Սացիվի (վրաց.՝ საცივი, «սառը ուտեստ»), սոուս, որը բնորոշ է վրացական խոհանոցին։ Այս սոուսը համարվում է պատրաստի ուտեստ և մեծ կիրառություն ունի Վրաստանում, Աբխազիայում, Հարավային Օսիայում, Թուրքիայում և Ադրբեջանում։ Այս սոուսի մեջ առկա միսը կարելի է փոխել ըստ նախասիրությունների։ Սովորաբար ընդունված է սոուսում օգտագործել հավի միս։

Սացիվի
Սացիվիի բաղադրիչները
Ենթատեսակսննդային մածուկ և սոուս
Առաջացման երկիր Վրաստան
Հիմնականընկույզ
 Satsivi Վիքիպահեստում

Սոուսի տարբերակիչ առանձնահատկություններից մեկը նրա մեջ մանր կտրատված ընկույզն է։ Սոուսի մեջ առկա են նաև տարբեր տեսակի համեմունքներ և դեղաբույսեր, ինչպիսիք են՝ դարչինը, իմերեթի զադրան, սխտորը, պղպեղ և ըստ ճաշակի կարելի է ավելացնել նաև քացախի, կիտրոնի կամ նռան հյութ[1]։ Վրաստանի որոշ բնակավայրերում սոուսի պատրաստման մեջ օգտագործում են նաև ալյուր, պնդությունը ապահովելու համար։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Сациви по-грузински» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել