Բացել գլխավոր ցանկը

Ագաթ, միներալ, նուրբ շերտավոր քվարցի տեսակ։ Լինում է տարբեր գույների և երանգների զուգահեռ նուրբ գծաշերտերով, նախշերով ու ցանցով, գետաքարերի, խողովակաձև մարմինների երակների ձևով։ Կարծրությունը միներոլոգիական սանդղակով 6–6, 5 է։ Առաջանում է հրաբխային ապարներում՝ ջրաջերմային սիլիկաթթվային լուծույթների նստեցմամբ։ Կիսաթանկարժեք քար է, օգտագործվում է տեխնիկայում և ակնագործության մեջ։

Ագաթ
Agate.JPG
Ընդհանուր
Բանաձև
(կրկնվող միավորը)
SiO₂
Շերտի գույնսպիտակ
ԵնթակատեգորիաՔվարց և թանկարժեք քար
Agate banded 750pix.jpg

Հայաստանում հայտնի է Սարիգյուղի ագաթի հանքավայրը։ Արտաշատ, Կարմիր բլուր, Լճաշեն և այլ հնավայրերից հայտնաբերվել են մ.թ.ա. III–I հազարամյակներին վերագրվող ագաթե զարդեր։

ԱնվանումԽմբագրել

Հին դարերի գիտնականների, հատկապես նշվում է Պլինի Ավագի կարծիքով ագաթ անվանումն առաջացել է Սիցիլիայի Ախատես գետի (հին հուն․՝ Ἀχάτης) անվանումից, այլ աղբյուրներում էլ նշվում է հունական «ἀγαθός» բառից, որ թարգմանաբար նշանակում է լավագույն, բարի, երջանիկ: Շատ հաճախ ագաթը նկարվում է աչքի նման: Հին լեգենդներից մեկի համաձային, դա երկնային սպիտակ արծվի աչքն է, որը սև վիշապի դեմ պայքարելուց հետո ընկել է Երկրի վրա և դարձել է թանկարժեք քար: Այդ ժամանակներից սկսած այս քարը բարի մարդկանց հեռու է պահում չարից, նախանձից: Ագաթն անվանում են նաև Արարիչի Աչք:


 
Մոխրագույն ագաթ, Բրազիլիա, 10 սմ

Ագաթի ծագումըԽմբագրել

Ագաթի ծագման պատմությունը մինչև այժմ էլ հայտնի չէ: Շրջանառվում են տարբեր տեսակետներ, որոնք հիմնականում կապված են բնական նյութերի քիմիական և ֆիզիկական ձևափոխությունների հետ: Հատկապես հետաքրքրական է ագաթի վրայի զոլերի առկայությունը, որոնք տարբեր գիտնականներ տարբեր կերպ են մեկնաբանում՝ դարերի ընթացքում նյութերի ատոմների կամ մոլեկուլների փոխադարձ ներթափանցումների արդյունք (դիֆուզիա), սիլիկահողերի բյուրեղացման արդյունք, կամ էլ քաղկենոքարերի բյուրեղացման արդյունք[1]: Ագաթի հաստությունը կարող է լինել մինչև 1,5 մկմ:

Ֆիզիկո-քիմիական հատկություններԽմբագրել

Կարծրությունը 6,5—7: Լինում է հարթ մակերևույթով, փայլուն կամ անփայլ: Այս քարը դիտարկվում է որպես սիլիկահող, բայց ոչ միատարր, այլ մի քանի տարրերի խառնուրդ: Թափանցիկ չի, եզրերում փոքր-ինչ հստակ է: Ամենից հաճախ հանդիպում են կաթնագույն-սպիտակ գույնի ագաթներ: Սակայն ագաթը լինում է բազմագույն, բայց, եթե սպիտակ զոլերին հաջորդում են դեղին գծեր, կարմիր, դարչնագույն, սև կամ այլ գույներ, ապա այդ ագաթները կարող են ունենալ այլ անուններ:

 
Ագաթ, Չեխիա
 
Ագաթ, տեսականի
 
Ագաթ, Ռուբենս

ՏարատեսակներԽմբագրել

  • Բաստիոնային ագաթ
  • Բրազիլական ագաթ (բարակ կոնցենտրիկ զոլերով)
  • Ակնային ագաթ
  • Երկնագույն ագաթ
  • Սև ագաթ («մոգական ագաթ»)
  • Կանաչավուն ագաթ
  • Փայտանման ագաթ
  • Շերտավոր ագաթ
  • Աստղափայլ ագաթ
  • Երփներանգ ագաթ

ՀայրենիքԽմբագրել

Ագաթի հայրենիք են համարվում շատ երկրներ: Ռուսաստանում ագաթ հանդիպում են հիմնականում Ուրալում, Մագնիտոգորսկում, Մագադանի մարզի Օլա բարձրավանդակում, Չուկոտյան թերակղզում, Մոսկվայի մարզում և այլուր: Ղրիմում հանդիպում է ագաթի գեղեցիկ և անկրկնելի տեսակներ, որոնք դուրս են բերվում Ալմա գետից և Բոդրակից, Կարա Դագից: Ագաթ հանդիպում է նաև Վրաստանի Ախալցխա, Հայաստանի Իջևան, Տաջիկստանի Ադրասման, Բրազիլիայի Մինաս Ժերայս քաղաքներում: Մեծ քանակությամբ ագաթ են արդյունահանում Մոնղոլիայում, Ուրուգվայում, Հնդկաստանում, Գերմանիայում, Ուկրաինայում, Ռաֆալովկայում:

ԳրականությունԽմբագրել

  • Ռիդ Պ. Գեմմոլոգիա. — Մ.: Միր, 2003:
  • Սինկենկես Ջ. Թանկարժեք և կիսաթանկարժեքքարերի մշակման ձեռնարկ— Մ.: Միր, 1989:
  • Ֆերսման Ա. Պատմություններ գույների մասին —Մ.: Գիտություն, 1974:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  


  Ընթերցե՛ք «ագաթ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։