Սարդ-մարդ (խաղ, 2018)
Spider-Man[2][3] (Սարդ-մարդ), համակարգչային խաղ, հիմնված Marvel կոմիքսի հերոսի՝ Սարդ-Մարդու վրա, մշակված Insomniac Games ընկերության կողմից և հրապարակված Sony Interactive Entertainment-ի կողմից[4]։ Խաղը թողարկվել է 2018 թվականի սեպտեմբերի 7-ին[5][6]։
Սարդ-մարդ | |
---|---|
Մշակող | Insomniac Games |
Հրատարակիչ | Sony Interactive Entertainment |
Դիստրիբյուտոր | PlayStation Store և Steam |
Միջերեսի լեզու | ռուսերեն |
Կոմպոզիտոր | Ջոն Պեսանո |
Սերիայի մաս | Spider-Man? |
Հաջորդ | Սարդ-Մարդ. Մայլզ Մորալես և Սարդ-Մարդ 2 |
Վայր | Նյու Յորք շրջան |
Թողարկման թվական | սեպտեմբերի 7, 2018, նոյեմբերի 12, 2020 և օգոստոսի 12, 2022 |
Պլատֆորմներ | PlayStation 4 և PlayStation 5 |
Ժանր | արկածային էքշն և սուպերհերոսական ֆանտաստիկա |
Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ |
PEGI | PEGI 16 |
USK | USK 12 |
ESRB | ESRB T[1] |
CERO | C (15 տարեկան կամ ավելի) |
Կրիչ | Blu-ray Disc և թվային բաշխում |
Կառավարում | DualShock 4, DualSense?, ստեղնաշար և մկնիկ |
🌐 | insomniac.games/game/spider-man-ps4/(անգլ.) |
Marvel's Spider-Man Վիքիպահեստում |
Սյուժե
խմբագրելԽաղի դեպքերը տեղի են ունենում Նյու-Յորքում։ Փիտեր Փարկերը արդեն 23 տարեկան էր, և ըստ սյուժեի նա արդեն 8 տարի է ինչ համարվում է Սարդ-մարդ։ Նա աշխատում է Օտտօ Օկտավիուսաի հետ և նրանք մշակում էին ինտելեկտուալ պրոտեզները։ Օտտոն ֆինանսական լուրջ խնդիրները ուներ, քաբի-որ նրա աշխատանքը վճարվում է քաղաքացիական դրամաշնորհներով։
Խաղի սկզբին գլխավոր հերոսը օգնում է ձեռբակալել Ուիլսոն Ֆիքսին, ով հավաքում էր պատերազմական բանդա։ Քաղաքի քրեակական աշխարհը գրավում են Դևեր անունով չինական ներգաղթյալների խումբը։ Հանցախմբի գործողություններին հետևելու ընթացքում Սարդ-մարդը ծանոթանում է սպա Ջեֆֆերսոնի հետ, ում հետ նա գտնում է հանցախմբի զենքերի պահեստը։ Հանցախմբին հետապնդման և փոխհրաձգության ժամանակ սպան օգնում է Սարդ-մարդուն, որից հետո քաղաքապետի կողմից ստանում է պարգև։ Արարողության ընթացքում տեղի է ունենում ահաբեկչություն, որի հիմնական նպատակը քաղաքապետի վրա մահափորձ կատարելն էր։ Ահաբեկչության ընթացքում մահանում է սպա Ջեֆֆերսոնը, և մեզ ծանոթացնում են իր տղաի՝ Մայլզ Մորալասի հետ։ Պիտերը նրան հանդիպում է թաղման արարոության ժամանակ և հայտնում է իր ցավակցությունները, ինչին Մայլզը շատ կտրուկ է պատասխանում։
Մահափորձը ստիպում է Օզբոնին միջազգային կազմակերպություն «Sable International»-ից վարձել թիկնապահ։ Թիկնապահը հրամայում է Սարդ-մարդուն չխառնվել, և եթե նրան տեսնի ևս մեկ անգամ կգնդակահարի։ Ավելի ուշ Պիտերը պարզում է, որ պանդանա ղեկավարում է բարեգործական կազմակերպության ղեկավար պարոն Լին, ում մոտ աշխատում է հորաքույր Մէյը։ Դևերը հետապնդում են պրոֆեսսորին, ով զբաղվում էր մի նյութի ստեղծմամբ, որ կրում էր «Սատանաի շնչառություն»։ Սրան զուգընթաց Օտտոի լաբարատորիայում նորագույն պրոտեզ սանալու փորձերը հաջող են ընթանում։ Օկտավիսը որոշում է ուղղել իր գործունեությունը մարդու հնարավորությունները ընդլայնելու համար և նա ստեղծում է նոր վերջույլներ։ Առաջին փորձերը Պարկերի հետ հաջող են ընթանում, սակայն նախագծին անհրաժեշտ էին մշակումները։
Սարդ-մարդը Մայլզին փրկում է փողոցայիններից, որից հետո նրան բերում է Պ․ Ի․ Ռ․, որը նա պետք է սովորել ապրել հոր կորստի ցավի հետ։ Պարոն Լին հարձակում է կազմակերպում Օզկորպի աշխատակից բժիշկ Մայքլզի վրա, ով գտնվում էր թիկնապահի պաշտպանության տակ։ Հարձակման ընթացքում դեևերը հարձակվում և գողանում են ուղեկցորդին։ Սարդին հաջողվում է փրկել գիտնականին, սակայն Սատանաի Շնչառությունը գրավում է Պարոն Նեգատիվին։ Այսպիսի գազանության շնորհիվ հանցախումբը փորում էր ահաբեկչություն կազմակերպել քաղաքային կայարանում։ Մէրի Ջեյնը օգնում է Սարդ մարդուն կանգնեցնել ահաբեկչությունը վնասազերծելով ռումբը։ Դրանից հետո հերոսը հայնաբերում է Լիին, ով փորձում էր թաքնվել գնացքում, բայց Պիտերը կարողանում է բռնել նրան և ուղարկել ճաղերի հետևը։
Գեյմփլեյ
խմբագրելSpider-Man, երրորդ դեմքից արկածային խաղ է բաց աշխարհով, որի դեպքերը կատարվում են Նյու-Յորքում։ Խաղացողը պետք է օգտագործի սարդ-մարդու ունակությունները՝ սարդոստայնով թռչելը և տեղաշարժվելը պատերի վրայով, ինչպես նաև խաղում հայտնվել է նոր ունակությունը, որը չի եղել Սարդի մասին պամող ոչ մի խաղում։ Այդպիսի ունակություններից մեկն էլ կլինի պարկուրը և շրջական կռվի ընթացքում օգտագործելը[7]։ Խաղում ավելացվել է մեխանիկա, որի ընթացքում հերոսը կարող է սովորել նոր հմտություններ։ Ընթացքում հասանելի կլինեն նաև նոր հագուստներ։
DLC
խմբագրել«Քաղաք, որը երբեք չի քնում» հավաքածուն իրենից ներկայացնում է երեք DLC, որոնք միացված են մեկ սյուժեով, որի դեպքերը տեղի են ունենում բուն խաղի ավարտից հետո․
- «Թալան»՝ դուրս է եկել 23․10․2018
- «Հանցախմբերի պատերազմ»՝ դուրս է եկել 20․11․2018[8]
- «Արածաթե թուր» ՝ դուրս է եկել 21․12․2018
Մշակում
խմբագրել2016 թվականի ապրիլին «NerdLeaks» պորտալում Sony-ն հայտնեց, որ սկսել է աշխատանքը Սարդ-մարդու խաղի վրա։ Իրենց տվյալներով, խաղը կթողարկվի միյան PS4-ի համար, իսկ թրեյլերը ցուցադրվեց E3 2016-ի շրջանականերում[9]։
2016 թվականի հունիսի 13-ին խաղը պաշտոնապես ցուցադրվեց Sony-ի կոնֆերանսին, դրա հետ մեկտեղ թողարկվեց խաղի առաջին թրեյլերը։ Ծրագրվել է, որը սա կլինի խաղաշարքի առաջին խաղը Insomniac Games և Sony-ի կողմից[10]։
2017 թվականի հունիսի 13-ին E3 2017-ի ընթացքում ցուցադրվեց խաղային տեսահոլովակը։ Բացի Սարդ-մարդուց խաղում կարելի է տեսնել նաև այլ հերոսներ՝ Պարոն Լի, Ուիլոսն Ֆիսք, Յրիկո Վատանաբե, ինչպես նաև Մայլզ Մորալես։ Խաղի պրեմիերան կայացավ 2018 թվականի սեպտեմբերի 7-ին[11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.esrb.org/ratings/Synopsis.aspx?Certificate=35681&Title=Spider-Man
- ↑ «Marvel's Spider-Man». PlayStation.com (անգլերեն). Sony Interactive Entertainment. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Человек-Паук». PlayStation.com (ռուսերեն). Sony Interactive Entertainment. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Spiderman PS4 Features an Open World, Is Published By Sony». PlayStation LifeStyle. 2016 թ․ հունիսի 14. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
- ↑ James Stevenson (2018 թ․ ապրիլի 4). «Marvel's Spider-Man Swings to PS4 September 7, Collector's & Digital Deluxe Editions Detailed». PlayStation Blog. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Andrew Webster (2018 թ․ ապրիլի 4). «The new Spider-Man game on PS4 is coming in September». The Verge. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Insomniac's New PS4-Exclusive Spider-Man Game Revealed, First Trailer». PlayStation.Blog. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Стала известна дата выхода второго дополнения игры Spider-Man для PS4». regnum.ru. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «NerdLeaks on Twitter». Twitter. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Spider-Man leads Marvel's "epic" new console strategy». GamesIndustry.biz (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Marvel Entertainment (2017 թ․ հունիսի 12). «Marvel's Spider-Man (PS4) 2017 E3 Gameplay». Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.