մյուս անդամն օգտագործում է կիսապաշտպանության և հարձակման շարքերը։ Ոչ պաշտոնական հանդիպումներում յուրաքանչյուր կողմում կարող են խաղալ մինչև երեք կամ չորս խաղացող։

Գնդակը խաղի մեջ մտցնելիս թույլատրվում է պտտել գնդակը։ Գոլը, որը խփվում է միայն գնդակը պտտելով նետելու միջոցով՝ օրինական է։

Մրցումներ խմբագրել

Սեղանի ֆուտբոլ հաճախ խաղում են փաբերում, բարերում, աշխատավայրերում, դպրոցներում և ակումբներում՝ առանց որևէ հաստատված կանոնի՝ զվարճանալու համար։ Սեղանի ֆուտբոլ խաղում են կանոններով մի շարք ազգային կազմակերպությունների կազմակերպած պաշտոնական մրցումներում։

ITSF-ն այժմ կարգավորում է միջազգային միջոցառումները, ներառյալ ամենամյա աշխարհի առաջնությունը և Աշխարհի գավաթը։ Աշխարհի առաջնությունն ի սկզբանե նախատեսված էր ժամանակով համաձայնեցնել ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության հետ, սակայն 2009 թվականի հունվարից այն անցկացվում է ամեն տարի։ ITSF աշխարհի գավաթի և 2013 թվականի աշխարհի առաջնությունում 30 երկրների գրեթե 500 խաղացողներ հավաքվել էին Ֆրանսիայի Նանտ քաղաքում[16]։

Ռոբոտ խաղացողներ խմբագրել

Սեղանի ֆուտբոլ խաղացող ռոբոտներ են ստեղծվել։ Դրանցից մեկը՝ Foosbot-ը, թեև փորձարկվել է փորձառու խաղացողների հետ խաղում, բայց, մի քանի անգամ պարտվել է մարդու[17][18]։ Սեղանի ֆուտբոլի ևս մեկ ռոբոտ մշակվում է Դանիայի տեխնիկական համալսարանի երկու ուսանողների կողմից։ Ռոբոտը օգտագործում է տեսախցիկ, որը տեղադրված է սովորական սեղանի վրա[19]։ Մեկ այլ բոտ մշակվել է Շվեյցարիայի EPFL-ի երկու ուսանողների կողմից[20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «BFA – Table Football». Britfoos.com. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 27-ին.
  2. «Apparatus for playing a game of table football» (205, 991). 1923 թ․ նոյեմբերի 1. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Unknown parameter |country= ignored (օգնություն); Unknown parameter |inventor= ignored (օգնություն); Unknown parameter |status= ignored (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Foosball History». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  4. Derek Workman. «The Murky History of Foosball». Smithsonian Magazine. «The American "foosball" (where a player is called a "fooser") borrowed its name from the German version, "Fußball", from whence it arrived in the United States»
  5. Johnny Rafols (writing as Johnny Lott) (2008 թ․ սեպտեմբեր). The Complete Book Of Foosball. ISBN 9780981471105.
  6. Le Soir illustré. 2471: 26. 1979 թ․ նոյեմբեր. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  7. «History of Foosball: A Brief Lesson On Table Soccer • Foosball Revolution». 2016 թ․ օգոստոսի 29. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
  8. «Alejandro Finisterre». The Guardian. 2007 թ․ փետրվարի 24.
  9. «Table Football Balls - Standard, High Control & Cork Balls». www.mastersofgames.com. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
  10. FoosballTips (Mark) (2019 թ․ հունիսի 13). «What Size Is a Foosball Ball? ⚽ -». www.foosballtips.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
  11. Joseph (2022 թ․ նոյեմբերի 9). «6 Best Foosball Balls Reviewed in Detail (Jan. 2023)». RecRoomPick.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
  12. «Foosball Table Guide». foosballtableguide.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 14-ին.
  13. «Welcome to the official ciCMS: Foosball League Website». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
  14. «ITSF» (PDF). Table-soccer.org. 2007 թ․ հունվարի 15. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 27-ին.
  15. «table-soccer.org». table-soccer.org. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 27-ին.
  16. «Patent abstract». table-soccer.org. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.
  17. «Top Bots excel at wide variety of tasks». University of Akron. 2012 թ․ ապրիլի 25. Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
  18. «TeamFoosbot's channel». YouTube. Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
  19. «Automated foosball table».
  20. «Student projects: from robots playing Foosball to flexible robots – STI — School of Engineering». sti.epfl.ch. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.