Սարկոսոմա գնդաձև
Սարկոսոմա գնդաձև
Սարկոսոմա գնդաձև
Դասակարգում
Թագավորություն  Սնկեր (Fungi)
Տիպ/Բաժին Պայուսակավոր սնկեր (Ascomycota)
Ենթատիպ Pezizomycotina
Դաս Pezizomycetes
Կարգ Pezizales
Ընտանիք Sarcosomataceae
Ցեղ Sarcosoma
Տեսակ Սարկոսոմա գնդաձև (S. globosum)
Միջազգային անվանում
Sarcosoma globosum
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Սարկոսոմա գնդաձև (լատին․՝ Sarcosoma globosum), Sarcosomataceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Պսամոտրոֆ սունկ է, որի 3-12 սմ տրամագծով պտղամարմինը թարմ վիճակում գնդաձև է, թասաձև և բարակ եզրերով, մակերեսը մուգ գորշագույն է, փայլուն և թեթևակի կնճռոտված։ Հիմենիումը սև գորշավուն է։ Խոնավ վիճակում պտղամարմինն անգույն է, ջրջրոտված և դոնդողանման պարունակությամբ։ Երբեմն քաշը հասնում է մի քանի հարյուր գրամի։ Չորանալուց հետո ստանում է տափակ տեսք։ Անգույն և էլիպսաձև սպորները 20-28 × 7-10 մկմ են[1]։

Տարածվածություն խմբագրել

Ընդհանուր արեալն ընդգրկում է Եվրոպան, Հյուսիսային Ամերիկան և Հարավային Կովկասը (Վրաստան, Հայաստան)։ Հայաստանում հայտնաբերված է Սևանի ֆլորիստիկական շրջանում («Սևան» ազգային պարկ)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Հայաստանում հազվադեպ, եզակի առանձնյակներով հանդիպում է ավազոտ հողերի վրա, հունիս ամսին, 1850-2000 մ բարձրությունների վրա, ինչպես նաև արոսենու տակ, լայնատերև անտառներում, ավազուտներում և կիսաանապատներում[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայաստանում պահպանվում է «Սևան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում։ Ընդգրկված է մակրոմիցետների ցուցակի մեջ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարկոսոմա գնդաձև» հոդվածին։