Ռոդսի հուշահամալիր

Ռոդսի հուշահամալիր (անգլ.՝ Rhodes Memorial, աֆրիկաանս՝ Rhodes-gedenkteken), Անգլիայում ծնված հարավաֆրիկացի քաղաքական գործիչ Սեսիլ Ջոն Ռոդսին նվիրված հուշահամալիր Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքի Դևիլզ Փիք գագաթում։ Հուշահամալիրը նախագծել է ճարտարապետ Հերբերտ Բեյքերը։ Հուշահամալիրը Սեղանաձև լեռան ազգային պարկի մի մասն է կազմում։

Picto infobox architecture.png
Ռոդսի հուշահամալիր
Cecil Rhodes Memorial Elevated View 2.jpg
'
Կոորդինատներ33°57′08″ հվ. լ. 18°27′32″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՔեյփթաուն
Կառուցվել է1912
Շինության ձևըհուշահամալիր
Կառուցել էՀերբերտ Բեյքեր
Ներկա վիճակըԿանգուն

ՏեղայնքԽմբագրել

Հուշահամալիրի տարածքը 2015 թվականին

Հուշահամալիրը գտնվում է Ռոդսի սիրելի վայրում՝ Դևիլզ Փիք գագաթի ստորին լանջերին։ Ռոդսի անձնական փայտե նստարանը դեռևս գտնվում է հուշահամալիրի ներքևում։ Հյուսիս-արևելքից բացվող հոյակապ տեսարանը նկատելի է Քեյփ-Կահիրե երկաթուղու ճանապարհի սկզբից, Բրիտանական գաղութային Աֆրիկայում Ռոդսի իմպերիալիստական երազանքը։

Ռոդսին էին պատկանում Սեղանաձև լեռան ստորին լանջերը, որոնց մեծ մասը նա տվել է ժողովրդին իր մահից հետո։ Նրա կալվածքի մի մասն օգտագործվել է Քեյփթաունի համալսարանի վերին կամպուսի համար, մի մասն էլ այժմ Կիրստենբոշ ազգային բուսաբանական այգու տարածքում է[1]։

ՃարտարապետությունԽմբագրել

Ճարտարապետ սըր Հերբերտ Բեյքերը ենթադրաբար է մոդելավորել հուշարձանը Սեգեստայում գտնվող հունական տաճարի օրինակով, թեև այն իրականում ավելի մոտ է Պերգամոնի տաճարին։ Այն բաղկացած է 49 հսկայական աստիճաններից (Ռոդսի կյանքի յուրաքանչյուր տարին), որը սկսվում է կիսաշրջանաձև տեռասից և հասնում մինչև սյուներից բաղկացած ուղղանկյուն U-աձև հուշարձան[2]։ Հուշահամալիրը կառուցվել է Սեղանաձև լեռան քեյփյան գրանիտից[3]։

Աստիճանների ներքևի մասում ձիավորի բրոնզե արձանն է՝ Ջորջ Ֆրեդերիկ Ուոթսի կերտած Ֆիզիկական էներգիա արձանը։ Ջոն Մաքալլան Սվոնի կերտած ութ բրոնզե առյուծները նստած են հուշահամալիրի՝ դեպի Ռոդսի կիսանդրին բարձրացող աստիճանների եզրերին (կիսանդրու հեղինակը նույնպես Ջոն Մաքալլան Սվոնն է)[2]։ Հուշարձանի վրա կա մակագրություն. «Ի հիշատակ Սեսիլ Ջոն Ռոդսի հոգու և գործունեության, որը սիրեց և ծառայեց Հարավային Աֆրիկային»։ Ռոդսի կիսանդրու ներքևում փորագրված է Ռեդյարդ Քիփլինգի 1902 թվականի Ռոդսին նվիրված «Հուղարկավորություն» բանաստեղծության վերջին 4 տողերը.

The immense and brooding spirit still
Shall quicken and control.
Living he was the land, and dead,
His soul shall be her soul!

Հուշարձանի կառուցումն ավարտվել և հանրությանը բացվել է 1912 թվականին։ Գաղութային քարտուղար Ալբերտ Գրեյի կողմից առաջարկված հուշարձանը երբեք չի իրագործվել, որը «Ռոդսի» վիթխարի արձան էր, որը կնայեր Քեյփթաուն քաղաքին Լայնս հեդ լեռան գագաթից և նման կլիներ Ռիո դե Ժանեյրոյին նայող Քրիստոսի արձանին[4]։

Հուշահամալիրի շրջակա տարածքԽմբագրել

Հուշահամալիրից ոչ հեռու են գտնվում Քեյփթաունի համալսարանը, Groote Schuur հիվանդանոցը և Mostert's Mill-ը։ Հուշահամալիրի վերևում Քինգս թաղամասն է և Groote Schuur կենդանաբանական այգին, որը նախկինում ստեղծվել է որպես Ռոդսի մասնավոր կենդանաբանական այգի։ Կենդանաբանական այգին փակվել է 1970-ական թվականների վերջին, և այժմ միայն առյուծի քարայրն է մնացել։ Ռոդսի Groote Schuur կալվածքի հարևանությամբ այժմ Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի նստավայրն է։

Ռոդսի արձանը գտնվում է Քեյփթաունի համալսարանի կամպուսում։ Արձանը 2015 թվականի մարտին բողոքի ակցիաների ժամանակ ուշադրության կենտրոնում է եղել և կոչ են արել այն հեռացնել։ Այն այժմ ժամանակավորապես հեռացվել է[5][6][7]։

ՎանդալիզմԽմբագրել

2015 թվականի սեպտեմբերի 18-ին հուշահամալիրում գտնվող Ռոդոսի բրոնզե կիսանդրին վանդալիզմի է ենթարկվել. կտրել են կիսանդրու քիթը և գրաֆիտով գրել են. «Ռոդսը ռասիստ է, գող և մարդասպան»[8]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Table Mountain National Park - People & Conservation»։ SANParks։ Վերցված է 2015-04-09 
  2. 2,0 2,1 «Rhodes Memorial: The History»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-10-ին։ Վերցված է 2014-04-09 
  3. «JA Clift History»։ J.A. Clift - Marble and Granite Contractors։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-14-ին։ Վերցված է 2015-04-09 
  4. «Lions Head Guide» (PDF)։ Gateway Guides։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 14, 2015-ին։ Վերցված է 2015-04-09 
  5. «Fighting words from #RhodesMustFall activists»։ News24։ մարտի 25, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-09-ին։ Վերցված է 2018-08-31 
  6. «Minister says Rhodes must go quietly, after talks»։ News24։ մարտի 25, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-04-ին։ Վերցված է 2018-08-31 
  7. «UCT leadership wants Rhodes statue moved»։ News24։ մարտի 25, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-18-ին։ Վերցված է 2018-08-31 
  8. Cronje, Jan (սեպտեմբերի 20, 2015)։ «Mystery of Rhodes’ missing nose»։ Weekend Argus։ Վերցված է սեպտեմբերի 21, 2015 

Արտաքին հղումներԽմբագրել