Սեզ սողացող
Սեզ սողացող
Սեզ սողացող
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Հացազգիներ (Poaceae)
Ենթաընտանիք Դաշտավլուկայիններ (Pooideae)
Տրիբա Triticeae
Ցեղ Elymus
Տեսակ Սեզ սողացող (E. repens)
Միջազգային անվանում
Elymus repens

Սեզ սողացող (լատին․՝ Elytrigia repens), ջղախոտազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

Սողացող ճյուղավոր երկար կոճղարմատով (որի հանգույցներից դուրս են գալիս փնջաձև արմատները և միամյա ցողունները), բազմամյա միաշաքիլավոր խոտաբույս է, որի բարձրությունը 60-100 սմ է։ Բազմանում է մեծ արագությամբ և տալիս է շատ սերմեր։ Ծղոտաձև ցողուններն ունեն սնամեջ միջհանգույցային տարածություններ և լայն-գծային հերթադիր տերևներ։ 7-8 ծաղիկներից կազմված երկար հասկում հավաքված են երկու սրածայր հասկիկային թեփուկներով պարզ ծաղիկները։ Պտուղը հատիկ է[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է թփուտներում, այգիներում, ցանքսերում և խոտածածկ լանջերին։ Հանդիպում է Արագածոտնի, Կոտայքի, Արարատի մարզերում, Երևանում։ Լավ անասնակեր է[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են սեզի՝ գարնանը և աշնանը հավաքվող կոճղարմատները, որոնք պարունակում են շաքարներ, ինուլին, կարոտին, վիտամին C, սապոնիններ, լորձային նյութեր, սպիտակուցներ, օրգանական թթուներ, եթերային յուղեր, գլիկոզիդներ և այլն[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեզ սողացող» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեզ սողացող» հոդվածին։