Սեգու
Սեգու (ֆր.՝ Ségou), քաղաք, որը գտնվում է Հարավային Մալիի կենտրոնում, Բամակոյից 235 կմ հյուսիս-արևելք՝ Նիգեր գետի վրա, Սեգուի շրջան։ Հիմնադրվել է 1620 թվականին բոզո վերաբնակիչների կողմից։ Այժմ քաղաքը բնակչության թվով երրորդն է Մալիում, որը կազմում է մոտ 100 հազար մարդ։
Բնակավայր | ||
---|---|---|
Սեգու | ||
ֆր.՝ Ségou | ||
Երկիր | Մալի | |
Համայնք | Ségou Region? | |
Հիմնադրված է | 1620 թ. | |
Մակերես | 37 կմ² | |
ԲԾՄ | 274 մետր | |
Բնակչություն | 133 501 մարդ[1] | |
Ժամային գոտի | UTC+0 | |
| ||
Նախկինում Բամբարայի կայսրության մայրաքաղաքն էր, այժմ Սեգուն Մալիի ամենամեծ վարչական շրջաններից մեկի մայրաքաղաքն է։ Այն նաև հայտնի է որպես Բալանզան՝ տեղական ծառի անունով (Faidherbia albida, Ակացիա սպիտակավուն)։
Սեգուն ենթարկվել է բազմաթիվ նվաճումների և կառավարիչների փոփոխության, բայց միշտ մնացել է առևտրի կենտրոն այլ քաղաքների համար, որտեղ միշտ հնարավոր էր գնել կամ վաճառել հացահատիկ և անասուն։
Պատմություն
խմբագրելՔաղաքի ծաղկման շրջանը սկսվում է 1712 թվականին, երբ Բիտոն Մամար Կուլիբալին հիմնում է Սեգուի կայսրությունը և դառնում դրա կայսրը։ 1796 թվականին առաջին եվրոպացին՝ Մունգո Պարկը, այցելեց Սեգու[2]։ Կայսրությունը հետզհետե անկում ապրեց և գրավվեց Էլ Հադջ Ումար Թալլի Տուկուլյոր կայսրության կողմից 1861 թվականին[3], այնուհետև՝ Ֆրանսիական բանակի գնդապետ Լուի Արշինարի կողմից 1890 թվականին[4]։
Ծագում
խմբագրելՈմանք պնդում են, որ Սեգու-Կորո անունը գալիս է «Sikoro»-ից, ինչը նշանակում է շի ծառի պտուղներ։ Ոմանք պնդում են, որ գյուղը կոչվել է հիմնադիրի՝ Մուրաբիթ Սեյկուի, անունով, բայց մեծամասնությունը այն կարծիքին են, որ Սեգուն հիմնադրվել է բոզե ժողովրդի ձկնորսների կողմից, ովքեր կառուցել են իրենց գյուղերը Նիգերի երկայնքով։
11-րդ դարում Գանայի կայսրությունից փախած սոնինկե ժողովուրդները զանգվածաբար գաղթել են այս վայրեր։ Ենթադրվում է, որ Կուլիբալի դինաստիայի հիմնադիր Կալադիյան Կուլիբալին հրամայել է այստեղ հիմնել բնակավայր։ Հետագայում Դիարայի դինաստիան Բամբարա կայսրության մայրաքաղաքը տեղափոխեց Սեգու։
Կլիմա
խմբագրելՍեգուի շրջանը բնութագրվում է կիսաչորային կլիմայով, որտեղ ոռոգման համար օգտագործվում են երկու ջրային ուղիներ՝ Նիգերը և Բանին։ Կան երկու հիմնական եղանակային սեզոններ՝ անձրևների սեզոն և չոր սեզոն։ Առաջինը սկսվում է հունիսին և տևում է մոտ չորս ամիս՝ մինչև սեպտեմբեր։ Երկրորդ սեզոնը բաղկացած է տաք և սառը ժամանակներից։ Տարեկան միջին տեղումների քանակը կազմում է մոտ 513 մմ։
Սեգու, Մալի (1961–1990)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 31.9 (89.4) |
35.2 (95.4) |
37.8 (100) |
39.3 (102.7) |
39.2 (102.6) |
36.3 (97.3) |
32.6 (90.7) |
31.1 (88) |
32.3 (90.1) |
35.3 (95.5) |
35.2 (95.4) |
32.0 (89.6) |
34.8 (94.6) |
Միջին օրական °C (°F) | 24.2 (75.6) |
27.0 (80.6) |
29.7 (85.5) |
31.7 (89.1) |
32.4 (90.3) |
30.4 (86.7) |
27.7 (81.9) |
26.5 (79.7) |
27.0 (80.6) |
28.2 (82.8) |
26.8 (80.2) |
24.3 (75.7) |
28.0 (82.4) |
Միջին ցածր °C (°F) | 16.4 (61.5) |
19.3 (66.7) |
22.3 (72.1) |
25.2 (77.4) |
26.5 (79.7) |
24.9 (76.8) |
23.1 (73.6) |
22.5 (72.5) |
22.4 (72.3) |
22.2 (72) |
19.5 (67.1) |
16.9 (62.4) |
21.8 (71.2) |
Տեղումներ մմ (դյույմ) | 0.3 (0.012) |
0.1 (0.004) |
2.7 (0.106) |
11.9 (0.469) |
32.9 (1.295) |
71.9 (2.831) |
160.7 (6.327) |
210.2 (8.276) |
116.1 (4.571) |
25.7 (1.012) |
1.4 (0.055) |
1.0 (0.039) |
634.9 (24.996) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 0.2 | 0.1 | 0.4 | 2.0 | 4.9 | 8.6 | 14.1 | 17.1 | 11.2 | 3.3 | 0.2 | 0.1 | 62.2 |
Միջին ամսական արևային ժամ | 281.2 | 256.1 | 275.1 | 253.1 | 264.4 | 253.9 | 248.7 | 231.0 | 241.5 | 272.4 | 264.8 | 271.7 | 3113,9 |
աղբյուր: NOAA[5] |
Ժողովրդագրություն
խմբագրելՇրջանի բնակչությունը 2009 թվականին կազմել է 2 338 349 մարդ։ Գյուղական բնակչությունը քոչվոր է կամ նստակյաց և բաղկացած է բազմաթիվ էթնիկ խմբերից՝ բամբարա, բոզո, պուլ, սոնինկե, մանդինկա, տուկոլյեր։ Ամենամեծ էթնիկ խումբը բամբարներն են, որոնք հիմնականում զբաղվում են հողագործությամբ։ Երկրորդ ամենամեծ ժողովուրը՝ բոզեն, որպես կանոն, բնակություն է հաստատում Նիգերի ափերին և զբաղվում ձկնորսությամբ։ Նրանք նաև զբաղվում են մարդկանց և ապրանքների ջրային տրանսպորտով, քանի որ գիտեն Նիգերի բոլոր ծանծաղուտներն ու սեզոնային ջրհեղեղները։ Մնացած ազգություններն այնքան էլ շատ չեն և հիմնականում առևտրով ու ճանապարհորդությամբ են զբաղվում՝ պահպանելով իրենց նախնիների
Տնտեսություն
խմբագրելՍեգուի հիմնական տնտեսական գործունեությունը գյուղատնտեսությունն է, անասնապահությունը և ձկնորսությունը։ Ամբողջ արտադրությունը հիմնականում ուղղված է տեղի բնակչությանը։ Խոշոր վերամշակմամբ զբաղվում են երեք գործարաններ՝ COMATEX, CMDT և SUKALA:
Արվեստ և մշակույթ
խմբագրելԲամբարներն իրենց գիտելիքները բանավոր էին փոխանցում միմյանց, ուստի նրանց մշակութային ժառանգության մեծ մասը մեզ անհայտ է։ Առկա մշակութային պատկերները ներառում են ավանդական երաժշտական գործիքներ, նուրբ գրիոտ բարդեր, բանահյուսական համույթներ, դիմակներ և տիկնիկներ։
Նրանց կրոնական համոզմունքները բավականին երկիմաստ են։ Բամբարաները ոգեպաշտ են, բայց միևնույն ժամանակ ունեն ֆետիշիզմ մշակութային սովորույթների, տոտեմների և մոնիզմի նկատմամբ։ Սեգուի ամենահայտնի արհեստներն են՝ խեցեղենը, ջուլհակությունը (վերմակներ, թիկնոցներ և գորգեր), բոգոլանագործությունը, ինչպես նաև նկարչությունն ու քանդակագործությունը։ Սեգուն համարվում է նաև Մալիի խեցեգործության արդյունաբերության կենտրոնը։
Սեգուում լայնորեն տարածված է երկու ճարտարապետական ոճ՝ ֆրանսիական գաղութային և ավանդական՝ սուդանական և նեոսուդանական։ Հասարակական շենքերը և կարևոր բնակավայրերը զարդարված են սուդանական ոճով։ Այս ոճով կառուցված են նաև հուշարձաններ և մեծ մզկիթը։ Նախկինում շինարարության համար օգտագործված նյութերը շատ ցածր որակի էին, իսկ այժմ դրանք պետք է վերականգնվեն, որպեսզի իրենց նախնիների ժառանգությունը չկորչի։ Գլխավոր տեսարժան վայրը քաղաքի կենտրոնում գտնվող ջրային աշտարակն է։
Երկրպագության վայրեր
խմբագրելԱղոթատեղիները հիմնականում մուսուլմանական մզկիթներն են[6]։ Կան նաև քրիստոնեական եկեղեցիներ և տաճարներ՝ Սեգուի հռոմեական կաթոլիկ եկեղեցի (Catholic Church), Մալիի Ավետարանական քրիստոնեական եկեղեցի (Alliance World Fellowship)։
Քույր քաղաքներ
խմբագրելՊատկերասրահ
խմբագրել-
Սեգույի շուկան Նիգերի ափին
-
Բիտոն Մամարի Կուլիբալի դամբարանը
-
Բամբակի վերամշակում CMDT գործարանում
-
Ամադու պալատ (1872)
-
Քաղաքի բանվորները
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.citypopulation.de/php/mali-admin.php?adm2id=4101
- ↑ Park, 1799, էջ 195
- ↑ Triaud, 1997, էջ 122
- ↑ Kanya-Forstner, 2009, էջ 181
- ↑ «Segou Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ J. Gordon Melton, Martin Baumann, ‘‘Religions of the World: A Comprehensive Encyclopedia of Beliefs and Practices’’, ABC-CLIO, USA, 2010, p. 1793
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեգու» հոդվածին։ |