Սարդարի պալատը, Երևանի խանության սարդարի նախկին նստավայրը։ Գտնվում էր Երևանի բերդի հյուսիսարևելյան մասում՝ Հրազդան գետի ձախ ափին։ 1827 թվականից ի վեր՝ Պարսկաստանի կազմից Ռուսական կայսրության կազմ անցնելուց հետո պալատը գրեթե չի վերականգնվել ու 1914 թվականին կիսախարխուլ պալատը ավերվել է[1], ինչից հետո տեղում կառուցվել է «Արարատ» գինու և կոնյակի գործարանը[2]։

Սարդարի երևանյան պալատ
Սարդարի երևանյան պալատը՝ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում
Երկիր`Երևանի խանություն
Կառուցման
ժամանակաշրջան`
XIX դար
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Երևանի սարդարի պալատի կառուցումն ավարտվել է 1791 թվականին՝ Երևանի սարդար Քաջար Մահմադ խանի կողմից։ Այդ ժամանակ կառուցվել է հայելազարդ սրահը ճարտարապետ Միրզա Ջաֆարի կողմից։ Կառուցման ընթացքում հսկայական գումարներ են ծախսվել։ Ըստ ականատեսների՝ այն շքեղությամբ ու հարմարանքներով զիջում էր միայն Պարսից շահի պալատին՝ ընդ որում միայն չափսերով։ Այս պալատն ուներ մանրակերտ շատրվաններ, բազմաթիվ հարկաբաժիններ, զանազան նկարներ[3]։

1827 թվականին՝ Երևանի գրավումից հետո ամրոցի սրահներից մեկում Ալեքսանդր Գրիբոյեդովը մասնակցել է իր «Խելքից պատուհաս» կատակերգության առաջին բեմադրությանը՝ ռուս սպաների կողմից[2]։ Այդ մասին առկա է արձանագրություն է տեղում 1937 թվականից սկսած կառուցված «Արարատ» գինու և կոնյակի գործարանի պատի վրա՝ թողած նախագծի հեղինակ ճարտարապետ Ռաֆաել Իսրայելյանի կողմից[4]։

Հայելազարդ սրահ

խմբագրել
 
Դիմանկարներ՝ պալատի հայելազարդ սրահում

Սրահը կառուցվել է 1791 թվականին ճարտարապետ Միրզա Ջաֆարի կողմից։ Գրականությունից հայտնի է, որ սարդարի ամրոցի հայելազարդ սրահի պատերը զարդարված են եղել դեկորատիվ և թեմատիկ կոմպոզիցիաներով։ Առաստաղի և քիվի միջև տեղադրված էին որմնանկարներ, որոնք ներկայացնում էին լեգենդար Ռուստամ Շահնամեին։ Առաջինում Ռուստամը դաշույնով խոցում է մի զինվորի, երկրորդում՝ պատառոտում հագուստը՝ իմանալով, որ սպանել է որդուն, երրորդում ջախջախում է հակառակորդին, չորրորդում՝ հաղթում սատանային՝ կոտրելով եղջուրները։ Ըստ ականատեսների, պալատում կար նաև զավեշտալի մի նկար, որտեղ պատկերված էր ծերունի, ով սիրահետում էր երիտասարդ մի աղջնակի, որից էլ ստանում է գինով լի մի բաժակ[5]։

1850-ական թվականներին ամրոցի վերականգման համար հայտնի նկարիչ Միրզա Կադիմ Էրիվան յուղաներկով 4 խոշոր (1 մ×2 մ) դիմանկարներ է նկարում[6]։

Ըստ էության՝ այդ դիմանակարները արվել են յուղապատ կտավի վրա։ Դիմանկարները տեղադրված են եղել որմնախորշում՝ ամրոցի սրահի երկրորդ հարկում։ Ամրոցի՝ 1914 թվականի ամբողջական ավերումից հետո այս դիմանկարները հանվեցին պատերից և այժմ պահվում են Վրաստանի պետական թանգարանում[1]։ Բարեկամների հիշողություններից հայտնի է, որ Միրզա Կասիմայի սենյակում կային ևս չորս զինված մարտիկների դիմանկարներ (ենթադրվում է, որ դրանք եղել են սարդարի դիմանկարների մնացյալ տարբերակներից)[1]։

Դիմանկարները գերիշխող դեր են ունեցել պալատի ինտերիերում։ Այստեղ եղել են նաև Ֆաթ-Ալի շահի, իր ժառանգ Աբբաս-Միրզայի, սարդար Հուսեյն Կուլի և իր որդու դիմանկարները։ Դատելով ռուս հայտնի նկարիչներ Վ. Մոշկովի և Գագարին,Գրիգորի Գրիգորևիչի, ինչպես նաև 19-րդ դարի ճանապարհորդների հուշերից՝ նշված դիմանկարները տարբերվում էին իրենց կենդանությամբ, ունեին նաև մեծ նմանություն, չնայած ամբողջությամբ կրում էին դեկորատիվ և պայմանական բնույթ։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Ն. Միկլաշևսկայա, 19-րդ դարի նկարիչներ Միրզա Կադիմ և Միր Մոխսուն Նավաբ (Ադրբեջանական արվեստը), Բաքու, «Ադրբեջանական ԽՍՀ ԳԱ», էջ 84-108։
  2. 2,0 2,1 Ռ. Գ. Անանիկյան., Երևան։ Ուղեցույց (Պրոգրես), 1982 — 95, էջ 35, էջեր 95 — 95 էջ։
  3. Հակոբյան, Թադևոս (1959). Երևանի պատմությունը (1801-1879). Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն. էջ 19.
  4. ««Արարատ» տրեստի գինու մառանները». Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կենսագրական կայք. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
  5. Լեոնիդ Բրետանիցկի (ճարտարապետություն), Յու. Ա.Կազիև, Կ. Դ. Կերիմով (պատկերազարդ և դեկորոտիվ) ադրբեջանական արվեստ. — ԽՍՀՄ ժողովուրդների արվեստի պատմություն։ 9 հոդվածներում
  6. Էրիվան. — Արվեստների երկիրը և աշխարհը (նկարչական հանրագիտարան)