Գրիբոյեդովի նրբանցք (Դոնի Ռոստով)

փողոց Դոնի Ռոստովում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիբոյեդովի նրբանցք (այլ կիրառումներ)

Գրիբոյեդովի նրբանցք (ռուս.՝ Грибоедовский переулок), փողոց Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի Կիրովի շրջանում։ Անվանվել է ռուս դրամատուրգ, բանաստեղծ, դիվանագետ Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբոյեդովի (1795-1829) պատվին։ Սկիզբ է առնում Նիժնեբուլվարնայա փողոցից և ավարտվում Սոցիալիստիչեսկայա փողոցի հետ հատումով։ Երկարությունը 520 մետր է։

Գրիբոյեդովի նրբանցք
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Գտնվում էԴոնի Ռոստով
Երկարություն520 մետր
Անվանվել էԱլեքսանդր Գրիբոյեդով
Փոստային ինդեքս344019, 344022

ՆկարագրությունԽմբագրել

Դոնի Ռոստով քաղաքի Գրիբոյեդովի նրբանցքը սկսվում է Նիժնեբուլվարնայա փողոցից, հատում Սեդովի, Կրասնիխ Զոր, Օչակովի, Օռլովի, Ստանիսլավսկու, Լոմոնոսովի, Գոգոլի փողոցները և ավարտվում Սոցիալիստիչեսկայա փողոցի հետ հատումով։ Զուգահեռ է Տեատրալնի պողոտային և Փետրվարի 7-ի փողոցին։ Երկարությունը 520 մետր է։ Փողոցում կա համարակալված 30 շինություն։

Գրիբոյեդովի նրբանցքի փոստային դասիչներն են՝ 344019, 344022։

Նրբանցքն անվանվել է ռուս դրամատուրգ, բանաստեղծ, դիվանագետ, «Խելքից պատուհաս» կատակերգության հեղինակ Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբոյեդովի (1795-1829) պատվին։ «Խելքից պատուհաս» չափածո կատակերգությունը ռուսական թատերգության ու պոեզիայի գագաթներից է համարվում։ Գրված լինելով աֆորիստիկ ոճով՝ ժողովրդականացված տասնյակ մեջբերումների տեսքով այն տարածվել է երկրով մեկ։ «Խելքից պատուհաս» կատակերգությունն առաջին անգամ բեմադրվել է Երևանում՝ քաղաքը պարսիկներից 1828 թվականին ազատագրած ռուսական զորքի սպաների ուժերով[1]։ 1829 թվականի հունվարի 30-ին Գրիբոյեդովը, դեսպանատան 37 այլ աշխատակիցների հետ, մոլեռանդ մուսուլմանների խառնամբոխի ձեռքով գազնաբար սպանվել է Թեհրանում[2][3]։

ԾանոթագրություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել