Չեխովի պողոտա (Դոնի Ռոստով)

փողոց Դոնի Ռոստովում

Չեխովի պողոտա (ռուս.՝ Проспект Чехова), պողոտա Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի Կիրովի շրջանում։

Չեխովի պողոտա
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԴոնի Ռոստով

Պատմություն խմբագրել

Մինչև 1917 թվականը Չեխովի պողոտան կոչվել է Փոքր պողոտա[1]։ 1912 թվականին Չեխովի անունով Դոնի Ռոստովում կոչվել է այն նրբանցքը, որն այժմ նույնպես կոչվում է Փոքր և գտնվում է Մեծ պողոտայից մինչև Կազանսկի նրբանցք (այժմ`Վորոշիլովի պողոտա և Գազետնի նրբանցք), վերջինի երկարությունն ընդամենը մեկ թաղամաս է։

Չեխովի պողոտան հայտնվել է 19-րդ դարի երկրորդ կեսին, Սուրբ Դիմիտրի Ռոստովցու ամրոցի լուծարումից զգալիորեն հետո։ Այստեղով, համաձայն քարտեզների, նախկինում անցել է ամրոցի արևմտյան սահմանը։ Նախահեղափոխական հատակագծում պողոտան ձգվում է Դոնից մինչև Սկոբելևի (այժմ` Կրասնոարմեյսկայա) փողոց, ապա, այն ժամանակ գոյություն ունեցած խոտաշուկայով ամայի տարածության միջով, մինչև Գիմնազիչեսկայա (այժմ` Վոլոս քաղաքի փողոց), դրանից հետո գերեզմանոց էր, որի հետևում` ձիարշավարան։ Ըստ կառուցապատման` սա սովորական քաղաքային փողոց է։ Բնակիչների տներում բնակարաններ էին վարձակալում բժիշկները, մասնավոր փաստաբանները, տեխնիկները։ Շուտով պողոտայում եռահարկ մեծ առանձնատուն կառուցեց գիլդիայի վաճառական Տոկարևը։ Նրա ամբողջ տունը հանձնվում էր բժիշկներին։

Խորհրդային տարիներին պողոտան վերանվանվեց։ Երկար տարիներ այն կոչվում էր Օսոավիախիմի պողոտա, իսկ Հայրենական մեծ պատերազմից հետո կոչվեց մեծանուն գրող Անտոն Պավլովիչ Չեխովի անունով։ Գրողի 150-ամյակի առթիվ Չեխովի պողոտայի և Պուշկինի փողոցի անկյունում հայտնվեց Չեխովի` ռոստովցի քանդակագործ Անատոլի Սկնարինի հեղինակած հուշարձանը։ Այդպես ձևավորվեց «ռուս գրականության եռանկյունը». Պուշկինի հուշարձանը և Չեխովի հուշարձանը Պուշկինի բուլվարում, Լերմոնտովի հուշարձանը Վորոշիլովի պողոտայում։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Вера Волошинова. Ростов-на-Дону: проспект Чехова // газета «Молот». — 30.03.2012. №№ 41-42 — с. 6.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել