Սեդովի փողոց (Դոնի Ռոստով)
Սեդովի փողոց (ռուս.՝ Улица Седова), փողոց Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի Կիրովի շրջանում։ Անվանվել է ռուս բևեռախույզ, հիդրոգրաֆ Գեորգի Յակովլևիչ Սեդովի (1877-1914) պատվին։ Սկիզբ է առնում Վորոշիլովի պողոտայից և ավարտվում Գրիբոյեդովի նրբանցքի հետ հատումով։ Նախկինում կոչվել է Վերխնեբուլվարնայա փողոց[1]։ Երկարությունը 1,9 կիլոմետր է։
Սեդովի փողոց | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Գտնվում է | Դոնի Ռոստով |
Երկարություն | 1,9 կմ |
Անվանվել է | Գեորգի Սեդով |
Փոստային ինդեքս | 344006, 344022 |
ՆկարագրությունԽմբագրել
Դոնի Ռոստով քաղաքի Սեդովի փողոցը սկսվում է Վորոշիլովի պողոտայից, հատում Սոկոլովի պողոտան, Նիժնեբուլվարնայա փողոցը, Չեխովի պողոտան, Կռիլովի, Ունիվերսիտետսկի նրբանցքները, Բոգատյանովսկի զառիվայր պողոտան, Ժուրավլյովի, Կրեպոստնոյ, Դերժավինի նրբանցքները, Փետրվարի 7-ի փողոցը և ավարտվում Գրիբոյեդովի նրբանցքի հետ հատումով։ Զուգահեռ է Նիժնեբուլվարնայա և Կրասնիխ Զոր փողոցներին։ Երկարությունը 1900 մետր է։ Փողոցում կա համարակալված 157 շինություն։
Սեդովի փողոցի փոստային դասիչներն են՝ 344006, 344022։
Փողոցն անվանվել է ռուս բևեռախույզ, հիդրոգրաֆ Գեորգի Յակովլևիչ Սեդովի (1877-1914) պատվին։ Նա ավարտել է Դոնի Ռոստովի ծովագնացության դասընթացները, ապա՝ Ծովային կորպուսը։ 1902 թվականից կատարել է ջրագրական, աշխարհագրական, քարտեզական աշխատանքներ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում, Կոլիմայի գետաբերանում, Կասպից ծովում, Նոր երկիր և Ֆրանց Յոսիֆի երկիր կղզեխմբերում, ճշտել այդ վայրերի քարտեզները, հատկապես Նոր երկրի ափագիծը։ Ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ եղել է ականակրի հրամանատար։ 1914 թվականին սահնակներով ուղևորվել է դեպի Հյուսիսային բևեռ և Ռուդոլֆի կղզուն չհասած մահացել է[2]։
Դոնի Ռոստովի Սեդովի և Նիժնեբուլվարնայա փողոցների միջև գտնվող պուրակում տեղադրված է Գեորգի Սեդովի հուշարձանը[3]։ Սեդովի փողոց, 8 հասցեով գործում է Ջրային տրանսպորտի ինստիտուտը, որը կոչվում է Գ. Յ. Սեդովի անունով[4]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Здание Ростовского морского колледжа»
- ↑ «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 10, էջեր 264»
- ↑ «Памятник Седову Г.Я.»։ Վերցված է 2019 Մայիս 8
- ↑ «Институт водного транспорта имени Г.Я. Седова – филиал ФГБОУ ВО «Государственный морской университет имени адмирала Ф.Ф. Ушакова».»։ Վերցված է 2019 Մայիս 8