Ռոստովի ծովագնացական դասընթացների շենք
Ռոստովի ծովագնացական դասընթացների շենք (ռուս.՝ Здание ростовских мореходных классов), շենք Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որը Ռոստովի ծովագնացական դասընթացների համար 1896 թվականին կառուցել է ճարտարապետ Վլադիմիր Շկիտկոն[1]։ Գտնվում է ք. Դոնի Ռոստով, Սեդովի փող., 8/2, լիտեր B հասցեով[2]։ Ներկայում շենքում գործում է Գ. Յ. Սեդովի անվան ջրային տրանսպորտի ինստիտուտը։ Ռոստովի ծովագնացական դասընթացների շենքն ունի տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ[2]։
![]() | |
Տեսակ | շենք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Դոնի Ռոստով |
Հիմնադրված է | 1896 |
Ժառանգության կարգավիճակ | regional cultural heritage site in Russia? |
![]() | |
![]() | |
ՊատմությունԽմբագրել
Ծովագնացական դասընթացները Դոնի Ռոստով քաղաքում բացվել են 1876 թվականին Դոնի երկրամասի հասարակության նախաձեռնությամբ։ Սկզբնապես նրանք գործում էին վարձակալած տարածքում։ Վերխնեբուլվարնայա փողոցում (այժմ՝ Սեդովի փողոց) սեփական շենքը կառուցվել է 1896 թվականին այն բանից հետո, երբ դասընթացներին շնորհվեց 3-րդ կարգ[3]։ Շինության նախագծի հեղինակն էր ռոստովցի ճարտարապետ Վլադիմիր Կարպովիչ Շկիտկոն[1]։ 1914 թվականին մոտակայքում կառուցվեց ռազմածովային դպրոցի նոր շենքը[3]։
1950 թվականին Ռոստովի ծովագնացական դասընթացների շենքի ճակատին փակցվեց հուշատախտակ հետևյալ տեքստով. «Այս շենքում 1895-1899 թվականներին սովորել է բևեռախույզ Գ. Յ. Սեդովը (1877-1914)»[1]։ Ռոստովի մարզի վարչակազմի ղեկավարի 1998 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 411 հրամանով Ռոստովի ծովագնացական դասընթացների շենքը վերցվել է պետական պաշտպանության տակ որպես տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[2]։
ՃարտարապետությունԽմբագրել
Երկհարկանի աղյուսե շենքի ճակատը նայում է Սեդովի փողոցին։ Համաչափ ճակատի ճարտարապետական-գեղարվեստական հորինվածքը ձևավորվում են երեք ելուստավորումները՝ շենքի ողջ բարձրությամբ ձգվող թիակներով։ Առաջին հարկը կոպտատաշ քարից է։ Առաջին հարկի լուսամուտատեղերը զարդարված են մեծ կողպեքներով և պատուհանագոգային ներդիրներով։ Գլխավոր մուտքն ընդգծվում է երկսյուն նախամուտքով։ Երկրորդ հարկում թիակները զարդարված են կոպտատաշվածքով։ Լուսամուտատեղերի կամարաղեղները նույնպես կոպտատաշված են[1]։ Սկզբնապես շենքի կենտրոնական մասում եղել է աշտարակ (այժմ կորսվել է)։ Շենքն ունի պլանավորման միջանցքային համակարգ՝ սենյակների երկկողմանի տեղադրմամբ[1]։
Տե՛ս նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Шулепова Э. А. Материалы свода памятников истории и культуры РСФСР. Ростовская область.. — М.: Изд-во НИИ культуры, 1990. — С. 21—22.
- ↑ 2,0 2,1 2,2 «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)»։ Официальный портал Правительства Ростовской области։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-14-ին։ Վերցված է 2013-08-28
- ↑ 3,0 3,1 «Здание Ростовского морского колледжа»։ voopiik-don.ru։ Վերցված է 2013-09-08