Սարթաջ Ազիզ (անգլ.՝ Sartaj Aziz, փետրվարի 7, 1929(1929-02-07), Mardan, Հյուսիսարևմտյան սահմանային պրովինցիա, Բրիտանական Հնդկաստան - հունվարի 2, 2024(2024-01-02), Իսլամաբադ, Պակիստան), պակիստանցի տնտեսագետ, պետական գործիչ[1], Պակիստանի պլանավորման հանձնաժողովի նախագահի տեղակալ, Արտաքին գործերի նախարար, դաշնային սենատոր, Ազգային անվտանգության խորհրդական[2][3][4]։

Սարթաջ Ազիզ
անգլ.՝ Sartaj Aziz
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 7, 1929(1929-02-07)
ԾննդավայրMardan, Հյուսիսարևմտյան սահմանային պրովինցիա, Բրիտանական Հնդկաստան
Մահացել էհունվարի 2, 2024(2024-01-02) (94 տարեկան)
Մահվան վայրԻսլամաբադ, Պակիստան
Քաղաքացիություն Պակիստան և  Բրիտանական Հնդկաստան
Մայրենի լեզուՈւրդու
Կրոնիսլամ
ԿրթությունIslamia College?, Հարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ, Փանջաբի համալսարան և Հարվարդի համալսարան
Մասնագիտությունդիվանագետ, տնտեսագետ, քաղաքական գործիչ և հակապատերազմային ակտիվիստ
ԱշխատավայրBeaconhouse National University?
Զբաղեցրած պաշտոններSenator?, Finance Minister of Pakistan?, Finance Minister of Pakistan?, Minister of Foreign Affairs? և Minister of Foreign Affairs?
ԿուսակցությունPakistan Muslim League (N)?
 Sartaj Aziz Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սարթաջ Ազիզը ծնվել է 1929 թվականի փետրվարի 7-ին, Բրիտանական Հնդկաստանի Հյուսիսարևմտյան սահմանամերձ նահանգի Մարդան քաղաքում։ Ուսանողական տարիներին եղել է Պակիստանի շարժման ակտիվիստ։ 1949 թվականին ավարտել է Փենջաբի համալսարանը։ 1962 թվականին ուսումը շարունակել է Հարվարդի համալսարանում, որտեղ ստացել է պետական ​​կառավարման (տնտեսական զարգացման) մագիստրոսի կոչում։

1950 թվականից անցել է պետական ​​ծառայության, զբաղեցրել է տարբեր պաշտոններ, 1967 թվականին նշանակվել է տնտեսական պլանավորման հանձնաժողովի քարտուղարի տեղակալ, եղել է երրորդ և չորրորդ հնգամյա պլանների գլխավոր տնտեսագետներից մեկը։

1971-1975 թվականներին աշխատել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության բաժնում, 1971-1975 թվականներին՝ Պարենի համաշխարհային խորհրդում, 1978-1984 թվականներին՝ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամում[5][6][7][8][9]։ Նա մասնակցել է մի շարք միջազգային համաժողովների, ակտիվ մասնակցություն է ունեցել Հյուսիս-Հարավ և Հարավ-Հարավ երկխոսություններին։

1984 թվականին Սարթաջ Ազիզը վերադարձել է Պակիստան և մինչև 1988 թվականը զբաղեցրել պարենի, գյուղատնտեսության և կոոպերատիվների հարցերով պետական ​​նախարարի պաշտոնը։ 1988 և 1993 թվականներին ընտրվել է Պակիստանի Սենատի անդամ։ 1990 թվականի օգոստոսից մինչև 1993 թվականի հունիսը եղել է Պակիստանի ֆինանսների նախարար, 1998-1999 թվականներին՝ արտաքին գործերի նախարար։ Արտաքին գործերի նախարարի պաշտոնում իր պաշտոնավարման ընթացքում Ազիզը ջանքեր գործադրել հարևան Հնդկաստանի հետ երկու երկրների միջև խաղաղության և ներդաշնակության հաստատման համար[10][11]։

2004 թվականին նա նշանակվել է Բիկոնհաուսի ազգային համալսարանի պրոռեկտոր, որտեղ դասավանդել է նաև տնտեսագիտություն.[12][12][13]։ 2009 թվականին լույս է տեսել նրա «Երազների և իրականությունների միջև» գիրքը։ Նա համալսարանում աշխատել է մինչև 2013 թվականը, որից հետո որպես երկրի արտաքին քաղաքականության պատասխանատու խորհրդական միացել է վարչապետ Նավազ Շարիֆի երրորդ վարչակազմին։ 2013-2015 թվականներին Սարթաջ Ազիզը եղել է Պակիստանի Ազգային անվտանգության խորհրդական[14][15]։ Նավազ Շարիֆի վարչապետի պաշտոնից ազատվելուց հետո, նոր վարչապետ Շահիդ Հաքան Աբասին Ազիզին նշանակել է պլանավորման հանձնաժողովի փոխնախագահ։ Իր կարճ պաշտոնավարման ընթացքում նրա նպատակը եղել է բարելավել հանձնաժողովի գործառույթը։ Նա այդ պաշտոնում շարունակել է աշխատել մինչև 2018 թվականի մայիսի 31-ը[16]։

Սարթաջ Ազիզը մահացել է 2024 թվականի հունվարի 2-ին, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում, 94 տարեկան հասակում[17][18]։

Գրքեր խմբագրել

  • Aziz, Sartaj (1999). Agricultural policies for the 1990s. Paris, France: Head of Publication Service, OCD. pp. 1–134. ISBN 92-64-13350-X.
  • Aziz, Sartaj (1990). Privatisation in Pakistan. Paris, France: Organization for Economic Cooperation and Development. ISBN 92-64-15310-1.
  • Aziz, Sartaj (2000). Dil, Anwar Salik (ed.). Hunger, poverty and development: life and work of Sartaj Aziz. Michigan, United States: Intellectual Forum *Publications, at the University of Michigan. p. 592. ISBN 978-969-0-01622-5.
  • Aziz, Sartaj (2009) [2009], Between dreams and realities: some milestones in Pakistan's history (Illustrated ed.), Oxford, United Kingdom: Oxford University Press, 2009, p. 408, ISBN 978-0-19-547718-4

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Former finance minister Sartaj Aziz passes away».
  2. «Ministry of Foreign Affairs – Islamabad, Pakistan». mofa.gov.pk. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
  3. «NCC». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
  4. «Dailytimes | Sartaj unveils FATA reforms package». dailytimes.com.pk. 2016 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
  5. «Ministry of Foreign Affairs – Islamabad, Pakistan». mofa.gov.pk. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  6. «PM appoints Sartaj on key post with minister's status». 2017 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  7. «Pakistan PM appoints Aziz as deputy chairman of planning commission». The Hindu. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  8. «Profile of Adviser to the PM on National Security & Foreign Affairs Mr. Sartaj Aziz». Ministry of Foreign Affairs press statement. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  9. Ali, Shafqat (2017 թ․ օգոստոսի 5). «Duo to run foreign ministry again». The Nation. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  10. «The inside story: How New Delhi charted its diplomatic win in Kargil». Hindustan Times. Վերցված է 2024 թ․ հունվարի 2-ին.
  11. Suneja, Kirtika (2019 թ․ փետրվարի 16). «Pakistan's most-favoured nation status scrapped». The Economic Times.
  12. 12,0 12,1 «Sartaj to join Beaconhouse National University as vice chancellor». Dawn. Վերցված է 2024 թ․ հունվարի 2-ին.
  13. «Sartaj to join Beaconhouse university as vice-chancellor». 2003 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.
  14. «Beaconhouse National University: Shahid Kardar made new vice chancellor – The Express Tribune». 2013 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.
  15. «Sartaj Aziz». Trending Topics in Pakistan. 2012 թ․ մարտի 31. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  16. «Sartaj Aziz's resignation from Planning Commission creates leadership vacuum». Tribune. Վերցված է 2024 թ․ հունվարի 2-ին.
  17. سرتاج عزیز، وزیر خارجه و مشاور امنیت ملی سابق پاکستان درگذشت (fa)
  18. Renowned Economist & Politician Sartaj Aziz Passes Away, Leaving Enduring Legacy

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարթաջ Ազիզ» հոդվածին։