Ռշտունիք

Մեծ Հայքի Վասպուրական նահանգի գավառ
(Վերահղված է Ռշտունիք գավառից)

Ռշտունիք, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում[1]։

Աշխարհագրություն խմբագրել

Տարածվում էր Վանա լճի հարավային առափնյա շրջանում, նրա մեջ էին մտնում նաև Աղթամար ու Առտեր կղզիները։

Պատմություն խմբագրել

Ենթադրվում է, որ Ռշտունիք անունը Ուրարտու (Ուրաշտու) անվան հայկական ձևերից մեկն է։ Մինչև 8-րդ դարը պատկանում էր Ռշտունի նախարարական տներին, իսկ 9-րդ դարում անցնում է Արծրունիներին։ Ռշտունիքի պատմական վայրերից ուշադրության են արժանի Ոստան ավանը, Նարեկա վանքը, Աղթամարը, Մանակերտ բերդը։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.