Դերժավինի նրբանցք (Դոնի Ռոստով)
Դերժավինի նրբանցք (ռուս.՝ Державинский переулок), փողոց Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի Կիրովի շրջանում։ Անվանվել է ռուս բանաստեղծ, պետական գործիչ Գավրիլ Ռոմանովիչ Դերժավինի (1743-1816) պատվին։ Սկիզբ է առնում Բերեգովայա փողոցից և ավարտվում Սոցիալիստիչեսկայա փողոցի հետ հատումով։ Երկարությունը 660 մետր է։
Դերժավինի նրբանցք | |
---|---|
Երկիր | ![]() |
Գտնվում է | Դոնի Ռոստով |
Երկարություն | 660 մետր |
Անվանվել է | Գավրիլ Դերժավին |
Փոստային ինդեքս | 344022 |
ՆկարագրությունԽմբագրել
Դոնի Ռոստով քաղաքի Դերժավինի նրբանցքը սկսվում է Բերեգովայա փողոցից, հատում Նիժնեբուլվարնայա, Սեդովի, Կրասնիխ Զոր, Օչակովի, Ստանիսլավսկու, Լոմոնոսովի, Գոգոլի փողոցները և ավարտվում Սոցիալիստիչեսկայա փողոցի հետ հատումով։ Զուգահեռ է Նախիջևանի նրբանցքին և Փետրվարի 7-ի փողոցին։ Երկարությունը 660 մետր է։ Փողոցում կա համարակալված 48 շինություն։
Դերժավինի նրբանցքի փոստային դասիչն է՝ 344022։
Նրբանցքն անվանվել է Լուսավորության դարաշրջանի ռուս բանաստեղծ, պետական գործիչ, սենատոր, իսկական գաղտնի խորհրդական Գավրիլ Ռոմանովիչ Դերժավինի (1743-1816) պատվին։ Եկատերինա II կայսրուհին նրան նշանակել է Օլոնեցկի և Տամբովի նահանգապետ, կայսրուհու գրասենյակի քարտուղար, սենատոր, ապա՝ արդարադատության նախարար։ Իր ստեղծագործություններում Դերժավինը միաձուլել է ներբողի և երգիծանքի տարրերը, հաղթահարել կլասիցիզմի պոետիկան, նպաստել ռուսական պոեզիայի զարգացմանը։ Դերժավինի ստեղծագործություններից են «Ներբող իշխան Մեշչերսկու մահվան առթիվ», «Ներբող Ֆելիցային», «Աստված», «Իշխողներին և դատավորներին» և այլն[1]։