Սելինա Ջիա Ջեյթլի (անգլ.՝ Celina Jia Jaitley, նոյեմբերի 24, 1981(1981-11-24), Շիմլա, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի և ֆոտոմոդել, «Միսս Հնդկաստան» մրցույթի հաղթողը և Միսս Տիեզերք 2001-ի չորրորդ վիցե-միսսը։

Սելինա Ջեյթլի
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 24, 1981(1981-11-24) (42 տարեկան)
ԾննդավայրՇիմլա, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
ԿրթությունIndira Gandhi National Open University? և City Montessori School?
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, գեղեցկության մրցույթի մասնակից և կինոդերասանուհի
ԱմուսինPeter Haag?
Կայքcelinajaitlyofficial.com
 Celina Jaitly Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1981 թվականի նոյեմբերի24-ին Քաբուլում՝ Աֆղանստանի մայրաքաղաքում[1][2][3] (այլ տվյալներով՝ Շամիլում՝ Հնդկաստանում[4])։ Նրա հայրը՝ Վ. Կ. Ջեյթլին, փանջաբցի է, բանակի գնդապետ։ Մայրը՝ Միտան՝ աֆղանուհի, կրթությամբ հոգեբան, որպես բուժքույր՝ աշխատել է հնդկական զինված ուժերում։ Սելինան ունի եղբայր, որը ծառայում է հնդկական հատուկ նշանակությամբ զորքերում։ Սելինայի հայրը, քանի որ զինվորական էր, ընտանիքը հաճախ է տեղից տեղ տեղափոխվել, և նա մեծացել է երկրի տարբեր քաղաքներում։ Նա հասցրել է սովորել 13 տարբեր դպրոցներում, սակայն, ի վերջո, ընտանիքը բնակություն է հաստատել Կալկաթայում, որտեղ նա անցկացրել է իր երիտասարդության մեծ մասը և սովորել է քոլեջում։ Մանկությունից Սելինան երազում էր բանակին միանալ որպես բժիշկ կամ օդաչու։ Միայն թե ճակատագիրը այլ կերպ է դասավորվում։ Նա ավարտում է Նոր Դելիի Ինդիրա Գանդիի անվան Ազգային բաց համալսարանի ատևտրի բաժինը և աշխատում է որպես բջջային կապի օպերատոր[5]։

2001 թվականին Սելինան հաղթել է տեղական գեղեցկության մրցույթում։ Հետո նկարները և հարցաթերթիկը ուղարկել է «Միսս Հնդկաստան» գեղեցկության ազգային մրցույթի կազմակերպիչներին, անցել է ընտրական փուլեր և նվաճել «Միսս Հնդկաստան 2001» տիտղոսը։ Ի լրումն «Գեղեցկության թագուհու» կոչման՝ Սելինան «Միսս Տիեզերք» մրցույթում ներկայացրել է իր երկիրը, որտեղ զբաղեցրել է 4-րդ տեղը։ Դրանից հետո նա նկարահանվել է տեսահոլովակներում և գովազդներում։ Հանդիսանում է եգիպտական տուրիստական գործակալության և Diya Diamond Jewellery ոսկերչական ընկերության դեմքը։

2003 թվականին ռեժիսոր Ֆերոզ Խանը նրան դեր է առաջարկել «Անգարա ակումբի սեփականատերը» դրամայում։

2007 թվականին Սելինան ուղևորվում է Նոր Զելանդիա, որտեղ տեղի են ունենում նրա առաջին միջազգային ֆիլմի նկարահանումները («Սերը լեզու չունի»)՝ ռոմանտիկ կատակերգություն հնդկուհու և մայորի հարաբերությունների մասին։ 2008 թվականին նա հայտնվել է «Ուրախ խաբեբաները վերադառնում են» ֆիլմում։ Ֆիլմը, որը դարձել է նրա համար վերջինը այդ պահին «Will You Marry Me?» ֆիլմն է, որտեղ նա խաղացել է մի փոքր դեր։

Անձնական կյանք խմբագրել

Սելինան հանդիպել է Շոն Թիգի հետ, սակայն շուտով նրանք շատ տգեղ բաժանվել են։ 2011 թվականի հունվարին նա հայտարարել էր իր նշանադրության մասին ավստրիացի գործարար, հյուրանոցի սեփականատեր Փիթեր Հաագի հետ։ Հարսանիքը տեղի է ունեցել 2011 թվականի հուլիսի 23-ին Ավստրալիայում։ 2012 թվականին Դուբայում Սելինան ծնում է երկվորյակ տղաներին՝ Ուինսթոնին և Վիրաջային[6]։

2014 թվականին Սելինան որոշում է երգչուհի դառնալ՝ թողարկելով «Welcome» երգը, որը նվիրված էր հոմոֆոբիայի դեմ պայքարին[7][8]։

2017 թվականին նա հայտարարում է, որ կրկին հղի է երկվորյակներով։ Նույն թվականի սեպտեմբերի 10-ին նա լույս աշխարհ է բերում երկու տղաների, որոնց անվանում են Արթուր ու Շամշեր, սակայն սեպտեմբերի 30-ին Շամշերը մահացել է սրտի հետ կապված խնդիրների պատճառով[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «'Accident...' will show another side of me». The Indian Express (անգլերեն). Dec 26 2009. Վերցված է 2014 թ․ մարտի 21-ին.
  2. Профиль Селины Джейтли на сайте The Times of India
  3. Renu Saran Encyclopedia of Bollywood–Film Actresses. — Diamond Pocket Books, 2013. — 285 с.
  4. Узнайте о СиДжей(անգլ.) на официальном сайте
  5. Биография Селины Джейтли на IMDb
  6. «Селина Джейтли стала мамой». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  7. The Welcome
  8. «Celina Jaitly starrer gay rights music video is UN's most watched». Patrika Group. No. 17 July 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին.
  9. «Celina Jaitly welcomes twin boys but one dies due to serious heart conditions». Hindustan Times (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սելինա Ջեյթլի» հոդվածին։